30.09.2010, 16:09 (2221 Դիտումներ)
Որոշել եմ մի քիչ զբաղվել ինքնաանալիզով, ու ձեռի հետ գրել Թիմոթի Լիրիի ստեղծած ու ոչ պակաս խելացի մարդկանց կողմից զարգացրած գիտակցության ութկոնտուրանի մոդելի մասին: Ասելա թե` հերթով կգնամ կոնտուրներով, ու կփորձեմ վերլուծել, թե ոնցա էդ կոնտուրը արտահայտվում ընդհանրապես մարդկանց ու կոնկրետ իմ մոտ: Ինձ շատ հետաքրքիրա, որքանով անկեղծ կկարողանամ գրել` վերջի վերջո գրառումները բաց են, ու ինչքան էլ ուզեմ գրել ամեն ինչ, որոշ խիստ անձնական բաներ դուրս են մնալու: Բայց դե էքսպերիմենտը պիտի որ հետաքրքիր լինի` նամանավանդ երբ բանը հասնի 5-ից 8-րդ կոնտուրներին, որոնց առկայությունը ես ավելի ու ավելի հստակ եմ սկսում զգալ:
Էս շարքի գրառումները իմաստ ունի կարդալ չափահաս, հասուն անփնավորությունների, որոնք ցանկանում են ավելի լավ ճանաչել շրջապատող մարդկանց ու սեփական գիտակցությունը, ունեն ճկուն մտածելակերպ ու չեն վախենում փոփոխություններից:
Կոնտուրների մասին գրելուց շոշափվելու են որոշակի սուբստանցիաներ, այդ թվում ոչ լեգալ` զուտ ինֆորմացիոն ամբողջականության համար: Ես ոչ մի դեպքում չեմ պրոպագանդում դրանց օգտագործումը, ավելին, համարում եմ նման նյութերի ոչ լեգալ և/կամ անպատասխանատու օգտագործման դեպքերի ճնշող մեծամասնությունը շատ հիմար, ոչ խելամիտ ու տհաս զբաղմունք: