18.03.2006 - Լոս, StrangeLittleGirl, G_H
19.03.2006 - arnix
20.03.2006 - PoeT, david, Արշակ, Մասսագետ
21.03.2006 - Mench
22.03.2006 - Սահակ, Սուրեն, bekvardyan, Gevorg, Hovulik, spec
23.03.2006 - ...
Այսպես սկսվեց:
Առաջին 6 օրում գրանցվեցին ակումբի առաջին 20 անդամները: Այդ 20-ից ոմանք դեռ ակումբում են, դեռ ակտիվ են, ինչպես որ ակտիվ էին առաջին օրերին: Անցել է 4 տարի: 4 տարի անց ակումբն արդեն ունի 8387 գրանցված մասնակից: Սա նշանակում է, որ ակումբում միջինում օրական 5-6 մարդ է գրանցվել: Բավական բարձր ցուցանիշ է՝ հայկական ֆորումի համար: Այսօր արդեն ակումբում կա 15025 թեմա՝ 459634 գրառումներով: Այդ գրառումների գերակշիռ մեծամասնությունը հայերեն ու հայատառ է: Աննախադեպ քանակ, հսկայական թիվ: Իսկ երբ ակումբը բացվում էր, մարդիկ թերահավատ էին: Ասում էին, որ իբր դեռևս պատրաստ չենք հայատառ քննարկմանը...
Առաջին թեման փորձնակար էր: Դա էլ չկա:
Ապա ակումբում գրվեց հայոց այբուբենը:
Հետո շնորհավորեցինք միմյանց:
Ու սկսվեցին քննարկումները...

Այն ժամանակ չկար ուրիշը, կային փորձեր, այդպես էլ չակտիվացած: Այս ընթացքում շատ բան է փոխվել, ակումբն արդեն միակ հայատառ ֆորումը չի, ու սա հրաշալի է: Կան բազում ուրիշ հայատառ ու հայերեն ֆորումներ: Այսօր ինտերնետում հայերեն կայքերն անհամեմատ շատացել են, զարգացել է հայատառ բլոգոսֆերան, եռանդուն ու նվիրյալ մարդիկ բավական հարստացրել են հայատառ վիքիպեդիան, ստեղծվել են բազում ուրիշ հայկական կայքեր, հայատառ կայքեր:
Բայց սա դեռ քիչ է: Աշխատանքը նոր է սկսվում: Դեռ բազում են հայկական՝ օտարալեզու կայքերը: Դեռ բազում են հայերեն՝ տրանսլիտով կայքերը, քննարկումները: Ակումբից ծնվեց hayeren.am-ը: Սրա առաջարկած գործիքները այսօր ակտիվ կիրառվում են շատերի կողմից, բայց քիչ է, եղածը քիչ է: Պետք է ավելի ակտիվացնել, պետք է հայ տառին առավել փառավոր տեղ տալ ինտերնետում: Ակումբն այդ գործի առաջամարտիկներից է եղել, առաջամարտիկ՝ իր բոլոր 8000-ից ավելի ակումբցիների հետ, ովքեր չնայելով որևէ խոչընդոտի գրել ու շարունակում են գրել հայերեն, հայատառ:
Մենք դեռ իրար հետ շատ գործ ունենք անելու: Ակումբը 4 տարեկան է, փոքրիկի առաջին քայլերը վատը չէին, բայց փոքրիկը դեռ շատ պետք է արագացնի իր քայլերը:
Շնորհավորում եմ բոլորիս:
Ֆորումի հաղորդագրություն