• Սայմն էնդ Գարֆանկլ/Simon & Garfunkel

    Simon & Garfunkel






    Ստեղծման վայրը՝
    ԱՄՆ
    Ժանրը՝
    Ֆոլկ ռոք, սոֆթ ռոք, փսայքոդելիք ռոք
    Գործունեության ժամանակը՝
    1957–1970
    1975
    1981–1983
    1993
    2003–2004
    2009–առ այսօր

    Խմբի անդամներ՝
    Փոլ Սայմն/Paul Simon
    Արթ Գարֆանկլ/Art Garfunkel


    Լինելով 60-ականների ամենահաջող «դուո»-ներից մեկը՝ այս խումբը թողարկել է մի շարք հիշարժան ալբոմներ ու սինգլներ:
    Մանկության ընկերները մեծացել են Ֆորիսթ Հիլլզ-ում /Նյու Յորք/: Նրանց գործունեությունը սկսվել էր դեռևս 1957 թվականին: Անվանակոչելով իրենց Tom & Jerry` «կատվի ու մկան խաղն սկսվեց» Hey, Schoolgirl հիթով: Սակայն նրանց համատեղ գործունեությունը երկար չտևեց, և շուտով «դուո»-ն մասնատվեց. բայց ընդամենը մի քանի տարի անց նրանք կրկին միավորվեցին, այս անգամ արդեն Simon & Garfunkel անվան տակ: «Նոր ճամփորդներն անցած անգամվանից ավելի լավ էին պատրաստություն տեսել», ու նրանք իրենց առաջին վրանը խփեցին 1965 թվականին, The Sounds of Silence հիթով, որն անմիջապես ամրապնդեց իր դիրքերը՝ դառնալով Ամերիկյան The Graduate ֆիլմի սաունդտրեկերից մեկը:

    Simon & Garfunkel խումբը թողարկել է 5 ձայնասկավառակ՝
    Wednesday Morning, 3 A.M.
    Sounds of Silence
    Parsley, Sage, Rosemary and Thyme
    Bookends
    Bridge over Troubled Water


    Ներկայացնեմ մի քանիսը լավագույն գործերից.


    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Սայմն էնդ Գարֆանկլ/Simon & Garfunkel սկսել է Ռեդ Նայել օրիգինալ գրառումը