Silly silly saliva
Sassy shear near
She should've
She sighed the grove
Ska pop
Sa pum
Sa po
Aloysius երգի բառերը
Sassy shear near
She should've
She sighed the grove
Ska pop
Sa pum
Sa po
Aloysius երգի բառերը
Կոկտո Թվինզ/Cocteau Twins
Ստեղծման վայրը՝ Շոտլանդիա
Ժանրը՝ ալտերնատիվ ռոք, պոստ-փանք, եթերային, դրիմ-փոփ
Գործունեության ժամանակը՝ 1979-1997
Խմբի անդամներ՝ Էլիզաբեթ Ֆրեյզեր (վոկալ)
Ռոբին Գաթրի (կիթառ)
Սայմոն Ռայմոնդ (բասս կիթառ)
80ական թվականները ռոքի թերևս ամենաանհետաքրքիր ժամանակաշրջանն էր: 60-ականների ռոք հեղափոխությունը արդեն վաղուցվանից դարձել էր հիշողություն, 60-ականների վերջի փսիխոդելիկ երաժշտությունը նույնպես իր դարն ապրել էր, 70-ականների պրոգրեսիվ ռոքը իրեն սպառել էր, 70-ականների վերջում մեծ մասսայականություն վայելող փանք ռոքը նույնպես մնացել էր պատմության էջերին: 80-ականներին մասսայականություն սկսեցին վայելել զանազան synth-pop, new-age, pop rock, heavy metal խմբեր, սակայն այս խմբերի մեջ մեկը կար, ով աչքի ընկավ իր յուրօրինակությամբ, խոսքը շոտլանդական Կոկտո Թվինզ խմբի մասին է:
Կոկտո Թվինզի երաժշտության յուրօրինակությունը կայանում է կիթառային բարդ կոմպոզիցաներում, մեներգչուհի Էլիզաբեթ Ֆրեյզերի եթերային, մելիզմներով հարուստ ձայնում և անիմաստ բառերից բաղկացած երգի բառերում: Սկզբում մի փոքր դժվար է ընտելանալ նման տարօրինակ երաժշտությանը, սակայն առաջին փուլն անցնելուց հետո սկսում եք գնահատել Կոկտո Թվինզ խմբի էմոցիոնալ երաժշտությունը և գեղեցիկ երաժշտական տեսարանները:
Խումբը իր գործունեության ժամանակ թողարկել է 9 ձայնասկավառակ, որոնցից հատկապես Treasure-ը արժանացել է քննադատների և երաժշտասերների ամենաբարձր գնահատականին.
1982 Garlands
1983 Head over Heels
1984 Treasure
1986 Victorialand
1986 The Moon and the Melodies
1988 Blue Bell Knoll
1990 Heaven or Las Vegas
1993 Four-Calendar Café
1996 Milk and Kisses
Դե, անցնենք երգերին.
Ivo
Lorelei
Pandora
Amelia