• «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյանին

    «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյանին


    Մարիամ Սուխուդյան
    10.03.2010

    Մարտի 10-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ կշնորհի բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:
    30-ամյա Մարիամ Սուխուդյանը Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնողներից է, նաեւ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում կամավորական աշխատանքներ է իրականացրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում և բարձրաձայնել դպրոցում տիրող իրավիճակը, մասնավորապես սեռական ոտնձգությունները երեխաների նկատմամբ: Վերջինիս հետևանքով նրա նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց «զրպարտության», ապա «սուտ մատնության» հոդվածով, այնուհետեւ մեղադրանքը մեղմացվեց «զրպարտության»։ Այժմ Մարիամի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։

    Մարիամ Սուխուդյանն այժմ նաեւ հանդես է գալիս որպես վկա մեկ այլ քրեական գործով, որը այս տարվա սկզբին հարուցվել է նույն Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ:

    ԱՄն դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «Խիզախ կին» մրցանակը Հայաստանում է շնորհվում է առաջին անգամ:

    http://www.azatutyun.am/content/article/1979481.html
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում սկսել է Grieg Նայել օրիգինալ գրառումը
    Մեկնաբանություն 9 Մեկնաբանություն
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՆՁՆԵՑ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻՆ



      Այսօր ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովոնովիչը առաջին անգամ Խիզախ կին մրցանակը հանձնել է քաղաքացիական հասարակության, բնապահպանության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:
      Մարի Յովանովիչի խոսքով մրցանակը հանձնվել է Սուխուդյանին շրջակա միջավայրի և հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը և արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվություն, խիզախություն և առաջնորդություն ցուցաբերելու համար:
      Մարիամ Սուխուդյանը իր խոսքում նշել է. Շնորհակալություն մրցանակի համար, չնայած, որ պոտենցիալ հանցագործ եմ, մեղադրվում եմ զրպարտության մեջ այն բանի համար, որ բարձրաձայնել եմ Նուբարաշենի հատուկ դպրոցում կատարվող արատավոր երևույթները: Պարտավորված եմ մրցանակը կիսել բոլոր նրանց հետ, ովքեր միշտ գտնվել են կողքիս՝ տարբեր հասարակական կազմակերպություններ, մամուլ: Կցանկանաի նախևառաջ գնահատված լինեի իմ պետության կողմից և իմ երկրում ինձ պաշտպանված զգայի: Մոտ 2 տարի է պայքար ենք մղում Թեղուտի անտառների պաշտպանության համար: Սա պետք է դիտվեր որպես ոչ թե իշխանությունների դեմ պայքար, այլ պայքար հանուն մեր և նրանց լինելիության, առողջ և լիարժեք կյանքի համար: Կցանկանայի իրավապահների կողմից պաշտպանված լինեի, այլ ոչ թե ստիպված լինեի պաշտպանվել իրենցից:

      Աղբյուր՝ lragir.am
    1. Ձայնալար-ի ավատար

      Քննչականը յուրովի է մեկնաբանել

      16:45 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

      ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:

      Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդված) Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, ընտրված խափանման միջոցը վերացվել:

      Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները:
      Բացի այդ՝ ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Հարուցվել է քրեական գործ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

      http://a1plus.am/am/official/2010/03/11/mariam
    1. Ռուֆուս-ի ավատար
      Վերջապես Սա մեծ հաղթանակ է
    1. murmushka-ի ավատար
      murmushka -
      Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
      Վերջապես Սա մեծ հաղթանակ է
      Ռուֆուս ջան, սա դեռ սկիզբն է
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Օֆ-օֆ, ինչքան էլ ուզենք առանց դրսի միջամտության մեր հարցերը լուծենք, չի ստացվում
      Ամեն դեպքում շատ ուրախ եմ էս ելքի համար
    1. Amarysa-ի ավատար
      Amarysa -
      Շնորհավորում եմ Մարիամին։
      Նրա հայրը կարող է հանգիստ լինել, քանի որ իր աղջիկը հազար հատ տղա արժի
    1. Che_Guevara-ի ավատար
      Che_Guevara -
      Ապրի Մարիամը։ Հետապնդումների ամբողջ ընթացքում դրսևորեց ուժեղ կամք ու խիզախություն։ Ոչինչ, որ դրսի միջամտությամբ այս հարցը լուծվեց։ Կարևորը, որ արդարությունը հաղթեց։
    1. Rhayader-ի ավատար
      Rhayader -
      Հուսանք, որ Մարիամի դուխը չի կոտրվի: Սա իսկապես մեծ փորձություն էր ցանկացած ակտիվիստի համար: Մեկ էլ՝ ապրի, էլ ֆլուդ չի անում ֆեյսբուքում:
    1. Aurora-ի ավատար
      Aurora -
      Շնորհավորում եմ Մարիամ ջան։