• Առնո Բաբաջանյան



    Առնո Բաբաջանյանը (հունվարի 1, 1921 - նոյեմբերի 11, 1983) հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

    Ժամանակակից հայ կոմպոզիտորներից անձամբ ինձ համար առանձնանում են Խաչատրյանը, Բաբաջանյանը և Մանսուրյանը։ Շատ հզոր են իրենք իմ համար։

    Ես այն խորին համոզմանն եմ, որ արվեստը չի ճանաչում սահմաններ՝ ազգային, էթնիկական, կրոնական, սոցիալական....՝ ոչ մի սահման։ Արվեստը արվեստ է։ Իհարկե արվեստագետը չի կարող չազդվել իր հայրենի միջավայրից, սակայն նա նաև պարտավոր է չկաղապարվել միմիայն իր միջավայրով և չդնել սահմաններ։ Արվեստը համամարդկային արժեք է, համամարդկային «լեզու»։ Բաբաջանյանը հենց այն կոմպոզիտորներից է, որին գնահատում ու սիրում են հավասարաչափ թե՛ իր հայրենակիցները և թե՛ արտասահմանցիները, որովհետև նրա արվեստը որքան էլ որ արտացոլում է հայկական ոգին ու շունչը, միևնույն ժամանակ կաղապարված չէ, այլ համամարդկային է։

    ՀԳ՝ մեկ-մեկ ինքս ինձանից էնքան եմ հիասթափվում, որ նայում եմ բացածս թեմաները, որոնք համարյա բոլորը արտասահմանցի արվեստագետների մասին են Չէ, ես ազատ եմ ու չեմ սիրում ձևական հայրենասիրական կոչեր, բայց իրոք պետք է գնահատենք մեր ունեցածը։ Այ Առնոն իմ համար իրոք մեծություն է։
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Առնո Բաբաջանյան սկսել է Jarre Նայել օրիգինալ գրառումը