Նայել RSS հոսքը

Լեռնցի

Լաւութիւն արա գցի ջուրը

Գնահատել այս գրառումը
Մեր մոտ մի կոշկակար կայ: Պարզւում է ինքը շատ է սիրում գորիսեցիներին: Ինչու՞:
- Իմ տղան Գորիսում է ծառայել, մի մարդ կայ, անունը Սամվել, շատ լաւ մարդ է: Էն որ ասում են մարդ է, ինքն է: Ինձ շատ օգնեց: Էնպէս, որ գիտեմ թէ բոլոր գորիսեցիներն էլ էդպէս լաւ մարդիկ են: Դէ դեռ վատ գորիսեցու չեմ հանդիեպել: Բայց ամէն տեղ էլ վատ լինում է, ոնց էլ չլինի:
- Հա, դէ ամէն գեղում էլ մի շուն լինում է:
- Մէկ է, մէնակ էդ մարդուն ճանաչելով, ինձ թւում է, թէ սաղ գորիսեցիք լաւ մարդիկ են: Իրա պէս: Գիտե՞ս ով ա... կարող ա՞ ճանաչես:Աւանդոյթ դարձած հարցուփորձ է սկսւում):
Ինչքան հասկացայ, մեր հարեւաններից է:

Ինչ լաւ է, չէ՞: Ինչ որ մէկը, ինչ որ մարդու լաւութիւն է արել ու մեր քաղաքի, մեր մասին ահա լաւն են խօսում: Հէնց այսպէս էլ ձեւավորւում են բարի աւանդոյթները եւ կարծիքները: Այսպէս է. մի արարք գործելուց առաջ պէտք է զգալ ամբողջ պատասխանատւութիւնը, որ այն ոչ միայն մեր կամ մեր ընտանիքի(տոհմի), այլ ամբողջ համայնքի, շրջանի անւան վրայ ազդեցութիւն կունենայ: Եւ ինչու չէ, ազգութեան: Եւ որքա՜ն լաւ ենք մենք մեզ զգում , երբ մեր մասին լաւն են խօսում:

Ուղարկել «Լաւութիւն արա գցի ջուրը"» Digg-ին Ուղարկել «Լաւութիւն արա գցի ջուրը"» del.icio.us-ին Ուղարկել «Լաւութիւն արա գցի ջուրը"» StumbleUpon-ին Ուղարկել «Լաւութիւն արա գցի ջուրը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն