Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Վեշմեշոկ, ինքնաթիռ, ու մի հատ ֆոտո

Գնահատել այս գրառումը
Իրերս եմ հավաքում: Աշխատում եմ շատ ծանր չհավաքել` մի էրկու շալվար, մի քանի վերնաշապիկ, ներքնազգեստ, տաք գուլպաների շարան, մի էրկու սվիտեր: Մի խուրց գիրք` ամառվանից կուտակվել են: Սաղ կարդացել, մարսել եմ, ամենապետքականները ունեմ նոութիս մեջ` չեմ ուզում ստեղ ավել տեղ զբաղացնեն: Կոստյում շլվար` կարողա պետք գա: Նոութբուք: Մեղրով շուշականֆետ` օդում հուփ տալու համար: Էսքան բան երևի:

Չեմ սիրում ինքնաթիռով թռնել: Պրինցիպիալ քնել չեմ կարողանում, կինոները որպես կանոն կատարյալ ախմախություն են լինում, կողքի մարդը` ոչ մի դրական էմոցիա չառաջացնող /չնայած նախորդ ձմռանը շատ հավես հայ տոտա էր` սաղ չվերթը հետը լեզու թրջեցինք/: Խելքը գլխին խաղ խաղալ չի լինում, նոութի էլեմենտը նստումա: Մի դրական կողմ կա` ավստրիացիները մեկու մեջ ձվաձեղ են տալիս: Էդ եթե բախտը բերեց: Եթե չէ` ինչոր կասկածելի տեսքի մակարոն: Չեմ հասկանում, գիղուշ են քցում?

Մի խուրց նոր նյութեր/գրքեր եմ վերջերս քաշել: Մեծ մասը հոգեբանական բնույթի, բայց մի քանի թունդ ալքիմիկ գիրք էլ մեջները կա: Թե կարդալու հավես ունենամ` կարելիա սաղ չորս ժամը քիփ նստել Չժոու Ցզունհուայի ներքին ալքիմիայի մասին թրիլոգիայի վրա: Էսօր թեթև նայեցի` շատ լուրջ, գրագետ գրքեր են - մեջը մոտավորապես նկարագրվածա էն, ինչ ես նենց էլ էի անում, բայց կան ընդգծված տարբերություններ ու չիմացած մանրուքներ, որոնք պիտի որ աշխատանքը ավելի արագ սարքեն: Հետաքրքիր կլինի էդ սաղ վերլուծել ու փորձարկել:

Ահավոր թրիս եմ կարոտել: Հետաքրքիրա, ինձ հիշումա? Պիտի որ: Տնեցիքից կարոտն առնելուց ու մի էրկու ժամ քնելուց հետո նստելու եմ ու երկաաաար, հանգիստ փայլացնեմ: Հետո մի երկու հատ կիրի անեմ` փորձելով բալանսը, զգալով մի քիչ մաշած բռնակի ամրությունը, կտրվող օդի սուլոցից հաճույք ստանալով, շեղբը կանգնացնելով տարածության ու ժամանակի հենց էն կետում, որում ուզում եմ /շնորհակալություն, սենսեյ/: Հետո` մյուս թուրը, էն որ մի անգամ ձեռս կտրելա, հետո` բոկկենը, հետո` տանրեն բոն: Եթե էդ սաղ համատեղել կանաչ թեյի հետ, կարա շատ հաճելի բան ստացվի:


Նկարի վրայի դիրքը զարհուրելի անգրագետ ու սխալա: Ոնց որ ասում են` մեկուկեստարվա հնության ջահել հիմար վախտերը:

Ուղարկել «Վեշմեշոկ, ինքնաթիռ, ու մի հատ ֆոտո"» Digg-ին Ուղարկել «Վեշմեշոկ, ինքնաթիռ, ու մի հատ ֆոտո"» del.icio.us-ին Ուղարկել «Վեշմեշոկ, ինքնաթիռ, ու մի հատ ֆոտո"» StumbleUpon-ին Ուղարկել «Վեշմեշոկ, ինքնաթիռ, ու մի հատ ֆոտո"» Google-ին

Թարմացել է 22.12.2010, 05:16 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. ars83-ի ավատար
    Բարի չվերթ և ժամանում եմ ցանկանում:
  2. kyahi-ի ավատար
    մի տոպրակ ձյուն բեր
  3. Leo Negri-ի ավատար
    >Բարի չվերթ և ժամանում եմ ցանկանում:

    Շնորհակալություն:

    >մի տոպրակ ձյուն բեր

    Երազի:
  4. kyahi-ի ավատար
    Ինչի մասին ուզեմ կերազեմ
  5. Leo Negri-ի ավատար
    Ինչի մասին ուզեմ կերազեմ
  6. kyahi-ի ավատար
    էհ, ոչ էլ կերազեմ