01.12.2010, 05:17 (3489 Դիտումներ)
էսօր էկա տուն, ընկա բազմոցին ու հասկացա, որ եթե շարունակեմ նույն տեմպերով աշխատել /ներառյալ սեփական անձի վրա ուղղված աշխատանքը/, մոտ ապագայում շատ զզվելի գերհոգնածությունա սկսվելու` երկար ու դժվար ուշքի գալու գործընթացով /ինչը ձմռանը, նամանավանդ Նոր տարվա կողմերը, անձամբ ինձ ոչ մի հաճույք չի պատճառի/: Ասելա թե բավականաչափ զգայուն գտնվեցի նկատելու համար, որ Leo Negri կոչվող մեքենան արդեն քանի օրա աշխատումա մաքսիմումի վրա, ու ուր որ այա մաս մաս վարի կգնա:
Նենց որ որոշեցի մի քիչ դեկտեմբեր ամսվա մեջ գոլորշին դուրս թողել, ներքին "տապասը" նստացնել, ու հանգստանալ: Մի թեթև սառել: Թուլանալ: Լոգանքներ ընդունել /սաունա..../: Գարեջուր հուփ տալ` իրա ամեն ինչով, լավ մարդկանց ընկերակցությունը ներառյալ: Մի քանի բանաստեղծություն գրել, կամ մի էրկու պատմվածք: Մի էրկու գեղարվեստական գիրք կամ կոմիքս կարդալ` դանդաղ, առանց շտապելու, համը փորձելով: Logic Problem-ներ լուծել` փոքրուց սիրել եմ: Վերանայել թե այն ամենը, ինչին հասել եմ, թե մոտ ու հեռու ապագայի նպատակները: Որտեղ հարկավորա` փոփոխություններ մտցնել թե ֆիզիկական, թե ներքին դիսցիպլինաների մեջ: Ասելա թե`
Ֆիզիկական աշխատանքը երևի սահմանափակվի 24-անոց պեկինյան ոչ մարտական տայչիով, թեթևակի "սյունային" աշխատանք անելով, ու կարճ յոգայի/պիլատեսի/ցիգունի կոմպլեքսներով, ըստ ցանկության: Ոչ մի թայբոքս, ոչ մի սինյի, ոչ մի բագուա, ու հաստատ ոչ մի աշթանգա-վինյասա` վերջին ամիս վերջնականապես քրտնաքամ եմ էղել, ոտերս չեն պահում: Փոխարենը ոմն արջուկի քրտնաքամ կանեմ, իսկ դե իմ համար Էսքանը լռիվ հերիքա ֆորման պահելու համար:
Ներքին աշխատանքը ամենայն հավանականությամբ կրի սառը, հանգստացնող, վերականգնող ու կուլտիվացիոն բնույթ: Ասելա թե` թեթևակի պրանայամա, գուրու յոգա, մի քիչ դզադզեն, մի քիչ ցի-ի բլոկերը տարրալուծող "ջրային" նեյգուն: Էդքան բան, ով գիտի մի կես ժամ հազիվ ձգի: Էքստրեմալ, հրեղեն բնույթի պրակտիկաները, "ոսկե ծաղիկ" աճացնելը, հատհան, ձախաձեռյան տանտրան, երազների յոգան, շամանական/մոգուշական/ենոքական/գոետիկ էքսպերիմենտները, ինչպես նաև ալքիմիկ չոր ու խոնավ օպուսների համադրումը արժե վերսկսել հունվարին, երբ ուշքի էկած լինեմ:
Գերմաներենի ու չինարենի ուսուցումը չեմ դադարեցնի, բայց տեմպերը էս ամիս մի ահագին կքցեմ: Էլի` սովորածը նստացնելու, մի քիչ ի մի բերելու համար: Նույնը` էմոցիոնալ ինտելեկտի, ՆԼԾ-ի, ու այլ մանր մունր ստրատեգիկ նշանակություն ունեցող բնագավառների վերաբերյալ:
P.S. Դեկտեմբերի 23ին ամենայն հավանականությամբ Հայաստան եմ գալիս: Էդ առումով ահագին ուրախ եմ: Եթե թվարկել մարդկանց, որոնց կարոտել եմ /ոմանց շատ, ոմանց ավելի շատ/, ձեռների&ոտների մատները չեն հերիքի: