• Ֆուտբոլը Հանուն Կյանքի

    Հարգելի ակումբցիներ, ակումբը միանում է «Ռեալի երկրպագուների բանակի» հայտարարած ակցիա-խաղին ու ստորև ներկայացնում ենք նրանց հայտարարությունը.


    «Ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մենք՝ հայերս, հետևում ենք Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընթացքին՝ ուրախանում, երբեմն տխրում, այնուամենայնիվ, ստանում ենք դրական էմոցիաներ…Ֆուտբոլը մեզ բոլորիս կտրում է իրական աշխարհից, բայց երբեմն հարկ է լինում վերադառնալ իրականություն ՝ ՌԵԱԼ կյանք, և ուշադրություն դարձնել մեր շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձություններին… Այդ խնդրանքով եմ դիմում ձեզ այս պահին՝ խնդրում եմ մի պահ ձեր ուշադրությունը դարձնել 4 տարեկան հայ բալիկին՝ Էրիկին: Նա հիվանդ է, շատ հիվանդ: Հիվանդության անունն անգամ տալ չենք ցանկանում: Էրիկի բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ. այս պահին նա քիմիաթերապիայի կուրս է անցում Ռուսատանում: Գումարի մի մասը ծնողները մուծել են, բայց քանի որ դեղերն ու բուժումը չափազանց թանկ են, այդ ընտանիքը օգնության կարիք ունի՝ մեր բոլորի օգնության կարիքը: Շատ ու շատ մեզ նման մարդիկ իրենց թեկուզ համեստ, բայց կարևոր ներդրումն են ունեցել այս գործում: Մենք՝ մադրիդյան Ռեալի երևանյան երկրպագուներս, նույնպես չենք կարող անտարբեր անցնել այս փոքրիկի ճակատագրի կողքով: Նրան օգնելու նպատակով Ռեալի երկրպագուների հայկական բանակը որոշեց բարեգործական ֆուտբոլային հանդիպում անցկացնել իր թիմի և իր ընկերների միջև: Այնպես որ, սույն թվականի հուլիսի 15-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 19:00-ին բոլորիդ հրավիրում ենք երևանյան Խուլ ու Համրերի Ֆուտբոլային Դահլիճ՝ գեղեցիկ ֆուտբոլային հանդիպում դիտելու, որը գեղեցիկ է հենց այն պաատճառով, որ մարդկային կյանք է փրկելու…Այո’, ֆուտբոլը երբեմն կյանք է փրկում…

    Խնդրում եմ իմ բլոգի բոլոր այցելունեին, իմ բոլոր ընկերներին, միանալ այդ օրը մեզ և իրենց փոքրիկ լուման ներդնել Էրիկի առողջացման գործում: Հավատացած եղեք, որ անգամ 1000 դրամի օգնությունը շատ կարևոր է, չէ՞ որ մենք շատ ենք՝ բոլորս միասին, համոզված եմ, կարող ենք փրկել այդ փոքրիկին…Էրիկի նման շատ ու շատ երեխաներ կան, որոնք մեր օգնության կարիքն ունեն: Եկեք Էրիկին օգնելով փորձենք բոլորի ուշադրությունը ևս մեկ անգամ գրավել այս խնդրի վրա և փորձել օգնել բոլոր փոքրիկներին: Նրանք մեր կարիքը շատ ունեն:

    Սպասում ենք ձեզ և հավատում, որ կարող ենք օգնել Էրիկին: Էրիկը երազում է մեծանալ, բժիշկ դառնալ և բուժել բոլոր հիվանդ փոքրիկներին: Եկեք փրկենք նրա հրաշալի երազանքը, որը իր հերթին կարող է շատ ու շատ մարդկային կյանք փրկել…»

    Աղբյուր՝ kikimania.wordpress.com
    Մեկնաբանություն 1 Մեկնաբանություն
    1. hayterrorist-ի ավատար
      hayterrorist -
      Առաջիններից մեկներ իմ կայքը, որ որպես նորություն դրեցի կայքումս: Այս տղայի մասին: Ինքս ել հավաքել եի:

      Հղումը կար երկու հատ մեկը սկզբնական տեղեկացումը` http://www.norhayastan.ru/news/qaghc...2010-06-23-905

      Մյուսը հաշվեհամարի տեղեկացուը`http://www.norhayastan.ru/news/arden...2010-06-24-917
  • Հարցում

    Ո՞ր թիմը կդառնա Եվրո 2020 հաղթող (ձայն: 2)

    1. Ավստրիա (ձայն: 0)

    2. Բելգիա (ձայն: 0)

    3. Խորվաթիա (ձայն: 0)

    4. Չեխիա (ձայն: 0)

    5. Դանիա (ձայն: 0)

    6. Անգլիա (ձայն: 0)

    7. Ֆինլանդիա (ձայն: 0)

    8. Ֆրանսիա (ձայն: 1)

    9. Գերմանիա (ձայն: 0)

    10. Հունգարիա (ձայն: 0)

    11. Իտալիա (ձայն: 1)

    12. Նիդերլանդներ (ձայն: 0)

    13. Հս․ Մակեդոնիա (ձայն: 0)

    14. Լեհաստան (ձայն: 0)

    15. Պորտուգալիա (ձայն: 0)

    16. Ռուսաստան (ձայն: 0)

    17. Շոտլանդիա (ձայն: 0)

    18. Սլովակիա (ձայն: 0)

    19. Իսպանիա (ձայն: 0)

    20. Շվեդիա (ձայն: 0)

    21. Շվեյցարիա (ձայն: 0)

    22. Թուրքիա (ձայն: 0)

    23. Ուրաինա (ձայն: 0)

    24. Ուելս (ձայն: 0)