Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Valhalla Rising

Գնահատել այս գրառումը
Էս քանի օրը տեսա "Valhalla Rising" գեղարվեստական կինոնկարը: Ֆիլմը արթհաուզայինա` ասելա թե անհասկանալի: Բայց անհասկանալի լինելով նենց թունդ իմաստային շերտերա իրա մեջ պարունակում, որոնք իրենց հերթին ներկայացված են նենց գեղեցիկ` որ ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանից չեմ կտրվել: Աղիների թափման, սրան նրան տապոռելու, քարով ուղեղը բացելու, ատամներով կոկորդ կրծելու ու նմանատիպ թեմաները ֆիլմում առատորեն շոշափվում են` ինչը կրոնափիլիսոփայական և այլ իմաստային շերտերը դարձնումա և ավելի հետաքրքիր ու ընդգծված: Կատարումը ահագին Ջարմուշ ու մի քիչ Խոդորովսկիյա հիշացնում` մի քանի պահ կար, որ անալոգիաներ եմ անցկացրել առաջինի "Մեռյալի" ու երկրորդի "Սրբազան Լեռան" հետ:
Ֆիլմը գրեթե կապակցված սյուժե չունի` ինքը օղակաձև պտտվումա նույն թեմայի շուրջ, ու նույնիսկ վերջում ահագին մտածելու բաներա թողում: Բայց դե պետքա հասկանալ, որ նման ֆիլմերում թե սյուժեն, թե գործող անձիք` մետաֆորներ են, աբստրակցիաներ, սիմվոլներ, որոնք օգտագոծվում են ավելի բարդ իմաստ փոխանցելու համար` որոնք, ի դեպ, ամեն մեկը հասկանումա յուրովի:



Մարդկանց, որոնք սովորություն ունեն ֆիլմը նայել, չհասկանալ ու պիտակավորել որպես "տափակ", "ձանձրալի" ու "ասելիք չունեցող" - հստակ ավելի լավա նայելուց զերծ մնալ, ու երկու ժամը ծախսել ավելի հետաքրքիր բաների վրա:

Ուղարկել «Valhalla Rising"» Digg-ին Ուղարկել «Valhalla Rising"» del.icio.us-ին Ուղարկել «Valhalla Rising"» StumbleUpon-ին Ուղարկել «Valhalla Rising"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Panem et Circenses

Մեկնաբանություն

  1. kyahi-ի ավատար
    / արագորեն մանա գալիս, հույս ունի, որ երկու ժամ գոնե ավելի օգտակար բան կանի... /
  2. Leo Negri-ի ավատար
    մի նայա, ձանձրալի տափակ դաժան անճաշակությունա!!!
  3. kyahi-ի ավատար
    նեա, արդեն քաշել եմ, անհամբեր սպասում եմ, երբ ազատ ժամանակ կունենամ,որ նայեմ, կարծիք կա, ես էլ եմ քո նման անճաշակ, նենց որ դուրս կգա…
  4. Leo Negri-ի ավատար
    էկուսս էլ անճաշակ ենք, բայց մի մոռացի, բիձա մարդ եմ, ինչ ինձ դուրա գալիս, անպայման չի քեզ էլ դուր գա
  5. kyahi-ի ավատար
    բիդձային բիդձա ես, բայց եթե հավատանք ֆիլմի վերաբերյալ քո նկարագրություններին պետքա որ դուրս գա, մի քանի դրվագ տեսել եմ ու ցանկությունը չի կորել, որ լրիվ տեսնեմ, նենց որ
  6. Leo Negri-ի ավատար
    էհ... հետո չասես, որ չեմ զգուշացրել...
  7. kyahi-ի ավատար
    տենց էլ ես էս կինոն չնայեցի կեսից միշտ քնել եմ
  8. Leo Negri-ի ավատար
    էս տիպի ֆիլմերը պետքա որոշակի տրամադրվածությամբ նայել, ուշադրություն դարձնելով ոչ թե սյուժեին /տենց իրոք կքնես, քանի որ սյուժե ինքը չունի, կամ գրեթե չունի/, այլ սիմվոլիկային, ոճին, տեսարաններին, սեփական ներքին արձագանքին ու նման բաներին: Ինչի համար պետքա որոշակի գիտելիքների բազա, արվեստի գործը սթափ ընկալելու ունակություն ու հեղինակի հետ գոնե թեթև րապպորտ ունենալ: