Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Գրեթե իդեալ կին/տղամարդ

Գնահատել այս գրառումը
Ամեն ինչ սկսվեց ֆեյսբուքյան գրառումից: Ասելա թե տեսա livejournal-յան ընկերներից մեկի մոտ, ու քոփիփեյսթ արեցի ֆեյսբուքիս մեջ:

Идеальный мужчина - он тебя любит, на руках носит, сам в спортзал ходит, много денег зарабатывает, на других женщин не заглядывается и не существует.
Եղբայրս տեղում մեջբերեց Մարք Ուոլբերգի հարցազրույցից մի հատված:

‎- What do you have to say to our female readers?
- Well it may sound strange, but keep in my mind that nice guys do exist, you may burn yourself a couple of times or more, but eventually you'll find one of them.
Ասելա թե Ուոլբերգը պատմումա, որ լավ տղաներ այնուամենայնիվ կան, չնայած նրան, որ իր կին ընթերցողները կարողա և վերջիններիս դեռ հանդիպած չլինեն: Ըստ ինձ` Ուոլբերգը զբաղվածա կատաղի ինքնափիարով, շատ ճարտար լռելով նրա մասին, թե ինքնելա էդ լավ տղաներից: Բայց դե այս ամենը ստիպեց ինձ սկսել իդեալ տղամարդկանց ու կանանց փնտրել կինեմատոգրաֆի ներքո: Խնդրում եմ հաշվի առնել, որ ստորև ներկայացված ցուցակը`

ա/ խիստ սուբյեկտիվա
բ/ արտացոլումա մեկ մարդու` իմ պատկերացումները

Գնացինք:

- ԳՐԵԹԵ ԻԴԵԱԼ ՏՂԱՄԱՐԴ նոմինացիան անցավ Ֆրենք Սինաթրային` վիդեոյում վերջինս կիսվումա սիրուն աղջկա հետ մաթրիմոնիալ հարաբերությունների մասին սեփական պատկերացումներով, ինչից հետո նեղացած աղջկան հանգստացնումա շատ հավես երգի օգնությամբ: Ուշադրություն դարձրեք թե աթոռից ընկնելուց հետո ինչ պլաստիկա կանգնում:


- ԳՐԵԹԵ ԻԴԵԱԼ ԿԻՆ համարվեց Քիմ Բեսինջերը` համապատասխան ֆիլմում, գլխավորապես Սինաթրայի երգի ու արտաքին տվյալների համադրության շնորհիվ: Ախր շատ լավիկնա, հո զոռով չի:


Էսքանը գրեթե իդեալների մասին: Իդեալ կին/տղամարդ/տատիկ/պապիկների մասին կգրեմ մի պատառ արդար հաց /հավով ու քարրիյով մակառոն, վանիլային կաթ/ ուտելուց հետո:

Ուղարկել «Գրեթե իդեալ կին/տղամարդ"» Digg-ին Ուղարկել «Գրեթե իդեալ կին/տղամարդ"» del.icio.us-ին Ուղարկել «Գրեթե իդեալ կին/տղամարդ"» StumbleUpon-ին Ուղարկել «Գրեթե իդեալ կին/տղամարդ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Panem et Circenses

Մեկնաբանություն