Նայել RSS հոսքը

Սահակ

Մեծերին պե՞տք է հարգել

Գնահատել այս գրառումը
Հայաստանում շատ հաճախ կարելի է լսել «քեզանից մեծերին պետք է հարգել» արտահայտությունը։

Ես ենթադրում եմ որ սա ուղղակի նշանակում է, որ տարիքով քեզանից մեծ մարդ ես տեսնում, ապա իրեն պետք է հարգանքով վերաբերվես, իսկ քեզանից փոքրերին հարգանքով վերաբերվելը պարտադիր չէ։

Իսկ ինչո՞ւ։

Ես ենթադրում եմ որ պատճառաբանությունը այն է որ, տարիքով մեծ մարդիկ ավելի մեծ կյանքի փորձ ունեն, և ավելի խելացի են, փորձված, և ավելի բարոյական են։ Իսկ տարիքով փոքրերը ուղղակի ջահել լակոտներ են։

Դժբախտաբար, իմ սեփական փորձից ելնելով, ինձանից տարիքով մեծ մարդկանց մեջ շատ ավելի շատ եմ հանդիպել լկտի լակոտների, տականքների, և տգետների, քան ինձանից տարիքով փոքրերի մեջ։

Ընդանրապես կարծում եմ, որ եթե մարդուն չես, ճանաչում, ապա իրեն պետք է հարգես, անկախ իր տարիքից՝ լինի նա 1 տարեկան թե 100 տարեկան։

Իսկ երբ արդեն ճանաչում ես, պետք է քո վերաբերմունքը նորից կախված լինի այդ մարդուց այլ ոչ թե իր տարիքից։

Այս բանակային «մեծին պետք է հարգել» արտահայտությանը ես մեղմ ասած շատ դեմ եմ։

Ուղարկել «Մեծերին պե՞տք է հարգել"» Digg-ին Ուղարկել «Մեծերին պե՞տք է հարգել"» del.icio.us-ին Ուղարկել «Մեծերին պե՞տք է հարգել"» StumbleUpon-ին Ուղարկել «Մեծերին պե՞տք է հարգել"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Լեռնցի-ի ավատար
    Խօսքը մեծին, ջուրը փոքրին:

    Հարցին մի կողմից մօտենալը սխալ է: Առհասարակ, երբ խօսքը ժողովրդական իմաստութեանն է վերաբերւում:
  2. einnA-ի ավատար
    Հարգելն ուրիշ բան է:Ինձ համար կապ չունի մեծ, թե փոքր. հարգանքը պետք է վաստակել:
    Հենց էնպես ուղղակի ցանկացածի հետ կարելի է քաղաքակիրթ լինել