Նայել RSS հոսքը

Հրաշալի մտքեր

Love is my religion

Գնահատական. 2 ձայն, 4.50 ընդհանուր:
Ահա արդեն դեկտեմբերի 31-ն է, կարծես գալիս է 2011 թվականը: Իհարկե, բոլորս էլ մտածում ենք անցնող տարվա մասին, փորձում ենք հասկանալ մեր ապրած յուրաքանչուր պահը: Այ, օրինակ, ես այսօր մտածում էի ինչն է անցած տարվանից ինձ մոտ մնացել: Եվ հետաքրքիր բան պարզվեց:Պարզվեց կան երևույթներ, որոնք ժամանակ չեն տեսնում: Այսինքն դրանք պարզապես լինում են անկախ նրանից տարին կփոխվի, թե ոչ: Դրանք մնում են մարդու հոգու ամենախորքերում, նույնիսկ , եթե այն ունենում կամ ընթանում է որոշակի բարդություններով: Այո, խոսքս սիրո մասին է: Սիրել, սիրվել, սիրահարվել այս բոլորը նկարագրում են զգացմունքներից ամենայուրահատուկն ինձ համար: Ես շատ շնորհակալ եմ 2010 թվականից, քանի որ ըմբռնեցի, գնահատեցի այդ զգացմունքը իր ողջ էությամբ: Իհարկե պետք է հասկանալ, որ այստեղ կարևոր չէ փոխադարձությունը: Լավ, շատ ավելի լավ կլինի, որ փոխադարձություն լինի, սակայն միայն այն հասկացողությունը, որ դու ես սիրել, քեզ են սիրել, սիրել եք միմյանց արդեն առաջընթաց է: Իզուր չէ, որ սերը անընդհատ նկարագրում են սրտերով: Սերը զգացմունք է, որն առաջանում է սրտով, հոգու խորքերում: Եվ ահա կցանկանամ նման զգացմունքներ ապրեմ անընդհատ, անկախ տարվա փափոխությունից, ամսվա, շաբաթվա, օրվա, ժամի, րոպենների կամ վայրկյանների փոփոխությունից: Եզրափակելով մեջ բերեմ հանրահայտ Օշոյի խոսքերը սիրո մասին.
"Ошо: о любви. Любовь заставляла людей пасть; любовь возносила людей высоко. Все зависит от того, что ты делаешь с любовью. Любовь — это очень таинственное явление. В любви есть обе возможности. В твоей любви может быть страсть и привязанность: тем самым ты вешаешь камень на шею птице любви, чтобы она не могла летать... Или сажаешь птицу любви в золотую клетку. Как бы драгоценна ни была клетка — даже инкрустированная бриллиантами и изумрудами, она остается клеткой и разрушает способность птицы к полету."

Ուղարկել «Love is my religion"» Digg-ին Ուղարկել «Love is my religion"» del.icio.us-ին Ուղարկել «Love is my religion"» StumbleUpon-ին Ուղարկել «Love is my religion"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Adriano-ի ավատար
    Իհարկե առանց երաժշտության չի կրելի թողնել նման հարաշալի մտքերը, ահա լսեք.
  2. Meme-ի ավատար
    Ապրես,միամիտ կարդացի,մի քանի տողը,հետո խորանալով ընթերցեցի բոլորը,ու զգացի, որ հետաքրիր ես գրում,շաաատ վաղուց բլոգերում չէի եղել.....լավ կլիներ, որ սենց մտքեր շուտ շուտ ունենաս,ու օրագիր էլ բացես,ես միշտ կկարդամ.......Ապրես,վարկանիշ չեմ կարող ուղարկել,բայց երևի խոսքերը ավելի կարևոր են...
  3. Meme-ի ավատար
    Ինձ թվաց գրածս չկա,ուզում էի նորից գրեի.....