• Նատալի Մերչանթ / Natalie Merchant

    Վերջերս Նատալի Մերչանթի համերգին էի: Գնացի ավելի շատ հետաքրքրությունից դրդված. շատ բան չգիտեի նրա մասին: Էնպիսի դրական լիցքերով եմ հետ եկել, որ հերիք է մի քանի ամիս...
    Հոյակապ ձայն, բեմական վարպետություն, օրիգինալություն, հումոր ու էնքան կյանք, էնպիսի ուժեղ էներգետիկա...

    Նատալի Մերչանթը Ամերիկացի երգչուհի է` ծնված 60-ականներին: Մյունխեն եկել էր` իր նոր ալբոմի ներկայացման համար: Ալբոմը կոչվում է "Leave your Sleep". այն ընդգրկում է 19-20-րդ դարերի բրիտանացի և ամերիկյան բանաստեղծների` մանկության թեմաներով գրված շատ յուրահատուկ գործերից ստեղծված երգեր: Երգերը բացարձակ մանկական չեն, քանի որ տեքստերն էլ մեծամասամբ մեծահասակների համար են, բայց թեման նույնն է` կիսահեքիաթային, կիսաարտառոց պատմություններ, որոնք ինչ-որ ձևով կարող են զուգորդվել մանկության հետ, թեև կապը երբեմն ակնհայտ չի երևում` մինչև չես ծանոթանում բանաստեղծության պատմությանը:

    Դա Նատալիի հինգերորդ ալբոմն է, որի ստեղծմանը նա նվիրել է յոթ տարի: Էնքան սիրուն ներկայացրեց իր աշխատանքը: Ամեն երգից առաջ էկրանի վրա հայտնվում էր բանաստեղծության հեղինակի նկարը, նրա մասին ահագին բաներ էինք իմանում, ինչպես նաև ստեղծագործության առաջացման պատմության մասին: Հետաքրքիրն էն էր, որ դրանք գրողներ էին, որոնք հիմնականում անհայտ էին. ոչ ոք առանձնապես չէր լսել նրանց մասին: Մի հարյուր տարի առաջ գրել են մարդիկ ինչ-որ հետաքրքիր բաներ, որոնք կամ տպագրվել ու արագ մոռացվել են կամ անգամ չեն էլ տպագրվել, ու դրանք մնացել են պատմության փոշու տակ: Իսկ Մերչանթը դրանք քչփորել ու բացահայտել էր և նոր կյանք տվել: Էնքան հուզիչ էր. էնքան լավ զգացի ինձ էդ գրողների փոխարեն: Գործերը իսկապես հետաքրքիր էին ու դրանց երաժշտականացումը` առավել ևս. տարբեր ազգերի երաժշտություններ են ներառված` մոտ 100 երաժիշտներով:

    Մերչանթի նախորդ ալբոմների երգերը նույնպես հոյակապ գործեր են. ինքը շատ թովիչ ու մաքուր ձայն ունի, իսկ երաժշտությունն ու կատարումը պարզապես սիրուն են, շատ սիրուն:

    Սա մի կատարում "Leave Your Sleep" ալբոմից, կոչվում է "The Man in the Wilderness".

    Մի ուրիշ կատարում նույն ալբոմից` "Nursery Rhyme of Innocence and Experience".


    Եվս մի երգ "Leave Your Sleep"-ից` "The Dancing Bear".


    "Leave Your Sleep"-ից ուրիշ երգեր լսելու համար նայեք էստեղ:

    Սա էլ մի կատարում` ուրիշ ալբոմից:
    "Motherland".
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Նատալի Մերչանթ / Natalie Merchant սկսել է ivy Նայել օրիգինալ գրառումը