Նայել RSS հոսքը

Լեռնցի

ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ

Գնահատել այս գրառումը
— Թագավորն ապրած կենա,— ասում ա գիտնականը,— հաշիվ էի անում, որ տեսնեմ, թե աշխարքիս էրեսին կնիկարմատն ա շա՞տ, թե տղամարդը։

— Մեր ինչի՞ն ա էդ քո հաշիվը,— բարկանում ա թագավորը,— մեր հարցի պատասխանը տուր, թե չէ թագուհին, հրեն ուզում ա սովամահ լինի։

— Համբերի, թագավորն ապրած կենա,— ասում ա գիտնականը,— ես տեսա, որ մարդկությունը որ ստեղծվել ա, մահն էլ հետն ա ստեղծվել, ինչքան ապրում են՝ բոլորն էլ մեռնում են։ Ուրեմն մեռածները ավելի շատ են, քան թե սաղ մնացածները։ Էս հո պարզ հաշիվ ա։ Ամա արի տես, որ ապրողների միջին հաշվի տախտակի վրեն կնիկարմատը տղամարդուց շատ ա դուրս գալիս։

— Էդ ո՞նց կլնի,— զարմանում ա թագավորը,— պետք ա, որ հավասար լինեն։

— Թագավորն ապրած կենա, կլինի,— ասում ա գիտնականը,— կլինի, քանի որ ամեն բեղ ու միրուք ունեցող դեռ հալա տղամարդ չի, ոնց որ, ասենք, ամեն թագավորի կնիկ դեռ թագուհի չի։ Թագուհին էն ա, որ իր թագավոր-մարդու հետ հավասար լուծ քաշի, ժողովրդի մասին մտածի և ոչ թե քու կնկա նման...

— Ի՞նչ «իմ կնկա նման», ասա, վախիլ մի,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա գիտնականը,— ես քեզ նման ոչ վախեցնող եմ, ոչ էլ վախեցող։ Հրետ դու էնպես ահ ու ղող ես գցել գիտնականների ջանը, որ մինն էլ սիրտ չարեց էրեսիդ ասի, թե ի՞նչը ընչոց ա։ Մի ոտս գերեզմանի միջին ա, կես մահը շալակիս՝ մի նոր քու տված ահը ինձ ի՞նչ կանի։ Ուզում ես, դե լսի։ Քու կնիկը իր թագավոր հորիցը բոլ ու բոլ էրես ա առել, դու էլ պակաս աստառն ես տվել գլխիդ նստացրել ու հենց գիտես, թե տղամարդ ես, քանի որ բեղ ու մորուք ունես։ Կնկադ գյամը քաշի քանի ուշ չի, թե չէ խամ, տրճիկ տվող կին քեզ էլ գետնովը կտա, իրան էլ կվնասի։ Հաշիվն անելու վախտը ես կնիկարմատ հաշվեցի էն տղամարդկանց, որ քեզ ու քեզպեսների պես կնանոց ձեռին խաղալիք են դառել, որ սիրուց քոռացած էլ չեն իմանում, թե ինչ են անում։

— Էլ սուս, իմաստուն մարդ,— ասում ա թագավորը,— աչքիս փառը վեր ընկավ։ Դրուստ որ՝ հոր խրատը չկատարողի ոտը քարին կդիպչի։ Ես ընչի՞ չառա մի աղքատ, նամուսով, համեստ աղջիկ։ Ախր, սա ի՞նչ սիրելու բան էր, որ ես սիրեցի սրան։ Էլ հերիք ա, կնկանս գյամը կքաշեմ, թե կարացի խելոքացրի, հու լավ, թե հու չէ՝ չկարացի, իմաց կաց, իմաստուն մարդ, բեղերս ու մորուքս կածիլեմ, որ իմ անումն էլ գրես կնիկարմատների հաշվի տախտակին...

— Էդ որ թագավորի խելքի գալը ասեցիր, մի խելքի եկողի պատմություն էլ ես անեմ։

* * *

... Տեսնես, էն թագավորը բեղ ու միրուքը ածիլեց, թե մնաց էրեսին։ Տո, դե ո՞վ գիտի՝ նայած մարդուն։ Թե՝ նայած կնկանը:... Հը՞...

յ.գ. հեքիաթն ամբողջուեամբ կարող եք կարդալ ասյտեղ:

Ուղարկել «ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ"» Digg-ին Ուղարկել «ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ"» del.icio.us-ին Ուղարկել «ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ"» StumbleUpon-ին Ուղարկել «ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն