• Երեխաների միասնականության և միակամության օր

    Մայիսի 15-ին «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունը Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպեց «Միասնական ենք ու Միակամ» խորագիրը կրող միջոցառումը, որը նախատեսել էր հանդիպում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Նորք-Մարաշ գիշերօթիկ դպրոցի երեխաների միջև: Միջոցառման սկզբում երեխաները այցելեցին կենդանաբանական այգի, զբոսնեցին այգում, ծանոթացան միմյանց հետ, փոխանակվեցին տպավորություններով, այնուհետև գիշերօթիկ դպրոցի՝ նախորդ օրն արդեն զարդարված դահլիճում կազմկերպվեց փոքրիկ միջոցառում. խաղեր, օրիգամայի դասընթաց, նկարչության ժամ, հանդիպում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վրաստանի ներկայացուցչության հետ: Գիշերօթիկ դպրոցի սաները կազմակերպել էին փոքրիկ հանդես իրենց հասակակից հյուրերի համար: Միջոցառումից հետո երեխաները ստացան խորհրդանիշներ՝ իրենց հանդիպումից փոքրիկ հուշ: Այնուհետև կազմակերպվեցին սպորտային խաղեր, աղջիկների ու տղաների միջև մրցույթ, իսկ վերջում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից իրենց այցելած ընկերներից երեխաները նվերներ ստացան և միմյանց հրաժեշտ տվեցին նոր հանդիպման հույսով…

    Միջոցառումն իսկապես հաջողված էր, քանի որ բոլորը, թե՛ երեխաները, թե՛ նրանց ուսուցիչները և թե՛ Հատուկ գնդի անդամները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչները ու Վրաստանի հյուրերը լավ տպավորություններով ու դրական էմոցիաներով եզրափակեցին միջոցառումը:


    Աղբյուր՝ «Հատուկ Գունդ» Ե/Ն
    Մեկնաբանություն 2 Մեկնաբանություն
    1. murmushka-ի ավատար
      murmushka -
      Շնորհակալություն բոլորին
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհակալություն բոլորին
      Քեզ շնորհակալություն էդ օրը կազմակերպելու համար Արմ ջան, երեխեքն իսկապես շատ լավ օր անցկացրին, ինչը հիասքանչ ա: