• Սթիվեն Ուիլսոն և Porcupine Tree (կամ՝ ով խմբի անունը կդներ «Մացառախոզի Ծառ»:D)


    Porcupine Tree խումբը բրիտանացի տաղանդավոր երաժիշտ ու ձայնաինժեներ Սթիվեն Ուիլսոնի պրոյեկտներից է, ինչպես No Man-ն ու Blackfield-ը: Ուիլսոնն աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Opeth-ը (Միկկաել Օկերֆելդը մի անգամ ինտերվյուի ժամանակ նշել է, որ Porcupine Tree-ն իր սիրելի խումբն է), Anathema-ն և այլն:
    Porcupine Tree-ն (բառացի թարգմանելիս ստացվում է «Մացառախոզի Ծառ») Ուիլսոնը ստեղծել է Հիմել Հեմփսթիդում (Հերթֆորդշիր, Անգլիա) 1987 թվականին: Սկզբում դա կատակ-պրոյեկտ էր՝ նա երկու ալբոմ ձայնագրեց ("Tarquin's Seaweed Farm"-1989 ու "The Nostalgia Factory"-1990), վերագրեց դրանք Porcupine Tree երևակայական «լեգենդար խմբին», հորինեց խմբի ամբողջ պատմությունը, պատմում էր հայտնի պրոգրեսսիվ կազմերի հետ համերգների մասին և այլն: Հետագայում վերաբերմունքը լրջացավ ու Porcupine Tree-ն դարձավ լիարժեք երաժշտական պրոյեկտ՝ ժամանակի հետ նույնիսկ ամբողջական կազմ ձեռք բերելով:
    Porcupine Tree-ի հետ ինձ առաջին անգամ ծանոթացրեց Սարգսյան Տիգրանը (SarTig17) անցած տարի: Նա ինձ տվեց "XM Transmission 1.2" ռադիո-համերգը, խմբի վաղ շրջանի աշխատանքների "Stars Die: The Delerium Years '91-'97" հավաքածուն ու "Voyage 34 The Complete Trip" ալբոմը: Ես լսեցի այդ ամենն ու իմ մոտ խմբի մասին բավականին դրական կարծիք կազմվեց, չնայած այդ ժամանակ ես բավականին նեղ պատկերացում ունեի նրա մասին: Ես տեսա պսիխոդելիկ-էմբիենթային պրոգ, բավականին լավը, բայց իրականում դա Porcupine Tree-ի բազմաթիվ դեմքերից միայն մեկն է:
    Խմբի պատմության ընթացքում այն իր երաժշտության մեջ բազմաթիվ այլ ոճերի տարրեր է ներառել՝ պսիխոդելիկ ռոք, ալտերնատիվ, էմբիենթ, էլեկտրոնային երաժշտություն ու վերջերս՝ նույնիսկ պոստ-ռոք: Խմբի առաջին երկու ալբոմները (ինչպես արդեն նշել ենք, դրանք "Tarquin's Seaweed Farm"-ն ու "The Nostalgia Factory"-ն էին) թողարկվեցին ձայներիզների վրա ու բացի պսիխոդելիկ սաունդից, էմբիենթ ու փոփ երաժշտական ոճերից ուժեղ ազդեցություններ էի կրում: Ուիլսոնի սիրելի երգերը հետագայում թողարկվեցին "On the Sunday of Life" (1991) սկավառակի տեսքով, իսկ ավելի էմբիենթային երգերը կազմեցին "Yellow Hedgerow Dreamscape" (1994) ալբոմը:
    Դրանց հաջորդեցին "Voyage 34" (1992) and "Up the Downstair" (1993) ալբոմները: "Voyage 34" ալբոմն իր մեջ պարունակում է կոնցեպտուալ էլեկտրոնային երաժշտություն, որը համադրված է ԼՍԴ-ի ազդեցությունը նկարագրող ձայնագրության հետ: Այս ու "Up the Downstair" ալբոմում փոփ-երաժշտության ազդեցությունն արդեն դադարել էր զգացվել:
    Հետագայում երկու ձայնասկավառակներն էլ հետագայում վերաթողարկվեցին. առաջինը՝ որպես "Voyage 34: The Complete Trip" (2000), որն ընդգրկում էր երկու լրացուցիչ գործ ու ալբոմը քառամաս էր դարձնում, իսկ "Up the Downstair"-ը ռեմաստերինգի ենթարկվեց 2005-ին, ու էլեկտրոնային հարվածային պարտիաները փոխարինվեցին իրականներով:
    "The Sky Moves Sideways" (1995) ալբոմը, որը կառուցվածքով կոնցեպտուալորեն նման է Pink Floyd խմբի "Wish You Were Here"-ին, հաճախ համարվում է խմբի լավագույն աշխատանքը: "Signify" (1996) ալբոմը ձայնագրելու պահին Porcupine Tree-ն դադարել էր մի մարդուց կազմված լինել ու կազմ էր ձեռք բերել. Քրիս Մեյթլենդը հարվածայինների գրա, Քոլին Էդվինը, և Ռիչարդ Բարբիերին ստեղնայինների վրա: Նրանց մասնակցությամբ ձայնագրված "Stupid Dream" (1999) ու "Lightbulb Sun" (2000) ալբոմներում սկսեց առաջին անգամ հակում նկատվել ալտերնատիվ ռոքի նկատմամբ: "In Absentia" ալբոմում թմբկահար Քրիս Մեյթլենդին փոխարինեց Գևին Հարրիսոնը: Այդ ժամանակ Ուիլսոնն աշխատում էր Opeth-ի "Blackwater Park" ալբոմի վրա, ու "In Absentia"-ն բավականին շատ մետալային տարրեր ժառանգեց:
    "In Absentia" ալբոմն ընդհանուր առմամբ կոնցեպտուալ է: Բացի "The Sound of Muzak" երգից, որը քննադատում է ժամանակակից երաժշտական ինդուստրիան, մնացած երգերն ըստ պատմության գծի են ընթանում ու պատմում են, թե ինչպես է հերոսը խելագարվում ու վերածվում սերիական մարդասպանի:
    Խմբի հնչողության զարգացման տենդենցները շարունակեց 2005 թվականի "Deadwing" ալբոմը՝ կրելով ամենածանր ու ամենանկատելի մետալային տարրերը: 2007թվականին խումբը թողարկեց "Fear of a Blank Planet" ալբոմը, որն ակնհայտորեն պոստ-ռոքային հնչողություն ուներ: Այն դարձավ Porcupine Tree-ի կոմմերցիոն տեսանկյունից ամենահաջողված ալբոմը:
    2009 թվականին Porcupine Tree-ն թողարկեց իր "The Incident" նոր ալբոմը:
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Սթիվեն Ուիլսոն և Porcupine Tree (կամ՝ ով խմբի անունը կդներ «Մացառախոզի Ծառ»:D) սկսել է Rhayader Նայել օրիգինալ գրառումը