• Ակումբը 4 տարեկան է

    17.03.2006 - Chuk, Artgeo, lateralis, NetX, Ուլուանա
    18.03.2006 - Լոս, StrangeLittleGirl, G_H
    19.03.2006 - arnix
    20.03.2006 - PoeT, david, Արշակ, Մասսագետ
    21.03.2006 - Mench
    22.03.2006 - Սահակ, Սուրեն, bekvardyan, Gevorg, Hovulik, spec
    23.03.2006 - ...

    Այսպես սկսվեց:
    Առաջին 6 օրում գրանցվեցին ակումբի առաջին 20 անդամները: Այդ 20-ից ոմանք դեռ ակումբում են, դեռ ակտիվ են, ինչպես որ ակտիվ էին առաջին օրերին: Անցել է 4 տարի: 4 տարի անց ակումբն արդեն ունի 8387 գրանցված մասնակից: Սա նշանակում է, որ ակումբում միջինում օրական 5-6 մարդ է գրանցվել: Բավական բարձր ցուցանիշ է՝ հայկական ֆորումի համար: Այսօր արդեն ակումբում կա 15025 թեմա՝ 459634 գրառումներով: Այդ գրառումների գերակշիռ մեծամասնությունը հայերեն ու հայատառ է: Աննախադեպ քանակ, հսկայական թիվ: Իսկ երբ ակումբը բացվում էր, մարդիկ թերահավատ էին: Ասում էին, որ իբր դեռևս պատրաստ չենք հայատառ քննարկմանը...

    Առաջին թեման փորձնակար էր: Դա էլ չկա:
    Ապա ակումբում գրվեց հայոց այբուբենը:
    Հետո շնորհավորեցինք միմյանց:
    Ու սկսվեցին քննարկումները...


    Այն ժամանակ չկար ուրիշը, կային փորձեր, այդպես էլ չակտիվացած: Այս ընթացքում շատ բան է փոխվել, ակումբն արդեն միակ հայատառ ֆորումը չի, ու սա հրաշալի է: Կան բազում ուրիշ հայատառ ու հայերեն ֆորումներ: Այսօր ինտերնետում հայերեն կայքերն անհամեմատ շատացել են, զարգացել է հայատառ բլոգոսֆերան, եռանդուն ու նվիրյալ մարդիկ բավական հարստացրել են հայատառ վիքիպեդիան, ստեղծվել են բազում ուրիշ հայկական կայքեր, հայատառ կայքեր:

    Բայց սա դեռ քիչ է: Աշխատանքը նոր է սկսվում: Դեռ բազում են հայկական՝ օտարալեզու կայքերը: Դեռ բազում են հայերեն՝ տրանսլիտով կայքերը, քննարկումները: Ակումբից ծնվեց hayeren.am-ը: Սրա առաջարկած գործիքները այսօր ակտիվ կիրառվում են շատերի կողմից, բայց քիչ է, եղածը քիչ է: Պետք է ավելի ակտիվացնել, պետք է հայ տառին առավել փառավոր տեղ տալ ինտերնետում: Ակումբն այդ գործի առաջամարտիկներից է եղել, առաջամարտիկ՝ իր բոլոր 8000-ից ավելի ակումբցիների հետ, ովքեր չնայելով որևէ խոչընդոտի գրել ու շարունակում են գրել հայերեն, հայատառ:

    Մենք դեռ իրար հետ շատ գործ ունենք անելու: Ակումբը 4 տարեկան է, փոքրիկի առաջին քայլերը վատը չէին, բայց փոքրիկը դեռ շատ պետք է արագացնի իր քայլերը:
    Շնորհավորում եմ բոլորիս:
    Մեկնաբանություն 45 Մեկնաբանություն
    1. Լուսաբեր-ի ավատար
      Կրկին անգամ շնորհավո՜ր
      Ապրեք
    1. Ambrosine-ի ավատար
      Ambrosine -
      Շնորհավոր: Առա՜ջ, Ակումբ
    1. Chilly-ի ավատար
      Chilly -
      Շատ շնորհավոր մեզ բոլորիս... Հատկապես Չուկին, ախպեր ջան, առաջին իսկ սեղանիս կխմեմ քո ու Ակումբի կենացը...
    1. Jarre-ի ավատար
      Jarre -
      Շնորհակալություն բոլոր անշահախնդիր մարդկանց ու էնտուզիաստներին, որոնց շնորհիվ Ակումբը ստեղծվեց և կա մինչև այսօր։

      Ես համոզված եմ, որ այս գործը պետական կարևորություն ունեցող է, քանի որ հայրենքիք պաշտպանելը միայն զենքով չի, ինչպես ցավոք կարծում են մեր հայրենակիցների 99%-ը։

      Ամենացավալին այն է, որ մարդ կորցնում է իր ինքնությունը, իր մշակույթը, իր լեզուն և այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ պետական մակարդակով ոչինչ չի արվում այդ տենդենցը կանգնեցնելու համար։

      Իսկ այս ֆորումը իրոք որ հայոց լեզուն պահպանելու շատ մեծ և ազդեցիկ գործիք է։ Այսօր շատ երիտասարդներ համոզված են, որ հայերենը այդքան էլ «պրակտիկ» լեզու չի, քանի որ գրականը և խոսակցականը շատ են իրարից տարբերվում։ Ու շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ խոսելուց պետք է անպայման ժարգոնով ու անգրագետ խոսես, որ նորմալ մարդու տպավորություն թողնես, ու ընդունված լինես։ Աակումբը ապացուցեց և ապացուցում է լրիվ հակառակը։

      Արդեն չորս տարի է Ակումբը գործում է ու ես շատ եմ ցանկանում, որ Ակումբը իր գործունեությունը շարունակի միշտ, որ այն դառնա մեր իրականության անբաժանելի մի մասը՝ թեկուզև ժամանակի ընթացքում փոխելով իր ֆորմատը։ Ու ես վստահ եմ, որ բոլորի ջանքերով դա հնարավոր է։ Պարզապես Ակումբի հիմնադիրների պես հարկավոր է մի փոքր քիչ մտածել սեփական ես-ի մասին ու լինել մի քիչ անձնազոհ
    1. Boboloz-ի ավատար
      Boboloz -
      Շնորհավո՜ր հարգելիներ ՋԱՆ
      Առաջին հայացքից թվում էր,որ սովորական շփման տեղ է,բայց էստեղից շատ բան իմացա ու հասկացա,շատ բան էլ հետագայում կասեմ
    1. yerevanci-ի ավատար
      yerevanci -
      Ակումբ ջան
    1. Ձայնալար-ի ավատար
      Շնորհավոր Ակումբ ջան, շնորհավոր Չուկ ջան «երեխայիդ» ծնունդի առթիվ: 4 տարվա համար ահագին գործ ա արվել փաստորեն Էլ չեմ ասում կողմնակի էֆեկտները՝ ինչքան մարդ ա ծանոթացել, ամուսնացել, էլ չասեմ ինչեր արել, երեխա ունեցել

      Առաջ Ակումբ՝ քայլ առ քայլ
    1. Ձայնալար-ի ավատար
      Հ.Գ. Փաստորեն Ակումբի ծնունդը կանանց միամսյակը կտրում ա
    1. Dayana-ի ավատար
      Dayana -
      Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
      Հ.Գ. Փաստորեն Ակումբի ծնունդը կանանց միամսյակը կտրում ա
      Ակումբն էլ ա գեղեցիկ սեռից եղա՞վ
    1. Արևհատիկ-ի ավատար
      Մի անգամ էլ շնորհավոր:
      Շապիկն էլ շատ սիրուն ա
    1. A.r.p.i.-ի ավատար
      A.r.p.i. -
      Ակումբ ջան շնորհավոր: Ծաղկես, ծլես զորանաս էնքան, մինչև թոռներ, ծոռներս էլ զգան հաճույքդ
    1. murmushka-ի ավատար
      murmushka -
      Շնորհավոր Ակումբ, միակ վայրը ուր շտապում ես և ուրախ ժամանակ, և տխուր
      ու կհասկանան ու կընդունեն, այնպես ինչպես կաս, ուր ....... դե լավն է Ակումբը
      Շնորհավորում եմ բոլորին, մեզ
    1. My World My Space-ի ավատար
      միանում եմ շնորհավորանքներին, շատ պիտանի և կարևոր գործ է արվել, ապրեն կազմակերպիչները....................

      Շնորհավորում եմ բոլորիդ, ծանոթ անծանոթ իմ բարեկամներ............
    1. Miss Elegance-ի ավատար
      Շնորհավոր Ակումբ ջան
    1. Ինչուիկ-ի ավատար
      Շնորհավոոոոո՜ր
    1. Okamigo-ի ավատար
      Okamigo -
      Շնորհավոոոոոոոոոոոոոոոր ամենլավ հայկական ֆոռումնա,ձեզ լիքը լիքը հաջողություններ
    1. Tornado-ի ավատար
      Tornado -
      ՖՈՐՈՒ՛Մ ՋԱՆ,ՄԻ ՏԱՍ էՍՔԱՆ էԼ ԱՊՐԵՍ, ՔԵԶՆԻՑ ՇԱՏ ԳՈՀ ԿԼԻՆԵՆՔ, ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր
    1. Sophie-ի ավատար
      Sophie -
      Ես էլ եմ միանում շնորհավորանքներին
    1. Մանե-ի ավատար
      Մանե -
      Շնորհավոր Ապրեք
    1. E-la Via-ի ավատար
      E-la Via -
      Ակումբին, Chuk-ին և մեզ բոլորիս շնորհավորում եմ: Ուրախ եմ, որ այս ֆորումի անդամ եմ, քանի որ հենց այս ֆորումի շնորհիվ ծանոթացել ու շփվում եմ հինալաի մարդկանց հետ: Ցանկանում եմ, որ Ակումբը լինի ու ավելիին հասնի: