Antony & The Johnsons
Ժանրը՝ կամերային փոփ, կաբարե
Գործունեության տարեթվերը՝ 1998թ-ից սկսած
Մենակատար՝ Էնթոնի Հեգարթի
Ալբոմներ՝ Antony And The Johnsons 1998
I'm A Bird Now 2005
The Crying Light 2009
Էնթոնի Հեգարթիի ձայնը առաջին անգամ լսել եմ Բյորքի Dull Flame Of Desire երգում: Առաջին բանը, որ մտքովս անցավ այն էր, որ Բյորքի հետ սևամորթ չաղ կին է երգում, պատկերացրեք, ինչքան զարմացա, երբ պարզեցի, որ երգիչն իրականում տղամարդ է (չնայած ինքն իրեն ավելի շուտ կին է զգում, տրանսվեստիդ է ու արվամոլ): Էնթոնիի ձայնը շատ յուրահատուկ է, զգացմունքային, soul ոճի:
Bjork & Antony Hegarty - Dull Flame Of Desire
V For Vendetta ֆիլմը դիտածներին ծանոթ կլինի Bird Gerhl երգը, որի տակ պարում էին ֆիլմի հերոսները՝ V-ն և Իվին.
Bird Gerhl
I'm A Bird Now ալբոմում Էնթոնին համագործակցել է մի շարք հայտնի երգիչների հետ ինչպիսիք են Boy George-ը, Lou Reed-ը, Rufus Wainwright և այլն:
Ինչևէ, չնայած երգչի սեռական կողմնորոշմանը և երգերի փոքր ինչ տարօրինակ ու անընդունելի բառերին, Էնթոնիի երաժշտությունը շատ լավն է՝ զգացմունքային ու հոգու խորքից եկող: Պետք չի կենտրոնանալ իմիջի վրա, այլ ընդամենը հարկավոր է վայելել արվեստը
Man Is The Baby
Hope There's Someone
You're My Sister
Ֆորումի հաղորդագրություն