Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

No.2 - Էմոցիոնալ-տարածքային կոնտուր

Գնահատել այս գրառումը
Ինքը իմպրինտավորվումա, երբ երեխան սովորումա քայլել ու ընտանիքի սահմաններում պայքարել սեփական հիերարխիկ ստատուսի համար, ու պայմանավորումա մեր տեղը ենթարկել/ենթարկվել, հաղթել/պարտվել սանդղակում: Երեխան ուժեղանումա, սովորումա ապրել ինչ-որ չափով առանց մայրիկի, ու սկսումա բնազդաբար չսիրել անօգնական բալիկներին: Ամենակարևորը` կոնտակտներ են առաջանում այլ երեխաների հետ, իսկ որտեղ կոնտակտ, այնտեղ կոնֆլիկտ` լինի դա խաղալիքի թե ուղղակի սեփական ուժը ու գերակայությունը ցույց տալու համար: Իսկ դե պայքարի ընթացքում արդեն որոշվումա` ովա ոհմակում ալֆան, ովա բետան, ու ովա օմեգան` ասելա թե ամենաթույլը, լուզերը: "Մամայի բալիկ" - տիպիկ դիմելաձևա երկրորդ կոնտուրի դոմինանտ ազդեցության տակ գտնվող մարդու կողմից առաջին կոնտուրի դոմինանտ ազդեցության տակ գտնվողին` ընդ որում ազդեցությունը կարա շարունակվի մինչև ահագին հասուն տարիք: Ուղղակի հասունանալու ընթացքում փոխվում են խաղալիքները, փոխվումա տարածքը, որի համար պայքարում ենք, ու փոխվում են հիերարխիաները:
Կոնտուրը դրսևորվումա գրեթե բոլոր իրավիճակներում, որտեղ պայքարի տարր կա: Լինի դա պատերազմելը, անհատական կարգով իրար տալ ջարդելը, թե ուղղակի "էլ անպատիվ, անկարգ խոսքեր"-ին դիմելը` բոլոր նման դեպքերում մենք կարող ենք հետևել, թե ոնց են մարդիկ /ու մենք այդ թվում/ գործում տվյալ կոնտուրի ծրագրավորման ներքո: Կոնտուրի մեկ այլ արտահայտման ձևա ապստամբելը, ասելա թե սեփական անձին սեփական փոքրիկ աշխարհում ալֆայի ստատուս տալը:

Կոնտուրը հնարավոր է գիտակցաբար ակտիվացնել /ինքը միշտ էլ անգիտակցաբար ակտիվա` հակառակ դեպքում մենք ստիպված կլինեինք ենթարկվել ամեն մի "օմեգայի" կամքի/, ավելի լավ հասկանալ, ու որոշ դեպքում անհամաչափ աշխատող կողմերը վերանորոգել`

1. Ալկոհոլի մեծ քանակություն խմելով: Կարողա ակտիվացնի, կարողա չէ` ոչ բոլորն են հարբ ժամանակ ագրեսիվանում ու իրանց ուժեղ զգում: Բայց դե երբ զինվորները գրոհից առաջ արաղ են խմում` հենց ինքնա որ կա:
2. Ըմշամարտելով` ընդ որում գոնե մեկ անգամ հաղթելով ու պարտվելով:
3. Սրան նրան կարգադրություններ ու հրամաններ տալով:
4. Բանակում ծառայելով, կռիվ ղալմաղալ անելով, ծանդր ռոք համերգի մասնակցելով, սլեմդանսի մեջ մտնելով, "բազառ" անելով ու մտադրաբար սեփական սխալը լինելը խոստովանելով, պարտվելով` ինչը թույլ կտա զգալ "օմեգայի" իմպրինտավորման ողջ հմայքը: Մարտաֆիլմ նայելով` փորձելով մտնել գլխավոր հերոսի մաշկի մեջ: Գործելով այնպես, ոնց որ կինոյի տղեն ես /կամ աղջիկը` ընդ որում ֆիլմը էն թունդ 90ականների սկզբի մարտաֆիլմերիցա/: Երբ ջղայնացնում են` չզպվելով թույլ տալ, որ ամբողջ ագրեսիան թափի ջղայնացնողի գլխին:
5. Մարտարվեստի գնալով:
6. Գազանանոց գնալով ու առյուծներին /կամ էլ թե արջերին` նայած ճաշակ/ մի էրկու ժամ նայելով:
7. Մեդիտատիվ տարրական վարժություններ անելով` ահագին օգնումա սանձահարել կոնտուրի անկառավարելի արտահայտումները:

Սովորաբար տվյալ կոնտուրը իմ մոտ արդեն մի էրկու տարիյա աշխատումա հարմոնիկ` ասելա թե ես ինձ բավականաչափ ազատ ու ուժեղ եմ զգում, սեփական հիերարխիկ ստատուսից գոհ եմ, անձնական տարածքը պահում եմ քչից շատից բարվոք վիճակում, ու գլխավորապես սիրում եմ այն խաղերը, որոնք խաղում եմ: Սովորաբար ասելով նկատի ունեմ, որ երբեմն հնարավոր են դեվիացիաներ` օրինակ երբ երկրորդ կոնտուրից չմեծացած որևէ դեռահաս փորձումա ինձ սեփական ստատուսը ամրապնդելու խաթր ըմբշամարտի /կամ ցանկացած այլ "առնանդամի երկարությունը" չափող գործունեության/ հրավիրել` բացառված չի որ չդիմանամ, համաձայնվեմ, ու, թքած ունենալով բոլոր սպորտային կանոնների վրա, գետնով տամ` թեկուզ և գիտակցաբար աշխատում եմ նման դեռահասությունից խուսափել: Նաև շատ հաճախ կոնտուրի քիչմ հետաքրքիր իմպրինտավորումը ու նախկինում կոնտուրի տարբեր բևեռների հետ ունեցած պրոբլեմները կարող են ինձ ստիպել մտնելու "բռնակալի" դերի մեջ` ինչը նույնիսկ ինձ դուր չի գալիս, ուր մնաց շրջապատող մարդկանց, բայց դե երբեմն արդարացվածա` ինչի պատճառով չեմ շտապում նման ծրագրավորումից ազատվել:

Ուղարկել «No.2 - Էմոցիոնալ-տարածքային կոնտուր"» Digg-ին Ուղարկել «No.2 - Էմոցիոնալ-տարածքային կոնտուր"» del.icio.us-ին Ուղարկել «No.2 - Էմոցիոնալ-տարածքային կոնտուր"» StumbleUpon-ին Ուղարկել «No.2 - Էմոցիոնալ-տարածքային կոնտուր"» Google-ին

Թարմացել է 04.10.2010, 02:37 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Nosce te Ipsum

Մեկնաբանություն