• Արմեն Ռա/Armen Ra



    Ցանկանում եմ ձեզ ներկայացնել ազգությամբ իրանահայ մի տաղանավոր երաժշտի, ով ներկայացնում է հայկական ազգային և դասական երաժշտություն, նաև համաշխարհային այլ դասականների բոլորովին նոր ոճում։ Եթե գտնեք նրա նկարները, ապա արտաքինը կարող է զարմացնել, սակայն ավելի շատ կարծում եմ տպավորում է նրա տաղանդը։

    Արմեն ՌԱ-ն իրանահայ երաժիշտ է, ով ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում։

    Արմենը ծնվել է Թեհրանում և մեծացել իր մոր և քեռու մոտ։ Նա ինքնուրույն սովորել է նվագել աշխարհի ամենատարօրինակ երաժշտական գործիքներից մեկը՝ Թերեմինը (Theremin)։ Եթե հանրամատչելի լեզվով բացատրեմ, ապա Թերեմինը աշխարհի առաջին էլեկտրոնային գործիքներից է, որը ստեղծել է ռուս գիտնական Լեո Թերեմինը 1920-ական թվականներին։ Այդ գործիքը բաղկացած է երկու մետաղյա ձողերից որոնց մոտ ձեռքերի շարժումից առաջացած տատանման շնորհիվ առձակվում է ձայն։ Այդ ամենը տեղի է ունենում առանց գործիքին դպչելու։ Պարզապես ձեռքերը օդում շարժում ես և ստեղծվում է ձայն։ Այս գործիքը հանրաճանաչ դարձրեց էլեկտրոնային երաժշտության արքա՝ Ժան Միշել Ժառը։ Այսօր այն գործածվում է տարբեր երաժշտական ոճերի մեջ՝ սկսած դասականից և վերջացրած էլեկտրոնային երաժշտությամ։ Սակայն Արմենը կարողացավ կատարել անհնար մի բան՝ այդ գործիքով մեկնաբանել հայ ազգային երաժշտությունը և դասականը։

    Ըստ որոշ տեղեկությունների Արմեն Ռան նվագել է ՄԱԿ-ում, Վիեննայի Wiener Konzerthaus Mozartsaal-ում, Ժամանակակից արվեստների Բուլդերի թանգարանում, Lincoln Center-ում, B.B. King-ի թանգարանում և այլ հայտնի վայրերում։ Նրա ելույթները հեռարձակվել են CNN-ով, MTV-ով, VH1-ով և այլ ալիքներով։ Նրա մասին տպագրվել են հոդվածներ The New York Times-ում, The New York Post-ում և այլ հայտնի պարբերականներում։
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Արմեն Ռա/Armen Ra սկսել է Jarre Նայել օրիգինալ գրառումը
    Մեկնաբանություն 2 Մեկնաբանություն
    1. ArmenianMetal-ի ավատար
      Լինք կտաք րիա երգեիրց լսենք՞՞՞
    1. Ռուֆուս-ի ավատար
      Մեջբերում ArmenianMetal-ի խոսքերից Նայել գրառումը
      Լինք կտաք րիա երգեիրց լսենք՞՞՞
      Մենակ Յութուբի լինքեր կան էս թեմայում http://www.akumb.am/showthread.php/5...91#post2000291