• Քլինթ Մանսելլ/Clint Mansell

    Քլինթ Մանսելլ/Clint Mansell





    Երաժշտական ոճերը՝ դասական, նեոկլասիցիզմ, մինիմալիզմ, պոստ-ռոք, էլեկտրոնային, ալտերնատիվ

    Քլինթ Մանսելլը անգլիացի երաժիշտ է ու կոմպոզիտոր, նախկինում եղել է Pop Will Eat Itself ռոք խմբի վոկալիստն ու կիթառահարը, խմբի ցրվելուց հետո սկսել է սաունդթրեքներ գրել տարբեր ֆիլմերի համար: Քլինթ Մանսելլը համագործակցում է նաև ամերիկյան Քրոնոս Քվարտետ լարային կվարտետի հետ:

    Կարծում եմ բոլորին քաջ հայտնի է Դարրեն Արանոֆսկու Requiem For A Dream ֆիլմի համար գրված Lux Aeterna երգը, որը օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում և այլն: Կատարում է Քրոնոս Քվարտետը.



    Մատանիների Տիրակալը ֆիլմի Two Towers-ի թրեյլերի համար այս գործը վերամշակվեց նվագախմբի ու երգչախմբի համար: Իմ կարծիքով արդյունքում երգը միայն շահեց.



    Քլինթ Մանսելի գլուխգործոցը իմ կարծիքով Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի սաունդթրեքն է, որը մեծ գովասանքի է արժանացել երկրպագուների ու քննադատների կողմից: Այս ֆիլմի սաունդթրեքը գրելիս Մանսելլը կրկին համագործակցել է Քրոնոս Քվարտետի ու շոտլանդական Մոգվայ պոստ-ռոք խմբի հետ:





    2009թ-ին Մանսելլը կրկին գովասանքի արժանացավ The Moon ֆիլմի սաունդթրեքի համար:



    Նաև շատ եմ սիրում Արանոֆսկու Pi ֆիլմի սաունդթրեքը, որը Մանսելլի առաջին սաունդթրեքային գործն ա.



    Ընդհանուր առմամբ Քլինթ Մանսելլը մոտ 30 ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ է: Քննարկե՞նք
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Քլինթ Մանսելլ/Clint Mansell սկսել է Ռուֆուս Նայել օրիգինալ գրառումը
  • Հարցում

    Բանակում ծառայե՞լ ես (ձայն: 129)

    1. Ծառայել/ծառայում եմ, լավ էր (ձայն: 28)

    2. Ծառայել/ծառայում եմ, վատ էր (ձայն: 16)

    3. Սովորում եմ (ձայն: 11)

    4. Ազատված եմ (ձայն: 23)

    5. Ծառայելու եմ մեծ ցանկությամբ (ձայն: 6)

    6. Ծառայելու եմ, կամքիս հակառակ (ձայն: 12)

    7. Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում (ձայն: 2)

    8. Աղջիկ եմ (ձայն: 31)