08.10.2010, 13:05 (3283 Դիտումներ)
Արջերի հետ շփվելով շատ արագ էս գալիս էն մտքին, որ արջերը վտանգավոր են: Նախ և առաջ արջը ուտումա շրջակայքի սաղ մեղրը: Հետո` արջերը շատ ագրեսիվ էակներ են, ու մեղր չեղած դեպքում կուտեն ձեզ: Արջերը հայտնի են նաև նրանով, որ հաճախ կազմում են խմբակներ, զինվում են ու ինչ որ տարածք գրավում: Արջերին էդ տարածքից քշելը գրեթե անհնարա: Ու գրեթե վերջերս պարզվեց, որ արջական նման խմբակ գրավելա լուսնի վրայի ամերիկյան բազան: Արջերը Երկիր մոլորակի արջեր են, բարեբախտաբար Սատուրնի արջեր չեն, նենց որ դեռ հույս կա, որ դեմոկրատիան կհաղթի: