Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Ծեսեր

Գնահատական. 2 ձայն, 3.00 ընդհանուր:
Ցանկացած քչից շատից կանոնակարգված կյանք իր մեջա պարունակում ծիսական էլեմենտներ` նույնիսկ եթե վերջիններս ենթագիտակցաբար են արվում: Որոշ ծեսեր ուտիլիտար օգտակարություն ունեն` ոմանք ամեն առավոտ անպայման կոշիկներն են փայլացնում, ոմանք եթե չթրաշվեն ու սառը ցնցուղի տակ չմտնեն, սկսում են վատ զգալ, ոմանք ամեն առավոտ 100 ժիմ են անում: Որոշ ծեսեր ունեն կրոնափիլիսոփայական նշանակություն` մուսուլմանները օրը 5 անգամ նամազվում են, քրիստոնյաները կիրակի օրը պատարագի են գնում Հիսուսի մարմինը ուտելու, վուդուիստները ամեն առավոտ նախնիներին ռոմ են զոհաբերում: Որոշ ծեսեր չունեն ոչ օգտակարություն, ոչ սիմվոլիկ նշանակություն` մարդիկ կան, որ միշտ նույն բանն են ուտում նախաճաշին, նույն կոֆեն են առավոտ խմում նույն անպայման սիգարետով, միշտ նույն ճանապարհով են գործի գնում, միշտ օրվա նույն ժամին նստում են հեռուստացույց նայելու:

Իմ տիպիկ օգտակար ծեսերիցա ամեն առավոտ "Մետաքսի 8 կտոր" կոչվող ցիգունի կոմպլեքս անելը: Իրան ես ընտրել եմ լռիվ գիտակցաբար, գլխավորապես պարզության/օգտակարության համադրության խաթր: Ոնց էլ ինձ չզգամ, ինչքան էլ տվյալ պահին չզզվեմ ֆիզիկական աշխատանքից, ինչքան էլ ականջի հետև չքցեմ հատհան, մնացած ֆիզոները, էդ մի բանը պարտադիրա: Ուրիշ օգտակար ծեսա ամեն առավոտ կոնտրաստային ցնցուղի տակ մտնելը` եթե ասենք սարեր ձորերում չեմ, ու ցնցուղի հնարավորություն կա:

Կրոնափիլիսոփայական /եթե "կրոնականը" միջից հանենք/ ծեսերից կարամ համարեմ երազների յոգայի նախապատրաստական վարժությունները: Ժամը մեկ մի հատ ինձ թափ եմ տալիս, ուշքի եմ գալիս ու թարմ հայացքով եմ նայում աշխարհին, հիշացնելով ինքն ինձ, որ այն ընդամենը երազ է, ոչինչով չի տարբերվում երազից, երազի նման անկայուն է ու ենթակա փոփոխության, ու որ նույնը վերաբերվումա իմ անձին, իմ մտքերին ու էմոցիաներին: Ուրիշ նման ծես կարամ համարեմ ամեն առավոտ ու իրիկուն քսանական րոպե մեդիտացվելը` անկախ կոնկրետ օգտագործվող տեխնիկայից, անկախ նրանից` շնչառություններս եմ հաշվում, կենտրոնանում եմ որևէ օբյեկտի վրա, կենսական ուժ եմ կուտակում, սեփական ես-ի ներքո բառախաղ եմ խաղում, թե ցանկացած ուրիշ խելքը գլխին բան եմ անում:

Անիմաստ ծեսերիցա ամիսը գոնե մի անգամ կինոթատրոն գնալը: Մենակ, զուտ ֆիլմը նայելու համար: Սովորաբար մարդիկ չեն հասկանում, թե ինչ հաճույք եմ դրա մեջ գտնում: Բայց դե գտնում եմ: Ուրիշ նման անիմաստ ծեսա մոտս շաբաթական գոնե մի անգամ, որպես կանոն ուրբաթ օրը, գրախանութ գնալը ու երկար ընդեղ թրև գալը: Գիրք կարամ և չառնեմ, կարամ և առնեմ` բայց գրքերի միջով շարժվելը, ձեռքերում պահելն ու թերթելը, ու ընդհանուր թարմ գրքերի հոտը շատ հաճելի են:

Ծեսերը պաշտպանում են մարդկային կյանքը արտաքին ու ներքին քաոսից, ստաբիլության, ապահովության ու վստահության զգացմունք են տալիս, ու ամենավառ արտահայտված գիտակցված ծեսերի դեպքում մարդուն ավելի երջանիկ են դարցնում: Մարդը, որը օրվա առաջին կեսը քրտնաքամ պախատա արել, ու պեռեռիվին վայելումա պեռեռիվային շաուրման, երջանիկա: Մարդը, որը ամեն առավոտ սառը ջրով պրոցեդուրաներա անում` էդ պահին երջանիկա: Մարդը, որը իրա խալու վրա նստած նամազվումա, կամ նույն կերպ նստած թեյի ծիսակարգովա զբաղված, կամ զենքա քանդում հավաքում, կամ դանակա սրում` էլի երջանիկա:

Կարդացողներին առաջարկում եմ մտածել, ու սեփական կյանքում արդեն գոյություն ունեցող կանոնակարգված ծեսեր գտնել: Ցանկացողները կարան մի ծես ավել հորինեն ու փորձեն մի էրկու ամիս էդ ծեսին հետևել:

Ուղարկել «Ծեսեր"» Digg-ին Ուղարկել «Ծեսեր"» del.icio.us-ին Ուղարկել «Ծեսեր"» StumbleUpon-ին Ուղարկել «Ծեսեր"» Google-ին

Թարմացել է 23.12.2010, 05:45 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Nosce te Ipsum

Մեկնաբանություն

  1. Skeptic-ի ավատար
    Պարբերական ֆլագելացիան /թեկուզ` ոչ ֆիզիկական/ էս դեպքում կարելի՞ ա ծես համարել


    /սպասում ա/
  2. kyahi-ի ավատար
    Իսկ պարբերական խառը խշտիկ ապրելակերպը կարելիա՞՞՞՞
  3. Leo Negri-ի ավատար
    Պարբերական ֆլագելացիան /թեկուզ` ոչ ֆիզիկական/ էս դեպքում կարելի՞ ա ծես համարել
    Ահամ: Ընդ որում ինքնել կարա երջանկության որոշակի պատրանք ստեղծի` երբ տենաս կյանքից, երկրից, հարևաններից, եղանակից պարբերաբար բողոքող մարդու /ա լա "ներիր ինձ աստված, քանզի մեղսավոր եմ"/, տես ինչ անձնուրաց հաճույքովա բողոքում, ու ինչ թունդա ագրեսիվանում, երբ իրան փորձում ես էդ մի սրբազան ծեսից ազատել, կամ երբ ուղղակի անտեսում ես:
    Ֆիզիկական ֆլագելացիան ընդհանրապեսա շատ թունդա կապված երջանկության հետ` ցավը շատ մոտա հաճույքին, գումարած աստվածահաճո բան անելը:

    Իսկ պարբերական խառը խշտիկ ապրելակերպը կարելիա՞՞՞՞
    Արջերին կարելիա: