Նայել RSS հոսքը

Armenian Herald

Արևմուքը, «Օձը» և նրա զոհերը

Գնահատել այս գրառումը
«Միգուցե և նա շան տղա է, բայց նա մեր շան տղան է» ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտը Նիկարագուայի դիկտատոր Սամոսայի մասին

http://blog.armenianherald.com/2010/12/17/hashim-tachi
Ամբողջ Եվրոպան ցնցած զեկույց է պատրաստել և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին ներկայացրել շվեյցարարցի պատգամավոր Դիկ Մարտին: Զեկույցում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին անվանվել է խոշոր հանցագործ ցանցի ղեկավար և Կոսովոյի Ազատագրման բանակից դուրս եկած մաֆիայի «ամենավտանգավոր» առաջնորդ, որի ղեկավարած խմբավորումը զբաղվում էր հերոինի և մարդկային օրգանների վաճառքով, ինչպես նաև մարդկանց մասսայական առևանգումներով և սպանություններով: Հիշեցնենք, որ Հաշիմ Թաչին(մականունը «Օձ»), ով անցած կիրակի հաղթեց Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում և վերընտրվեց Կոսովոյի վարչապետ, հանդիսացել է «Կոսովոյի ազատագրման բանակի» հիմնադիրներից և Կոսովոյի ալբանացիների ռազմական ուժերի հիմնական հրամանատարներից մեկը:

Դիկ Մարտին իր զեկույցը կազմել է երկու տարվա ընթացքում` վկաների հարցումների, ինչպես նաև մի շարք երկրների հատուկ ծառայությունների և ՆԱՏՕ-ի հետախուզության զեկույցների հիման վրա: Արդյունքում նա պարզել է, որ Թաչիի ղեկավարծ հանցագործ խմբավորումը(այն անվանվում էր «Դրենիցայի խումբ») մասսայաբար սպանել է սերբ և այլազգի գերիներին, այնուհետև նրանց օրգանները վաճառել է «սև շուկայում»: Համաձայն վկայությունների, այս հանցագործությունները Կոսովոյում շարունակվում են մինչև այսօր: Հավելենք, որ բելգրադյան «Պրեսս» թերթի տվյալներով, օրգանների առևտրի շնորհիվ Կոսովոյի վարչապետը վաստակել է 4 միլիոն գերմանական մարկից ոչ պակաս: Բացի այդ, համաձայն Մարտիի զեկույցի, Թաչիի խմբավորումը հանդիսանում է Եվրոպայում թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենախոշոր ցանցերից մեկը: Հաշիմ Թաչիի և Կոսովոյի ազատագրման բանակի հանցագործ գործունեության մասին դեռևս 2008-ին տվյալներ է հրապարակել Հաագայի Միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Կարլա դել Պոնտեն` իր «Որս: Ես և ռազմական հանցագործները» հուշագրությունում, համաձայն որի դեռևս 1999-ին տեղեկություններ են ստացվել 300 կոսովյան սերբերի առևանգման մասին` նրանց օրգանները վաճառելու նպատակով:
Զեկույցի հեղինակը նշում է, որ դեռևս 11 տարի առաջ ներկայիս վարչապետի «բիզնեսի» մասին շատ լավ տեղյակ էին ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցինչները: «Առանձնապես մտահոգիչը այն է, որ Կոսովոյում ներկա ամբողջ միջազգային հանրությունը` ԱՄՆ-ի կառավարությունից մինչև այլ դաշնակից արևմտյան պետությունները, անկասկած, տիրապետում էր “Դրենիցայի խմբի” հանցագործ գործունեության մասին ամբողջական տվյալներին, բայց ոչ ոք պատրաստակամություն չի հայտնել արձագանքել տեղի ունեցածին»- նշվում է փաստաթղթում:

Ուղարկել «Արևմուքը, «Օձը» և նրա զոհերը"» Digg-ին Ուղարկել «Արևմուքը, «Օձը» և նրա զոհերը"» del.icio.us-ին Ուղարկել «Արևմուքը, «Օձը» և նրա զոհերը"» StumbleUpon-ին Ուղարկել «Արևմուքը, «Օձը» և նրա զոհերը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն