Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

Մոմի լույսի տակ

Գնահատական. 3 ձայն, 2.33 ընդհանուր:
90-ականների սկզբի ուսանողներից շատերը հիմա արդեն մեզ դաս են տալիս ու պատմում են, թե ինչպես էին մոմի լույսի տակ անատոմիայի ատլասները կրծում: Նրանցից մի քիչ փոքրերն էլ հիշում են մթության մեջ ընդունելության քննություններին պատրաստվելը կամ դպրոցական այլ առարկաների սերտողությունը:

Իմ դպրոց գնալը համընկավ հենց մութ ու ցուրտ տարիների հետ: Գուցե ես էլ պետք է հիշեմ, տառերն եմ մոմի լույսի տակ սովորել, բայց ուղեղիս բոլոր ծալքերը քրքրում եմ ու ինձ ոչ մի կերպ չեմ հիշում մոմի լույսի տակ տնայիններ անելիս: Իսկ հետո կամաց-կամաց պատկերները վերակագնվեցին... Ես իմ դասերը սովորում էի դպրոցից տուն գալուն պես, երբ դեռ ցերեկային լույսը բավարար էր որևէ բան տեսնելու համար: Կամ ընդհանրապես չէի սովորում: Որովհետև հենց մթնում էր, քնում էինք. այդպես և' փայտ էինք խնայում, և' մոմ... եթե ունենում էինք:

Ուղարկել «Մոմի լույսի տակ"» Digg-ին Ուղարկել «Մոմի լույսի տակ"» del.icio.us-ին Ուղարկել «Մոմի լույսի տակ"» StumbleUpon-ին Ուղարկել «Մոմի լույսի տակ"» Google-ին

Պիտակներ: 90-ականներ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մարկիզ-ի ավատար
    Բյուր ջան, հա, բայց եթե հաշվի առնենք քո տարիքն ու այն թվականները, երբ լույսն արդեն մշտական էր, ապա կգանք այն փաստին, որ դու, քարը տրաքի, մթում՝ մոմի լույսի տակ, դաս սովորել ես միայն մինչև երկրորդ դասարան…

    Իսկ ես... 88- ին դպրոց եմ սկսել հաճախել… ու հիշում եմ, թե ինչպես էի մթում(դեռ քիչ չի լամպի լույսի տակ) ու պադվալում(ապաստարանում) դաս սովորում: Պարապ ժամանակ էլ կարդում էի ձեռքս ընկած գեղարվեստական գրականությունը: Բա որ այդ տարիներին երկու-երեք անգամ հայրս մեզ բերեց Երևան բարեկամիս տուն: Հա, ցրտոտ էր, մութ էր… Բայց մեկ-մեկ լույս էին տալիս ու… ամենակարևորը… գրադի սնարյադներ չէին թափվում գլխներիս… նենց ուրախ էինք ես ու քույրս… Բա որ իմ դպրոցին՝ դուզ դասարանիս, գրադի սնարյադ էր կպել…

    Էհ, մութ էր, ցուրտ էր, հետո՞… զատո պատերազմը մեր համար հաղթական ավարտ ունեցավ…
  2. StrangeLittleGirl-ի ավատար
    Ես ասում եմ, որ մոմի լույսի տակ ընդհանրապես դաս չեմ սովորել, որովհետև դասերս ցերեկներն էի անում:
  3. Apsara-ի ավատար
    ես էլ չեմ հիշում մոմի լույսի տակ դաս անելս, հավանաբար քեզ պես կամ ցերեկն էի անում կամ չէի անում
    մոմի լույսի տակ մենակ լոտո խաղալն եմ հիշում
  4. Լեո-ի ավատար
    Ես էլ եմ մոմի (ավելի ճիշտ նավթային լամպի) լույսի տակ սովորել դասերս՝ և՛ տառերը (հայերեն և ռուսերեն, անգլերենը քիչ ավելի ուշ), և՛ թվերը, և՛ գրելը, և՛ կարդալը, և՛ գումար-հանումը... մի խոսքով ամենակարևոր բաները: Ու ես այնքան էի սովորել այդ աղոտ լույսին, որ էլեկտարակ լույսը ինձ մի տեսակ ճնշում էր (եթե իհարկե շաբաթը մեկ կես ժամով տալիս էին), չէի կարողանում նրա տակ կենտրոնանալ ու սովորել: Մութ էին այն տարիները, բայց ես կարոտում եմ նրանց: Կարոտում եմ, երբ մորս հետ միասին դաս էինք սովորում, երբ անհամբեր սպասում էի, թե երբ կգա երեկոն, որ հայրս տուն գա (նա տանը շատ քիչ էր լինում, ես միշտ կարոտում էի նրան) ու սկսի պատմել... կարևոր չէ ինչ, ես սիրում էի պարզապես լսել նրան: Մութ էր, բայց մի տեսակ հեքիաթային էր իմ մանկությունը... Ճիշտը որ ասեմ, ես չգիտեի էլ, որ մութ է...