Նայել RSS հոսքը

Marina85

Շատ վատ բանաստեղծություն...:))))

Գնահատել այս գրառումը
Բարև ...ուզում եմ այսուհետ դու իմ փոխարեն մտածես...

Սպասի՛ր, ո՞ւր ես գնում, հասկանո՞ւմ ես ես չեմ ուզում էլ ինձ ծանրաբեռնել,

Բայց ինչ վատն ես, ինչի՞ չես ուզում այս ծանր բեռը քո ուսերին դնել,

Չէ, սխալ հասկացար, այն այնքան էլ ծանր չէ,

Ինչի՞ ես կարծում ,որ ուզում եմ քեզ խաբել,

Լռիր, դու ինձ չես հասկանում,լավ, պետք չէ՛, ուրիշին կփորձեմ դիմել:

-Լավ...ես...

Ինչ լավ է դու համաձայն ես, վերցրու, ես հիմա կգամ,

Սիրում եմ քեզ, դու շատ լավն ես, իրոք որ հիացած եմ:

-Բայց...ես ուրիշ...

Ուրիշներին պետք չի խառնել,

Սա միայն իմ ու քո գործն է, խնդրում եմ պետք չի բողոքել,

-Իսկ.. ո՞ւր ես գնում...

Սիրելիս ինչքան շատ ես հարցեր տալ սիրում,

Ես շատ գործեր ունեմ, իսկ դու այս բեռը շալակիդ ինչպե՞ս ես պատկերացնում,

Որ կարող ես ինձ ուղեկցել կամ նույնիսկ կողքովս քայլել,

Կներես, հին ծանոթներիցս մեկին է պետք հանդիպել,

-Բա...ե՞ս...

Դու այ այս քարին նստիր, թույլ եմ տալիս, մի փոքր հանգստացիր,

Մի շտապիր, մի տուփ էլ ծխախոտ ծխիր, մինչև ես կգամ, կամ էլ քնիր,

-Իսկ ե՞րբ կգաս...

Դժվար է ասել, գիտես, հոգսերս քեզ տվեցի , տեսար` հին ընկերոջս էլ պատահաբար հանդիպեցի,

Իմ փոխարեն մտածածդ էլ տեղը տեղին հավանեցի, լավ է, արդեն շատ եմ խոսում, գնացի:

-Սպասիր բա ե՞ս...

Դո՞ւ, դու ի՞նչ կապ ունես իմ հետ, չեմ հասկանում, հազար հատ հոգս շալակած նստել ես, ինձնից ի՞նչ ես ուզում,

-Մի գնա...ես սիրում ե......

Կներես, բայց ես շտապում եմ, կյանքն անցնում է,իսկ ես անիմաստ կողքիդ կանգնած խոսում եմ,

-Բայց ես օգնեցի քեզ, մոռացա՞ր..

Իհարկե, ոչ, շնորհակալ եմ, բայց ասեմ, որ այս բեռը քեզ լավ էլ սազում է, ինձ մի քիչ նեղում էր, անհարմար էր,

Համ էլ այն իմը չէր, ես էլ քո պես մի օր պատահաբար սիրեցի ու այն ակամա շալակեցի,

Բայց, վերջապես, ազատվեցի, գուցե մի օր էլ քո բախտը բերի...

AninA

Ուղարկել «Շատ վատ բանաստեղծություն...:))))"» Digg-ին Ուղարկել «Շատ վատ բանաստեղծություն...:))))"» del.icio.us-ին Ուղարկել «Շատ վատ բանաստեղծություն...:))))"» StumbleUpon-ին Ուղարկել «Շատ վատ բանաստեղծություն...:))))"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն