• Ակումբը 4 տարեկան է

    17.03.2006 - Chuk, Artgeo, lateralis, NetX, Ուլուանա
    18.03.2006 - Լոս, StrangeLittleGirl, G_H
    19.03.2006 - arnix
    20.03.2006 - PoeT, david, Արշակ, Մասսագետ
    21.03.2006 - Mench
    22.03.2006 - Սահակ, Սուրեն, bekvardyan, Gevorg, Hovulik, spec
    23.03.2006 - ...

    Այսպես սկսվեց:
    Առաջին 6 օրում գրանցվեցին ակումբի առաջին 20 անդամները: Այդ 20-ից ոմանք դեռ ակումբում են, դեռ ակտիվ են, ինչպես որ ակտիվ էին առաջին օրերին: Անցել է 4 տարի: 4 տարի անց ակումբն արդեն ունի 8387 գրանցված մասնակից: Սա նշանակում է, որ ակումբում միջինում օրական 5-6 մարդ է գրանցվել: Բավական բարձր ցուցանիշ է՝ հայկական ֆորումի համար: Այսօր արդեն ակումբում կա 15025 թեմա՝ 459634 գրառումներով: Այդ գրառումների գերակշիռ մեծամասնությունը հայերեն ու հայատառ է: Աննախադեպ քանակ, հսկայական թիվ: Իսկ երբ ակումբը բացվում էր, մարդիկ թերահավատ էին: Ասում էին, որ իբր դեռևս պատրաստ չենք հայատառ քննարկմանը...

    Առաջին թեման փորձնակար էր: Դա էլ չկա:
    Ապա ակումբում գրվեց հայոց այբուբենը:
    Հետո շնորհավորեցինք միմյանց:
    Ու սկսվեցին քննարկումները...


    Այն ժամանակ չկար ուրիշը, կային փորձեր, այդպես էլ չակտիվացած: Այս ընթացքում շատ բան է փոխվել, ակումբն արդեն միակ հայատառ ֆորումը չի, ու սա հրաշալի է: Կան բազում ուրիշ հայատառ ու հայերեն ֆորումներ: Այսօր ինտերնետում հայերեն կայքերն անհամեմատ շատացել են, զարգացել է հայատառ բլոգոսֆերան, եռանդուն ու նվիրյալ մարդիկ բավական հարստացրել են հայատառ վիքիպեդիան, ստեղծվել են բազում ուրիշ հայկական կայքեր, հայատառ կայքեր:

    Բայց սա դեռ քիչ է: Աշխատանքը նոր է սկսվում: Դեռ բազում են հայկական՝ օտարալեզու կայքերը: Դեռ բազում են հայերեն՝ տրանսլիտով կայքերը, քննարկումները: Ակումբից ծնվեց hayeren.am-ը: Սրա առաջարկած գործիքները այսօր ակտիվ կիրառվում են շատերի կողմից, բայց քիչ է, եղածը քիչ է: Պետք է ավելի ակտիվացնել, պետք է հայ տառին առավել փառավոր տեղ տալ ինտերնետում: Ակումբն այդ գործի առաջամարտիկներից է եղել, առաջամարտիկ՝ իր բոլոր 8000-ից ավելի ակումբցիների հետ, ովքեր չնայելով որևէ խոչընդոտի գրել ու շարունակում են գրել հայերեն, հայատառ:

    Մենք դեռ իրար հետ շատ գործ ունենք անելու: Ակումբը 4 տարեկան է, փոքրիկի առաջին քայլերը վատը չէին, բայց փոքրիկը դեռ շատ պետք է արագացնի իր քայլերը:
    Շնորհավորում եմ բոլորիս:
    Մեկնաբանություն 45 Մեկնաբանություն
    1. Firegirl777-ի ավատար
      Firegirl777 -
      Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր
      Այնքան ուրախ եմ, շնորհավորում եմ և ինչպես մարդուն կասես առողջություն և երկար տարիների կյանք եմ մաղթում…
      Ողջ կյանքումս միայն ակումբին եմ վստահել ու սիրով շփվել ու մասնակցել քննարկումներին:
    1. Բարձրահասակ-ի ավատար
      Շնորհավորում են նախ Ակումբի ծնողներին: Հետո էլ մեզ՝ Ձեր զավակի ընկերներին: Պարզապես երկարակեցություն եմ մաղթում:
    1. Elmo-ի ավատար
      Elmo -
      լավ ենք արել որ կանք: Շնորհավոր
    1. Արծիվ-ի ավատար
      Արծիվ -
      Ի սրտե շնորհավորում եմ, Happy 4th B-Day Դար Ակումբ
    1. javaharut-ի ավատար
      javaharut -
      Միակ ֆորումն է, որ հաճախում եմ և իմ գրառումները կատարում: Հավերժական լինես ԱԿՈՒՄԲ ջան և մեկ էլ երկրաչափական պրոգրեսիայով այցելուների ու անդամների աճ եմ մաղթում:
    1. Meme-ի ավատար
      Meme -
      Շնորհավորում եմ,ցանկանում եմ, որ այսպիսի ուրախ ծնունդներ բազում անգամ նշես......Շաաաաատ շաաաաաաատ եմ քեզ սիրումԹեկուզ և 4 տարեկան ես, բայց իմ կարծիքով բազմաթիվ հաջողությւոնների ես հասել ինքնուրույն, որը հեշտ չի ըստ իս
    1. Amarysa-ի ավատար
      Amarysa -
      Շնորհավո՜ր ԱԿՈՒՄԲԻ 4–ամյակը
    1. Լեռնցի-ի ավատար
      Լեռնցի -
      Շնորհավոր լինի, ինչ ճիշտն ա ճիշտ ա, բացի հայատառության փաստից, ակումբն ինձ շատ բան է սովորեցրել:

      Շնորհակալ եմ բոլորիցդ:

      Եվ կրկին շնորհավոր լինի, թող 8000ը 16,000 դառնա, ու 16,000ը 32,000 և այսպես շարունակ, թող ակումբը 8-ը նշի, 16-ը, 32-ը և այսպես շարունակ...
    1. Mark Pauler-ի ավատար
      Mark Pauler -


      ՇՆՈՐՀԱՎՈՐ
    1. Sphinx-ի ավատար
      Sphinx -
      Մի քանի ամիս առաջ ես ինձ համար հայտնագործեցի այս հրաշալի Ակումբը: Ցավում եմ, որ ժամանակս չի բավականացնում հաճախ լինելու այստեղ.եթե այցելում եմ, ապա շատ կարճ ժամանակով:Հավատացեք ինձ, հայրենիքից դուրս գտնվողիս համար Ակումբը օդ ու ջուր է:Երբ թվում է, որ կենցաղը քիչ է մնում կուլ տա ինձ, շտապում եմ այստեղ հերթական անգամ վերագտնելու ինքս ինձ:Շնորհակալ եմ ...
    1. Dragon-ի ավատար
      Dragon -
      Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես կազմակերպիչներին

      Շնորհակալություն հայերեն քննարկումների համար
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Շնորհավոր ակումբի 4 ամյակը, շնորհավորում եմ բոլոր ակումբցիներին և ամենակարևորը Չուկին և բոլոր մոդեռներին ու ադմիններին:
    1. Sunny Stream-ի ավատար
      Sunny Stream -
      ուռռաաաա՜՜՜
      էս ինչ մեծ բալիկ է արդեն մեր Ակումբը, արդեն ատամները պնդացրել է, վստահ խոսում է, ու էնքան վստահ, որ իր խոսքին ականջ են դնում.
      սիրում եմ կումբիկին, շատ
    1. Դեկադա-ի ավատար
      Դեկադա -
      Փաստորեն ակումբի ծննդյան օրն է:

      Առաջինը աչքս զարնեց չորս թիվը՝ տալով խորհելու առիթ: Այսքան կարճ ժամանակահատվածում այսքան շատ օգտակար գործ անել...

      Առաջի հինգ տարին դա փնտրտուքների, վայրուվերումների, սայթաքելու ու նորից ոտքի կանգնելու եւ վերջապես կայանալու տարիներ են: Ես ուրախ եմ, որ այդ դժվարին ճանապարհը ակումբը անցնում է միշտ գլուխը բարձր պահած:

      Շնորհավորում եմ... ուզել, որ ճանապարհը միշտ հարթ լինի... չէի ցանկանա քանզի հենց դժվարություններն են կոփում, բայց ես ի սրտե ցանկանում եմ, որ ակումբն ու նրա ստեղծողները եւ ինչու չէ նաեւ ակումբցիները ցանկացած փորձություն անցնեն հպարտ, միշտ լինեն միահամուռ ու մի բռունցք...

      Ի դեպ էս նոր ֆորմատով ակումբը դեռ տարրական դասարաններում է՝ ուստի սովորելու դեռ շատ տեղ կա, եւ եթե չեմ սխալվում այս տարին նաեւ քննական է:
    1. No Broken Hearted Girl-ի ավատար
      Շնորհավոոոոոոոր,,,,,,,,,,,
    1. Interdenominational-ի ավատար
      Մեծարգո Կայքի Ղեկավար, Ադմինիստրատորներ, Մոդերատորներ, ու արդեն հարազատացած Մասնակիցներ.
      Սիրով ու մեծ հարգանքով շնորհավորում եմ Ակումբի 4 ամյակը: Պատկերացնել կարելի է միայն, թե ինչ են զգում այս օրը Կայքի հեղինակները…

      Համացանցում օրեցօր բազմացող բազմաբնույթ ու խայտաբղետ կայքերի առատության մեջ որոշակիորեն ու սկզբունքայնորեն առանձնանում է Ակումբը, ու սա մեծ բերկրանք է, քանի որ միայն ռեյտինգային ցուցանիշներով ու հաճախելիությամբ չի կենդանի և գործուն այս կամ այն կայքը:

      Այստեղ այլ ոգի ու շունչ կա, այստեղ բանիմաց կազմակերպիչները, շնորհալի մասնակիցները՝ Կայքի զարկերակն են…

      Շնորհավոր 4 ամյակը:
    1. Նաիրուհի-ի ավատար
      Ես շատ ուրախ եմ, որ «Ակումբը» կա, որ հայերենը դեռ մեռած լեզուների շարքը չի համալել և չի համալրելու դեռ երկար, քանի դեռ կան ակումբցիների նման մարդիկ...
    1. aniko-ի ավատար
      aniko -
      ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ԱԿՈՒՄԲ ՈՒՌԱ~~~~~ ՈՒՌԱ~~~~~
    1. Ձայնալար-ի ավատար
      Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
      Մեծարգո Կայքի Ղեկավար, Ադմինիստրատորներ, Մոդերատորներ, ու արդեն հարազատացած Մասնակիցներ.
      Սիրով ու մեծ հարգանքով շնորհավորում եմ Ակումբի 4 ամյակը: Պատկերացնել կարելի է միայն, թե ինչ են զգում այս օրը Կայքի հեղինակները…

      Համացանցում օրեցօր բազմացող բազմաբնույթ ու խայտաբղետ կայքերի առատության մեջ որոշակիորեն ու սկզբունքայնորեն առանձնանում է Ակումբը, ու սա մեծ բերկրանք է, քանի որ միայն ռեյտինգային ցուցանիշներով ու հաճախելիությամբ չի կենդանի և գործուն այս կամ այն կայքը:

      Այստեղ այլ ոգի ու շունչ կա, այստեղ բանիմաց կազմակերպիչները, շնորհալի մասնակիցները՝ Կայքի զարկերակն են…

      Շնորհավոր 4 ամյակը:
      Վերջը պարզեցինք, թե նախագահի շնորհավորական ուղերձները ով ա գրում
    1. Interdenominational-ի ավատար
      Ձայնալար: «Ակումբի» ղեկավարությունը, կարծում եմ, 4 տարին մեկ կարող է իրեն թույլ տալ VIP շնորհավորանքներ պատվիրել …իհարկե, Նախագահի բացակայության ընթացքում
      Շնորհակալ եմ…