Հայերեն վիդեո_Երգեր,նաեվ երգերի բառեր:
[video=youtube;0fKKeQMVGqA]http://www.youtube.com/watch?v=0fKKeQMVGqA&feature=channel[/video]
[video=youtube;5QVIo-m3bAQ]http://www.youtube.com/watch?v=5QVIo-m3bAQ&feature=related[/video] Կատարում է Զարան ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ Ըստ Կոմիտասի Լե, լե, յամա՜ն, Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց. Լե, լե, յամա՜ն, Հերի'ք անեմ աչքով իմաց, Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր: Լե, լե, յամա՜ն: Դու ելեր ես կայներ ես դուռ, Լե, լե, յամա՜ն, Ես քու սիրյց սավդալի ծուռ, Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր: Լե, լե, յամա՜ն, Արև դիպավ Մասիս սարին, Լե, լե, յամա՜ն, Կարոտ մնացի ես իմ յարին, Յամա՜ն, յամա՜ն, յար:
[video=youtube;D4Z5Ay5w3O8]http://www.youtube.com/watch?v=D4Z5Ay5w3O8&feature=player_embedded[/video]
[video=youtube;gldlcob6XwI]http://www.youtube.com/watch?v=gldlcob6XwI&feature=player_embedded[/video]
[video=youtube;gtvbWsCqEtg]http://www.youtube.com/watch?v=gtvbWsCqEtg&feature=player_embedded[/video]
[video=youtube;pLxhWwYQfEw]http://www.youtube.com/watch?v=pLxhWwYQfEw&feature=player_embedded[/video]
[video=youtube;y99RxBXQu2g]http://www.youtube.com/watch?v=y99RxBXQu2g&feature=player_embedded[/video]
Փորձեմ գտնել Հայկական երգերի բառերն,հետո կդնեմ:
ՔԵԼԵ ԼԱՈ ժողովրդական Կատարումը Ֆլորա Մարտիրոսյան Քելե' լաո, քելե' երթանք մըր էրգիր, Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա, Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա, Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին, Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին, Քարեր առանց մըզի արցունք կըթափին, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին, Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին. Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:
ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ Դեռ մի կարոտ ունեմ անհագ. տեսնyմ Անին ու նոր մեռնեմ Լցված կյանքով հազարազանգ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ. Ախուրյանի ջրերի պես, զմրուխտ փեշերն համբուրելով Դառած մի նոր սիրո դղյակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Հազար տարվա կարոտ ունեմ իմ երազը հազարաթև Ախ թեկուզ լուռ դեռ ավերակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Կանցնեմ դարեր ոտք չդրած, հող ու հանդով իմ պապերի Հայոց խոփի համբյուրի տակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Վանածովի ու Վանի հետ Ու Ղարսի ու Սևանի Իմ Սևանի լույսերի տակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր, Բուերի տեղ սոխակ դառնամ. Որպէս երգ ու վարդի քաղաք. տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Հազար տարվա կարոտ ունենմ իմ երազը հազարաթև Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր, Բուերի տեղ սոխակ դառնամ. Ախ թեկուզ լուռ դէռ ավերակ տեսնէմ Անին ու նոր մեռնեմ Որպէս երգ ու վարդի քաղաք. տեսնէմ Անին ու նոր մեռնեմ:
ՎԱՐԴԸ Խոսք` Վ. Գյոթեի Թարգմ.` Հովհ. Թումանյանի Երաժշտ.` Ռ. Մելիքյանի Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին, Սիրուն վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: Տղան ասավ. - Քեզ կպոկեմ, Այ կարմիր վարդ, դաշտի միջին, Վարդը ասավ. - Տես, կծակեմ, Որ չմոռնաս փշոտ վարդին, Փշոտ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: ՈՒ անհամբեր տղան պոկեց, Պոկեց վարդը դաշտի միջին, Փուշը նրա ձերքը ծակեց. Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին, Քնքուշ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին:
ՍԻՐՈ ԵՐԳ ("Առաջին սիրո երգը" կինոնկարից) Խոսք.` Վ. Հարութունյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի Նվիրում եմ իմ դասընկերւհի Մարինե Վարդանյանին,էՀ Փռվել էր շուրջը գարուն, Եվ նազում էր կեչին, Գարնան արևն էր բուրում Մեր համբույրն առաջին: Զեփյուռն էր խաղում թփերում, Վարսերդ մեղմիկ գուրգուրում, Կրկնում էր երգիս հետ շարունակ` "Իմ անուշ, իմ միակ": Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում, Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, Դու իմ սիրո արև, իմ բերկրանք, Իմ անուշ, իմ միակ: Արդեն օրեր են անցել, Միշտ ինձ հետ ես անգին, Բայց մենք դեռ չենք մոռացել Այն գարունն ու այգին: Գնում ենք այնտեղ միասին Հիշում մեր համբույրն առաջին, Կրկնում ենք մի ծանոթ եղանակ. "Իմ անուշ, իմ միակ": Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում... :cry:love,,իմ նման լավ տղուն թօղեց ու ավելի մեցիՆ ուզեց,,
Ո'Վ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ Խոսք՝ Մեզպուրյանի, Կոմիտաս Ով մեծասքանչ դու լեզու, Ով հեշտ բարբառ մայրական, Քաղցրահնչյուն բառերուդ Նման արդյոք այլ տեղ կա՞ն: Դու որ նախ ինձ հնչեցիր, Նախ սիրո, ո՜հ, հեշտ խոսքեր, Այն նախ զքեզ թոթովելս Դեռ իմ մտքեն չէ ելեր: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ: Ինչ դառն վիշտ է սրտիս, Երբ օտար տեղ ու լեզու Բռնի իրեն զիս քաշե, Սրտես արյուն կը հեղու, Ո՜հ, զայն օտարն ես սիրել Բնավ չեմ կարող ի սրտե, Չէ այն, չէ քաղցր իմ լեզու, Որ սիրով զիս կ'ողջունե: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ: Լեզու համակ սիրաշարժ, Քանի ճոխ, պերճ ու պայծառ, Մինչ կը հնչես դուն քեզի, Սրտերն ամեն գողացար. Հնչե', հնչե' հավիտյան Վեհ՝ դյուցազանց պերճ երգ դու, Թոթվե փոշիդ խոր մութեն, Ե'վ երևան պերճ երգ դու: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ:
[B]ՇՈ[/B]ՐՈՐԱ, ԱՆՈՒՇ Երաժշտությունը Կոմիտասի Կատարում է Սիրու[B]շո[/B]ն Շորորա, Անուշ ջան, շորորա՜, Անուշի շորորով ես կորա: Ա'նուշ, լուսնակ նորել է, Շորորա՜, Անուշ ջան, շորորա՜, Նորել, բակ բոլորել է, Անուշի շորորով ես կորա: Շարան-շարան ամպի մեջ Շորորա՜, Անուշ ջան, շորորա՜, Մտել ու մոլորել է, Անուշի շորորով ես կորա: Ծամեր ունիս ծիրանի, Քամին տա' թել-թել անի, Էդ կապուտակ ծով աչեր Ո'Ւմ խելքն ասես՝ կհանի: Ալ վարդ բացվել է հովին, Սոխակ կայնել է քովին, Բացի իրնից ձեռ տալու, Մոտ չի թողնում ոչովի:
Յարը մարդուն յարա կուտա Կատարում է Ալլա Լեւոնյանը Յարը մարդուն յարա կուտա, Շատ ուշ հասկացա, Ժայռից պոկված սիրտը նրա , Քնքուշ հասկացա : Յարը մարդուն յարա կուտա, Շատ ուշ հասկացա, Ժայռից պոկված սիրտը նրա , Քնքուշ հասկացա : Յարս ինձ չասաց, Դեղ տամ վերքիդ, Առ դիր հովացրու, Սեր երգելուց սազը ձեռքիդ, Վա՜յ վիրով աշուղ : Երանի չոլերն ընկնեի , Անտուն ու անտեր մնայի, Սարի պես դարդ ունենայի, Յար չունենայի : Երանի չոլերն ընկնեի , Անտուն ու անտեր մնայի, Սարի պես դարդ ունենայի, Յար չունենայի : Հազար տեսակ տանջանք կուտա, Վարդը բլբուլին, Ով յար ունի նա կիմանա, Դարդը բլբուլի : Հազար տեսակ տանջանք կուտա, Վարդը բլբուլին, Ով յար ունի նա կիմանա, Դարդը բլբուլի : Ես հավաստն եմ սոխակի պես, Վշտերս եմ լալիս, Սիրո հուրը իմ սրտակեզ, Հանգիստ չի տալիս : Երանի չոլերն ընկնեի , Անտուն ու անտեր մնայի, Սարի պես դարդ ունենայի, Յար չունենայի : Երանի չոլերն ընկնեի , Անտուն ու անտեր մնայի, Սարի պես դարդ ունենայի, Յար չունենայի : Երանի չոլերն ընկնեի , Անտուն ու անտեր մնայի, Սարի պես դարդ ունենայի, Յար չունենայի :
ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ Խոսք՝ Ռուբեն Հախվերդյան Իմ Դիպլոմայինը: Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից, Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ, Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը,որ լսվում են իմ երգի մեջ ուշացած: Ու եկեք խոստովանենք այդ ափսոսանքը ուշացած Սերը քո մի հանելուկ է ու գաղտնիք էր չբացված, Դա գուցե աշնան կատակն էր,տերևներն էին մեղմահար, Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանից լուռ կարտասվի, Ու պատուհանից լուռ կարտասվի(2) Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի, Այս ամենը հատուցումն է գործած իմ մեղքերի, Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ,որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր,որ երբեք ինձ չեմ ների: Ես գիտեմ երջանկությունը մեկ անգամ է այցելում, Իսկ հետո,երբ հեռանում է,այցետոմսն է իր թողնում Ու հետո ամբողջ կյանքում մեր,մենք նրան ենք որոնում Այն հասցեն,որ նա թողնում է,կյանքում ոչ ոք չի գտնում: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանից լուռ կարտասվի, Ու պատուհանից լուռ կարտասվի:
ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ (Կարոտ) Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ. Ա. Սաթյանի Թռչեի մտքով տուն, ՈՒր իմ մայրն է արթուն, Տեսնեի այն առուն, Կարոտով ես անհուն, Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում: Թեքվեի աղբյուրին, Կարոտած պաղ ջրին, Լինեի հանդերում, Մեր կանաչ մարգերում, ՈՒր ծաղկունքն են բուրում, ՈՒր մանուկ որերում Հովն էր ինձ միշտ համբուրում: Հայրենիքն իմ սրտում` Թե չընկնեմ ես մարտում, Ա՜խ, իմ մայր թանկագին, Տուն կգամ ես կրկին, Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին, Կսեղմեմ քեզ իմ կրծքին:
ՃՈՃԱՆ (Խոսք՝ Վ. Հարությունյան, ժող. մոտիվ.) Քամին յանա, քամին յանա-յանա՜, Քամին զարնե ճերմակ դոշդ բանա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Քամին զարնե սիրտս քեզնից հովնա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Էրված աղջիկ, ինձ մտքիցդ հանա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Քամին զարնե ճերմակ դոշդ բանա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա: :D:hands
ՀՈՐՈՎԵԼ Հո, հորովել, հո, հո, հո, հորովել, Լուսը բացվեց, բարին բացվեց, Հո, եզո ջան, հորովել, հո, եզո ջան, Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո, Հորովել հո: Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Ցորենն ինձի դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան:
Հայաստանի աղջիկները Գուսան Իգիթ Պիտի գովեմ սրտիս խորքից Հայաստանի աղջիկները, Ծաղիկներ են մաքուր ,անբիծ Հայաստանի աղջիկները Աչքեր ունեն սև սաթի պես, ՈՒնքերը խիտ կամարի պես Շորորում են կաքավի պես Հայաստանի աղջիկները :rose:rose:rose:rose