05.10.2010, 23:08 (3318 Դիտումներ)
Հեհ: Սաղ օրը էսսե եմ գրում, ռեդբուլ խմում, ու մեկ մեկ ինտերնետ/սքայպերի վրա շեղվում (ես ոմն արջի եմ խանգարում, ինքը ինձ): Մի ահագին գրել եմ, բայց դե մինչև վաղվա իրիկունվա վեցը դեռ պիտի հասցնեմ 2000 բառից ավել գրել էմոցիոնալ ինտելեկտի մասին: Գուգլ Բուքզը ուղղակի փրկումա` լիքը մասնագիտական գրականություն կա թեմայից, Գոուլմանից սկսած Մայերով ու Սալովեյով վերջացած: Մեծ մասը փրեվյույա, բայց դե կարևոր մտքերը վերցնելու համար հերիքա: Հեսա Ութ Կոնտուրները դորդուբեշ անեմ, մի էրկու բան էլ դրանից երևի գրեմ, կարծում եմ ոչ միայն ինձ օգտակար կլինի:
Հաճելի բաներից` էրեկ վերջապես գնեցի Քլեյվելի "Shogun" գիրքը` ինչը արդեն մի կես տարիյա պատրաստվում էի անեի: Հա, հենց էնա, որ սերիալ են հանել: Գիրքը վառռռումա նենց, որ էլ ասելու չի` սերիալը նույնիսկ մոտիկ չի հասնում: Աչքիս էլի մետրոյում մեդիտացվելու կամ քնելու փոխարեն գիրք կարդամ:
Նաև պատվիրեցի Նաթանիել Հարրիսի Witcha գիրքը: Ինքը անգլոսաքսոնական վհուկության մասինա` ձախ ձեռքի տեսանկյունից: Ասելա թե էրեկ նայում էի Նեյշնլ Ջեոգրաֆիքսի ֆիլմը վհուկների մասին, ու Հարրիսի ինտերվյուն դուրս էկավ, հավես համեստ նիհար բիզ բիզ մազերով տիպ էր: Ինտերնետում քչփորելուց հետո պարզվեց, որ գիրքը կամ խայտառակ քննադատում են, կամ նենց ոչինչ գովում: Դիմեցի նույն Գուգլ Բուքզին` պարզվեց նենց ոչինչ գիրքա, տեղը տեղին, ու չնայած իմ համար նենց արտասովոր նոր բան մեջը չկար, մի քանի հաճելի երեկո իրա միջի աշխատանքներով կարելի կլիներ անցկացնել: Համել կազմը դուրս էկավ` պահարանում լավ կնայվի: