• Ալիս ին Չեյնս/Alice in Chains

    Alice in Chains-ը ամերիկյան ռոկ խումբ է Սիեթլից։ Այն ստեղծվել է կիթառահար Ջերի Քանթրելի եւ վոկալիստ Լեյն Սթեյլիի կողմից 1987 թ.։ Դրանից հետո խմբին միացան Ջերիի ընկերներ` բասիստ Մայք Ստարը եւ թմբկահար Շոն Կիննին։

    Չնայած, որ Alice in Chains-ը երբեք պաշտոնապես չի հայտարարել իր լուծարման մասին, 1997-2005 թթ. խումբը ոչ մի գործունեություն չի ծավալել։

    Վոկալիստ Լեյն Սթեյլիի մահը մեծ հարված էր խմբի եւ նրա երկրպագուների համար։ Նրա մարմինը 2002 թ. ապրիլի 19-ին հայտնաբերվեց իր տանը։ Բժշկական քննությունը ցույց տվեց, որ նա մահացել է ապրիլի 5-ին, թմրանյութերի չարաշահման հետեւանքով։


    Ձայնադարան.
    1. Facelift (1990)
    2. Dirt (1992)
    3. Alice in Chains (1995)
    4. Black Gives Way to Blue (2009)

    Վերջին ալբոմում վոկալիստն է Ուիլիամ ԴյուՎալը։


    Տեղեկույթի աղբյուր` Wikipedia


    Ինձ հետաքրքիր է` շատերն ե՞ն ծանոթ էս խմբին։ Ամենաշատ ինձ դուր են եկել Them Bones, Daown in a Hole, Rooster, Junkhead, Angry Chair երգերը, բոլորը Dirt ալբոմից եմ ասում, որովհետեւ մյուսները դեռ լրիվ չեմ լսել։
    Ով ցանկություն կունենա լսելու, ասեմ` երգերի մեծ մասը կարող եք բեռնել zaycev.net կայքից, musicfond.com-ից չբեռնեք, բոլոր երգերի անունները խառնած են։

    Ամբողջական դիսկոգրաֆիային ծանոթանալ կարելի է այստեղ (անգլերեն)։


    Մոռացա ասեմ, որ խմբի երգերից երկուսն օգտագործվել են Doom 2 համակարգչային (1995 թվականի) խաղում։ Them bones եւ Angry Chair երգերն օգտագործվել են համապատասխանաբար որպես 23 եւ 25-րդ աշխարհների երաժշտություններ։ Հենց այս ձեւով էլ ես ծանոթացել եմ Alice in Chains-ին, ժամանակին էդ խաղը շատ էի խաղում։
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Ալիս ին Չեյնս/Alice in Chains սկսել է Rammstein Նայել օրիգինալ գրառումը
  • Հարցում

    Ո՞ր թիմը կդառնա Եվրո 2020 հաղթող (ձայն: 2)

    1. Ավստրիա (ձայն: 0)

    2. Բելգիա (ձայն: 0)

    3. Խորվաթիա (ձայն: 0)

    4. Չեխիա (ձայն: 0)

    5. Դանիա (ձայն: 0)

    6. Անգլիա (ձայն: 0)

    7. Ֆինլանդիա (ձայն: 0)

    8. Ֆրանսիա (ձայն: 1)

    9. Գերմանիա (ձայն: 0)

    10. Հունգարիա (ձայն: 0)

    11. Իտալիա (ձայն: 1)

    12. Նիդերլանդներ (ձայն: 0)

    13. Հս․ Մակեդոնիա (ձայն: 0)

    14. Լեհաստան (ձայն: 0)

    15. Պորտուգալիա (ձայն: 0)

    16. Ռուսաստան (ձայն: 0)

    17. Շոտլանդիա (ձայն: 0)

    18. Սլովակիա (ձայն: 0)

    19. Իսպանիա (ձայն: 0)

    20. Շվեդիա (ձայն: 0)

    21. Շվեյցարիա (ձայն: 0)

    22. Թուրքիա (ձայն: 0)

    23. Ուրաինա (ձայն: 0)

    24. Ուելս (ձայն: 0)