Նայել RSS հոսքը

Անվերջանալի տանգո

Տերդ մեռնի գիտություն

Գնահատական. 4 ձայն, 4.75 ընդհանուր:
Էսօր առաջին անգամ սկայպի հեռախոսը միացրի, որ մաման հարսիս հետ խոսի։

Մի ժամ։
Թեմաներն անսպառ էին։
Ստեղի եղանակ։
Էնտեղի էղանակ։
Եվրատեսիլ։
Բարեկամություն։
Լենագանի հարսանիք։
Նաիրիտ
Խոզի գրիպ։
Քեռուս օպերացիան։
Իմ օրական խմվող սուրճերի քանակը։
Քաղաքապետի ընտրությունները։
Եղբորս էրեխու ծնունդը, որ նշել էին երեքով։ Եղբայրս երգել էր, Լիլուշս մոմերը փչել։
Հինգ տարեկան։

Մանկությանս վերջին լավ հիշված իմ ծնունդն էլ էր հինգ տարեկան..

Վերջում հարսս ասեց՝ Լիլ, սրանից հետո մենակ խոսալու ենք։ Տնաշեն, ես մինչև մի տառի տեղը գտնում եմ, դու արդեն 4 տող գրած ես լինում։

Մաման էլ եզրահանգեց՝ տերդ մեռնի գիտություն։

Ուղարկել «Տերդ մեռնի գիտություն"» Digg-ին Ուղարկել «Տերդ մեռնի գիտություն"» del.icio.us-ին Ուղարկել «Տերդ մեռնի գիտություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Տերդ մեռնի գիտություն"» Google-ին

Թարմացել է 19.05.2009, 01:47 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Լիլ, ուզում եմ զգուշացնել, որ այսուհետ ամեն երեկո մամադ մի քանի ժամով խոսելու է հարսիդ հետ, հետո թոռների ու էդպես շարունակ: Սկզբում դա հաճելի է, հետո մի տեսակ թվում է թե սովորություն է դարձել, որ կարելի է կրճատել, իսկ եթե հանկարծ մի երկու օր չխոսեն/չխոսեք, կզգաս, որ անտանելի կարոտում ես
    Տերդ մեռնի գիտություն ...
  2. Ռուֆուս-ի ավատար
    Լիլ, սկայպը ժանտախտ ա, սեփական փորձիցս եմ ասում

    Մամաս Ռուսաստանում գտնվող բարեկամների հետ սկայպով կոֆե ա խմում, էնպես որ դու էլ պատրաստվի
  3. Kuk-ի ավատար
    Ես էլ եմ էդ սկայպի քաշվածը
    Տերդ մեռնին մեղմ ա ասված. տերդ սատկի գիտություն
  4. Եկվոր-ի ավատար
    Հիվանդ ինք էլի: Բա հիվանդ չինք, ի՞նչ ինք: Ես էլ, դու էլ, սկայպն էլ... նույն հիվանդության տարբեր կողմերն ինք... Աստված թե փրկեց` փրկեց, ուրիշ փրկող չկա