Էս էլ սենց...
Էմոցիոնալ ինտելեկտի թուղթս էսօր հետ ստացա, գնահատվել էի 88/100: Ես կանխատեսում էի 85, նենց որ կարելիա հանգիստ հոգոց քաշել: Լավա գլխի էի ընկել տարբեր լավ մարդկանցից հարցազրույց վերցնել ու թուղթը իրանց պատմածներով հարստացնել:
Էսօր երկար խոսում էինք դասախոսի հետ լիդերությունից ու թեմային վերաբերվող տարբեր մոդելներից ու կոնցեպցիաներից: Ամոթա խոստովանել, բայց չնայած թեմայով արդեն շատ երկար եմ հետաքրքրվում, ասածի 50 տոկոսը անծանոթ էր, իսկ էն իմացած 50 տոկոսի մասին նենց նրբությունների մասին պատմեց, որ ոչ մի գրքում չես գտնի: Իսկ դե տրանսֆորմացիոն լիդերության մասին ինֆոն էնքան թունդ ու համով էր, որ էլ ասելու չի: Ինչա նշանակում սեփական ոլորտում պրոֆի: Տենց թունդ հոգեբան, ընդ որում պրակտիկ առումով, առաջին անգամ եմ տեսնում:
Իսկ դե տրամադրությունս էսօր մելանխոլիկա, ահամ: Ընդ որում զարմանալիորեն մի տեսակ պայծառ, պոզիտիվ մելանխոլիկ: Հավեսա: Սաղ օրը տրամադրությանս տակ երաժշտություն եմ լսել` կարողա հենց էդ պատճառովա հաճելի թվում: