• Ակումբը 4 տարեկան է

    17.03.2006 - Chuk, Artgeo, lateralis, NetX, Ուլուանա
    18.03.2006 - Լոս, StrangeLittleGirl, G_H
    19.03.2006 - arnix
    20.03.2006 - PoeT, david, Արշակ, Մասսագետ
    21.03.2006 - Mench
    22.03.2006 - Սահակ, Սուրեն, bekvardyan, Gevorg, Hovulik, spec
    23.03.2006 - ...

    Այսպես սկսվեց:
    Առաջին 6 օրում գրանցվեցին ակումբի առաջին 20 անդամները: Այդ 20-ից ոմանք դեռ ակումբում են, դեռ ակտիվ են, ինչպես որ ակտիվ էին առաջին օրերին: Անցել է 4 տարի: 4 տարի անց ակումբն արդեն ունի 8387 գրանցված մասնակից: Սա նշանակում է, որ ակումբում միջինում օրական 5-6 մարդ է գրանցվել: Բավական բարձր ցուցանիշ է՝ հայկական ֆորումի համար: Այսօր արդեն ակումբում կա 15025 թեմա՝ 459634 գրառումներով: Այդ գրառումների գերակշիռ մեծամասնությունը հայերեն ու հայատառ է: Աննախադեպ քանակ, հսկայական թիվ: Իսկ երբ ակումբը բացվում էր, մարդիկ թերահավատ էին: Ասում էին, որ իբր դեռևս պատրաստ չենք հայատառ քննարկմանը...

    Առաջին թեման փորձնակար էր: Դա էլ չկա:
    Ապա ակումբում գրվեց հայոց այբուբենը:
    Հետո շնորհավորեցինք միմյանց:
    Ու սկսվեցին քննարկումները...


    Այն ժամանակ չկար ուրիշը, կային փորձեր, այդպես էլ չակտիվացած: Այս ընթացքում շատ բան է փոխվել, ակումբն արդեն միակ հայատառ ֆորումը չի, ու սա հրաշալի է: Կան բազում ուրիշ հայատառ ու հայերեն ֆորումներ: Այսօր ինտերնետում հայերեն կայքերն անհամեմատ շատացել են, զարգացել է հայատառ բլոգոսֆերան, եռանդուն ու նվիրյալ մարդիկ բավական հարստացրել են հայատառ վիքիպեդիան, ստեղծվել են բազում ուրիշ հայկական կայքեր, հայատառ կայքեր:

    Բայց սա դեռ քիչ է: Աշխատանքը նոր է սկսվում: Դեռ բազում են հայկական՝ օտարալեզու կայքերը: Դեռ բազում են հայերեն՝ տրանսլիտով կայքերը, քննարկումները: Ակումբից ծնվեց hayeren.am-ը: Սրա առաջարկած գործիքները այսօր ակտիվ կիրառվում են շատերի կողմից, բայց քիչ է, եղածը քիչ է: Պետք է ավելի ակտիվացնել, պետք է հայ տառին առավել փառավոր տեղ տալ ինտերնետում: Ակումբն այդ գործի առաջամարտիկներից է եղել, առաջամարտիկ՝ իր բոլոր 8000-ից ավելի ակումբցիների հետ, ովքեր չնայելով որևէ խոչընդոտի գրել ու շարունակում են գրել հայերեն, հայատառ:

    Մենք դեռ իրար հետ շատ գործ ունենք անելու: Ակումբը 4 տարեկան է, փոքրիկի առաջին քայլերը վատը չէին, բայց փոքրիկը դեռ շատ պետք է արագացնի իր քայլերը:
    Շնորհավորում եմ բոլորիս:
    Մեկնաբանություն 45 Մեկնաբանություն
    1. Remix-Hayko-ի ավատար
      Remix-Hayko -

      Շնորհավորում եմ, բոլոր ակումբիներին: Այ հաջորդ տարի, որ 5 տարեկան դառնա ակումբս, ոնց եմ խմելու:
    1. Remix-Hayko-ի ավատար
      Remix-Hayko -

      Շնորհավորում եմ, բոլոր ակումբիներին: Այ հաջորդ տարի, որ 5 տարեկան դառնա ակումբս, ոնց եմ խմելու:
    1. ՆանՍ-ի ավատար
      ՆանՍ -
      Առաջին հերթին շնորհավորում եմ Ակումբի ստեղծագործական խմբին, հետո բոլոոոոոոոոոոոոոոոր մասնակիցներին:
      Ես արդեն մի որոշ ժամանակա Ակումբում եմ ու շատ գոհ եմ ու շնորհակալ, որ էսպիսի Խելքը Գլխին, Տեղը- Տեղին կայք կա, որ մարդ շփվելիս հաճույքա ստանում, ու կարևորը հայերեն ենք գրում,որ արտերկրում ապրող հայերը մեր լեզուն անընդհատ օգտագործում են, իսկ ամենակարևորը, որ կարծես ընտանիքի նման լինի`մեկը մեկին հասնող-օգնող, ջիգյարով,կատակասեր.......:Չգիտեմ, ես այդպիսի տպավորություն եմ ստացել`իրականում ոչ մեկին չճանաչելով հանդերձ:
    1. Մանուլ-ի ավատար
      Մանուլ -
      Երեխեք, Ակումբի 4 տարին 3 ամիս առաջ ա լրացել :
    1. ՆանՍ-ի ավատար
      ՆանՍ -
      Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
      Երեխեք, Ակումբի 4 տարին 3 ամիս առաջ ա լրացել :
      Մի քիչ շփվելուց հետո շնորհավորելը ավելի հավեսովա ստացվում. լավ է ուշ, քան ավելի ուշ: