Նայել RSS հոսքը

Marina85

ԹՈւՆԱՎՈՐ ՀԱՄԲՈՒՅՐ

Գնահատել այս գրառումը
Համբույրները տարբեր են լինում`

Կրքոտ, սիրահարված,պատահական, ստիպված,

Բայց այս մեկը բոլորից է տարբերվում:

Թունավոր համբույրը երբեք ոչ մի բանի չի նմանվում`

Շուրթերդ այրվում են, միտքդ խամրում, սիրտդ կարծես ուղեղիդ մեջ է թռվռում,

Իսկ հոգիդ էլ ալեկոծվում ու քեզ հայհոյում է,

Աչքերիդ մեջ արյունդ կրակի պես վառվում է,

Ու շուրթերդ անդադար համբուրում են:

Քաղցր թույնը մինչև հոգուդ խորքը թափանցում է,

Մի պահ աչքերդ բացում ես, ուղեղդ կարծես հաղթում է,

Բայց թունավոր համբույրը դաժան է:

Դու արթնացել ես, բայց արդեն ուշ է,

Մինչև վերջ մեղքերի մեջ խրված ես և մինչև հոգուդ խորքը թունավորված ես,

Այդ պահին հասկանում ես, որ Եվային արժանի հետնորդ ես,

Թույնը հենց արյանդ միջոցով է քեզ փոխանցվել, բայց դեռ տաք ես,

Արդեն մենակ ես, երակներիդ մեջ զգում ես քաղցր ու մեղավոր թույնի ամբողջ չափաբաժինը վայելում ես,

Հենց այդ պահից սկսած հասկանում ես, որ ծնվածդ օրվանից արդեն մեղավոր ես,

Որ թունավոր համբույրին դիմակայելու ի զորու չես,

Քո նախամոր`Եվայի պես արարիչ ու ավերիչ ես, նուրբ ու դաժան ես,

Կրակի պես տաք ու սառույցի պես սառն ես, բայց մեղավոր չես, դու ընդամենը Եվայի ժառանգն ես...

ANINA

Ուղարկել «ԹՈւՆԱՎՈՐ ՀԱՄԲՈՒՅՐ"» Digg-ին Ուղարկել «ԹՈւՆԱՎՈՐ ՀԱՄԲՈՒՅՐ"» del.icio.us-ին Ուղարկել «ԹՈւՆԱՎՈՐ ՀԱՄԲՈՒՅՐ"» StumbleUpon-ին Ուղարկել «ԹՈւՆԱՎՈՐ ՀԱՄԲՈՒՅՐ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն