Ովքե՞ր են պատասխանատուները
Անուշը հայկական ընտանիքի զաւակ է: 12-13 տարեկանում նա փոխում է իր դպրոցը Երեւանի դպրոցներից մէկում եւ այնտեղ ձեռք բերում նոր շրջապատ եւ նոր ընկերներ: Այստեղ նա ծանոթանում է մի այլ աղջկայ հետ, որը քիչ թէ շատ հարում էր «էմոյական» գաղափարներին: Սա չի խանգարում նրանց ընկերութեանը, քանի որ նրանք ոչինչ էլ չէին հասկանում այս ամբողջից եւ դրա տակ տեսնում էին միայն հագուկապի ուրոյն ձեւը:1-2 տարի անց, նրանց հասանելի են դառնում «ինքնադրսեւորման ազատութեան, ինչ սիրտդ կամենում է, կարող ես կատարել, այս կեանքը միակն է եւ ոչ ոք իրաւունք չունի խանգարել քեզ այն քո կամեցածով վարես կամ վայելես եւ նման այլ «ազատութիւն» գովաբանող այլ գաղափարներ»:
Անուշն ու իր ընկերուհին այս գաղափարների ազդեցութեան տակ ձեռք են բերում վատ սովորութիւններ: Յաճախակի ուշացումները տուն անհանգստացնում են Անուշի ծնողներին, սակայն նրանք չեն կարողանում լեզու գտնել իրենց դստրիկի հետ, որովհետեւ նա պնդում էր, թէ իրենք ոչինչ չեն հասկանում եւ լացակումած կամ հիստերիկ խնդրում էր, որ ազատ ու հանգիստ թողեն իրեն ապրել: Սպառնում էր նոյնիսկ, որ կը հեռանայ տնից: Դէ հասունացման տարիք է, բոլորս էլ անցել ենք այս տարիքով: Այդպէս լինում է:
Քիչ աւելի հասունանալով, նրա համար այլեւս խորթ էին «էմո»-ները, սակայն դրանից նրան մնացել էին ծխելը, խմելը, այցելումը տարբեր ռոք ակումբներ, մասնակցումը տարբեր համերգների եւ միջոցառումների:
17 տարեկանից նա արդէն վարում էր ազատ սեռական կեանք իր համակիրների հետ: 18 տարեկանում նա հղիանում է եւ այլանդակ ծնունդ տալիս: Նրա երեխան այժմ գտնւում է Երւանի մանկատներից մէկում: Անուշն այժմ առանձին է ապրում եւ ունի աշխատանք:
Հիմա հարց. ովքե՞ր են այս դժբախտ ճակատագրերի պատասխանատուները, մեր ծնողներից քչերի երեխաներն են, որ ապահովագրուած են այսպիսի ճակատագրից: Նմանատիպ Անուշներ արդէն շատացել են մեր երկրում:
Հը՞...
յ.գ. «էմո» բառը դիտավորեալ եմ դրել չակերտների մէջ, դրա տակ ներառելով նաեւ նմանատիպ այլ շարժումներ: