• Սիքրեթ Գարդն/Secret Garden

    Իռլանդա-նորվեգական դուետ:
    Կատարում են կելտական եւ նեոկլասիկ երաժշտություն:
    Դուետի կազմում են՝ իռլանդացի ջութակահարուհի Ֆինոոլա Շերրին եւ նորվեգացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռոլֆ Լովլանդը:
    1995 թ-ին մասնակցելով Եվրատեսիլ մրցույթին խումբը կատարեց իր «Nocturne» կոմպոզիցիան եւ ճանաչվեց հաղթող, որից հետո սկսվեց խմբի հաղթարշավը:
    Խմբի առաջին՝ «Songs from a Secret Garden» ալբոմի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն տպաքանակը:



    Անչափ հավանում եմ այս խմբի կատարումները: Հատկապես «Nocturne» ստեղծագործությունը, Ներկայացնում եմ ստեղծագործության հենց Եվրատեսիլյան մեկնաբանումը: Մրցույթի ժամանակ երգը ներկայացնում էր նորվեգացի երգչուհի Գույխիլդ Տվիններեմը:

    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Սիքրեթ Գարդն/Secret Garden սկսել է Չամիչ Նայել օրիգինալ գրառումը