• Մեսսիվ Ըթթեք/Massive Attack

    Massive Attack





    Երաժշտական ոճը - թրիպ-հոպ, էլեկտրոնիկա
    Հիմնադրման տարեթիվը - 1988թ.
    Հիմնադրման վայրը - Բրիստոլ, Անգլիա
    Անդամներ - DJ Robert "3D" Del Naja ("D")
    DJ Grant "Daddy G" Marshall ("G")
    DJ Andy "Mushroom" Vowles ("Mush") (նախկին անդամ)


    Massive Attack-ը բրիտանական խումբ է, որը համարվում է թրիպ-հոպ ոճի հիմնադիրը: Թրիպ-հոպը էլեկտրոնային երաժշտության ժանր է, որը համակցում է հիպ-հոպի ռիթմերն ու house երաժշտությունը: Խումբը թողարկել է 5 ալբոմ.

    Blue Lines (1991)
    Protection (1994)
    Mezzanine (1998)
    100th Window (2003)
    Heligoland (2010)


    Blue Lines ալբոմը համարվում է առաջին թրիպ-հոպ ոճի ալբոմը, որի Unfinished Sympathy երգը համարվում է թրիպ-հոպի լավագույն օրինակներից մեկը (վոկալը՝ Shara Nelson).



    Mezzanine ալբոմը բազմաթիվ քննադատների կարծիքով 90-ականների լավագույն ալբոմն է:

    Blue Lines ալբոմից հետո խումբը հետզհետե հեռացավ թրիպ-հոպից և սկսեց հիմնականում ստեղծագործել էլեկտրոնային երաժշտության մեջ: Խումբը մշտական վոկալիստներ չունի, (չնայած թե 3D-ն, թե Daddy G-ն ժամանակ առ ժամանակ ռեպ են կարդում), փոխարենը յուրաքանչյուր ալբոմի համար հրավիրում են տարբեր հայտնի վոկալիստների (այդ թվում Elizabeth Fraser (Cocteau Twins խմբից), Sinnead O'Connor, Neneh Cherry, Damon Albarn (Gorrillaz խմբից), Shara Nelson, Tricky և այլն): Իսկ ճամայկացի ռեգգի ոճի երգիչ Horace Andy-ն այնքան շատ է համագործակցել խմբի հետ, որ նրան կարելի է համարել խմբի ոչ պաշտոնական անդամ

    Սրանք էլ խմբի լավագույն երգերից.

    Teardrop (վոկալը՝ Elizabeth Fraser)



    Paradise Circus (վոկալը՝ Hope Sandoval)



    Angel (վոկալը՝ Horace Andy)



    Splittin The Atom (վոկալը՝ Horace Andy)



    Karmacoma



    Ու ամենավերջում՝ Group Four (վոկալը՝ 3D ու Elizabeth Fraser)




    Կարծիքնե՞ր

    Հ.Գ. Թեման մասիվեցի, մասիվի ու մասիվի գրոհման հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Մեսսիվ Ըթթեք/Massive Attack սկսել է Ռուֆուս Նայել օրիգինալ գրառումը
    Մեկնաբանություն 7 Մեկնաբանություն
    1. Magic-Mushroom-ի ավատար
      Շնորհաակալություն Ռուֆուս ջան թեմայի համար իրենց շատ եմ սիրում հատկապես այս երգը
    1. anihakobyan-ի ավատար
      anihakobyan -
      շատ եմ սիրում էս խումբը,հատկապես իրենց nature boy ստեղծագործությունը;Եթե էս խումբը սիրում եք,համոզվախ եմ որ ձեզ դուր կգա նաև PORTISHEAD ը:Լսեք անպայմանԷէ նամանավանդ glory box երգը!
    1. Ռուֆուս-ի ավատար
      Մեջբերում anihakobyan-ի խոսքերից Նայել գրառումը
      շատ եմ սիրում էս խումբը,հատկապես իրենց nature boy ստեղծագործությունը;Եթե էս խումբը սիրում եք,համոզվախ եմ որ ձեզ դուր կգա նաև PORTISHEAD ը:Լսեք անպայմանԷէ նամանավանդ glory box երգը!
      Portishead-ի համար էլ թեմա ունենք.

      Բեթ Գիբբոնս և Փորթիսհեդ/Beth Gibbons and Portishead
    1. anihakobyan-ի ավատար
      anihakobyan -
      Եթե չեմ սխալվում իրենք nature boy երգի մեջ հենց david boui ի հետ են հանդես գալիս.Moulin Rouge ի սաունդտռեկն է
    1. anihakobyan-ի ավատար
      anihakobyan -
      փաստորեն Trip Hop ի սիրահարների համար է էս էջը.Շատ ուրախ եմ.Իսկ դուք լսել եք Muse?լսեք նրանց Feeling Good երգը.Համոզված ե,մ ձեզ շատ դու կգա.Նույն ոճի մեջ են.
    1. Ռուֆուս-ի ավատար
      Մեջբերում anihakobyan-ի խոսքերից Նայել գրառումը
      փաստորեն Trip Hop ի սիրահարների համար է էս էջը.Շատ ուրախ եմ.Իսկ դուք լսել եք Muse?լսեք նրանց Feeling Good երգը.Համոզված ե,մ ձեզ շատ դու կգա.Նույն ոճի մեջ են.
      Muse էլ ենք սիրում, Մյուզ/Muse-ի թեման ա: Բայց Muse-ը իրենց հետո ոչ մի ոճային ընդհանրություն չունեն: Muse-ը ալտերնատիվ, պրոգրեսիվ ռոք ա: Feeling Good-ն էլ Muse-ի երգը չի, ընդամենը քավր են արել

      Որպեսզի գրառումդ թեմայից դուրս չլինի ու չջնջվի, խորհուրդ եմ տալիս Muse-ի մասին քննարկումները շարունակես իրենց թեմայում:
    1. Rhayader-ի ավատար
      Rhayader -

      Իմ ծանոթությունը խմբի հետ սկսեց հենց այս երգից))