Նայել RSS հոսքը

Armenian Herald

Ժողովրդավարության ինդեքս 2010. Հայաստանը Նեպալի և Բուրունդիի միջև

Գնահատել այս գրառումը
«Մենք կարող ենք ականատեսը լինել մարդկության գաղափարական էվոլյուցիայի և արևմտյան լիբերալ ժողովրդավարության ունիվերսալացմանը որպես մարդկային կառավարության վերջնական ձևի» Ֆ. Ֆուկույմա, 1989թ.

Դեռևս 1989-ին, Բեռլինի պատի անկումից հետո, քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման իր հանրահայտ «Պատմության ավարտը և վերջին մարդը» հոդվածում հռչակեց մարդկության պատմության ավարտի և արևմտյան լիբերալ ժողովրդավարության հաղթանակի մասին և ամբողջ մարդկության համար ժողովրդավարության, որպես այդպիսին, ամենանախընտրելի կառավարման ձևի հաստատումը:Հետագա տարիները, սակայն, ցույց տվեցին, որ նա փոքր-ինչ շտապել էր իր եզրակացություններում և ամբողջ մարդկությունը չէ, որ կիսում է նրա կարծիքը: Ավելին, բազմաթիվ փորձագետների և գիտնականների կարծիքի համաձայն, ժողովրդավարացման ալիքը, որը սկվեց 1970-ականներին երրորդ աշխարհում և էլ ավելի մեծ թափ ստացավ Խորհրդային Միության փլուզումից հետո, այժմ մտել է լճացման փուլ:

he Economist Intelligence Unit-ի (որը հանդիսանում է բրիտանական The Economist ամսագրի վերլուծական բաժինը) վերջերս ներկայացրած զեկույցում հետազոտվել է աշխարհի 167 պետությունների ժողովրդավարության մակարդակը, ինչի արդյունքում ծնվել է «Democracy Index 2010» վարկանիշային ցուցակը: Առանձնացված երկրների վարկանիշավորումը հիմնվում է 5 առանցքային ենթացուցիչների միջին արդյունքների վրա, որոնք են՝

1. ընտրական գործընթաց և պլյուրալիզմ

2. կառավարության գործունեություն

3. քաղաքական մասնակցություն

4. քաղաքական մշակույթ

5. քաղաքացիական ազատություններ

Արդյունքում, զեկույցում ներառված պետությունները բաժանվել են չորս հիմնական խմբերի` լիակատար ժողովրդավար երկրներ(1-26 հորիզոնականներ), թերի ժողովրդավար երկրներ(27-79), հիբրիդային ռեժիմներ(80-111) և ավտորիտար ռեժիմներ(112-167)։ Այս տարի աշխարհի ամենաժողովրդավար պետություն փորձագետները անվանել են Նորվեգիան: Առաջատարների տասնյակում են համապատասխանաբար` Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան և Նիդերլանդները:

Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 109-րդն է` տեղ գրավելով Նեպալի և Բուրունդիի միջև և հետ է մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են` Ուգանդան, Մոզմաբիկը կամ Բութանը: Ըստ վարկանիշի, Հայաստանը պատկանում է կառավարման «հիբրիդային» ռեժիմների ցանկին` այսինքն երկրում ժողովրդավարության տարրերը զուգակցվում են ավտորիտարիզմի տարրերի հետ: Համաձայն Economist-ի բնորոշման, «հիբրիդային» ռեժիմի դեպքում. «Ընտրությունները անցկացվում են զգալի թերություններով, ինչի պատճառով դրանք չեն կարող գնահատվել ազատ և արդար: Տարածված է կառավարության կողմից ընդիմադիր կուսակցությունների և թեկնածուների դեմ ճնշումները: Կոռուպցիան, որպես կանոն, լայն տարածում ունի, իսկ օրենքի իշխանությունը և քաղաքացիական հասարակությունը թույլ է »: Նախորդ զեկույցի համեմատ(2008թ.)` Հայաստանը իր դիրքերը բարելավել է 4 կետով, սակայն վերը նշված 5 ենթացուցիչների առումով Հայաստանում որևէ բարելավվում չի արձանագրվել: Չորս ցուցանիշներով` ընտրական գործընթաց, քաղաքական մշակույթի մակարդակ, կառավարման համակարգի արդյունավետություն, քաղաքական մասնակցություն, Հայաստանը շատ ցածր գնահատականներ ունի, իսկ համեմատաբար բարձր է գնահատվել քաղաքացիական ազատությունների մակարդակը: Եթե անդրադառնանք մեր տարածաշրջանին, ապա հիբրիդային ռեժիմների շարքին են դասվել Թուրքիան(88), Վրաստանը(103) և Ռուսաստանը (107), իսկ Ադրբեջանը(135) և Իրանը(159) պատկանում են ավտորիտար կառավարման համակարգին:

http://blog.armenianherald.com/2010/...emocracy-index

Ուղարկել «Ժողովրդավարության ինդեքս 2010. Հայաստանը Նեպալի և Բուրունդիի միջև"» Digg-ին Ուղարկել «Ժողովրդավարության ինդեքս 2010. Հայաստանը Նեպալի և Բուրունդիի միջև"» del.icio.us-ին Ուղարկել «Ժողովրդավարության ինդեքս 2010. Հայաստանը Նեպալի և Բուրունդիի միջև"» StumbleUpon-ին Ուղարկել «Ժողովրդավարության ինդեքս 2010. Հայաստանը Նեպալի և Բուրունդիի միջև"» Google-ին

Մեկնաբանություն