• Պահքի խորհուրդը և Մեծ պահոց շրջանը

    Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվում է փետրվարի 15-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 4-ը` Ս. Զատիկ:
    Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
    Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
    Պահքի կարևորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
    Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
    Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց դա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Առաջին Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
    Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո` հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
    Մեկնաբանություն 34 Մեկնաբանություն
    1. Ծով-ի ավատար
      Ծով -
      շնորհակալություն հոդվածի համար...
      ասեմ, որ միշտ զարմացել եմ էն մարդկանց վրա, ովքեր պասի միջոցով դիետա են պահում...
      ինձ համար պասի շրջանը տարվա մեջ ամենահրաշալին ա եղել միշտ...իսկապես մի տեսակ ավելի խաղաղ եմ դառնում, ավելի հանդուրժող, ավելի մոտ հոգևորին...
      իսկապես խորհուրդ կտամ էն մարդկանց, ովքեր պաս են պահում խորությամբ ընկալել դրա խորհուրդը, չկենտրոնանալ էն ամենի վրա, ինչ արգելվում ա, որովհետև ստացվում ա ստիպում ես ինքդ քեզ, այլ կրել էդ խորհուրդը սրտում ու կտեսնե՛ք ինչքան հեշտ ու հրաշալի են անցնում էդ օրերը ու ինչքան լավ ես զգում ինքդ քեզ հաղորդությունից հետո...
      իսկապես անբացատրելի զգացում ա
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը

      Շնորհակալություն գեղեցիկ և ճիշտ մեկնաբանության համար
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
      :
      իսկապես խորհուրդ կտամ էն մարդկանց, ովքեր պաս են պահում խորությամբ ընկալել դրա խորհուրդը, չկենտրոնանալ էն ամենի վրա, ինչ արգելվում ա, որովհետև ստացվում ա ստիպում ես ինքդ քեզ, այլ կրել էդ խորհուրդը սրտում ու կտեսնե՛ք ինչքան հեշտ ու հրաշալի են անցնում էդ օրերը ու ինչքան լավ ես զգում ինքդ քեզ հաղորդությունից հետո...
      իսկապես անբացատրելի զգացում ա
      Իսկ որն է պաս պահելու խորհուրդը:
    1. davidus-ի ավատար
      davidus -
      մի խնդրանք ունեմ....
      եթե դժվար չէ, մի քանի բուսական ճաշատեսակներ կթվեք.... թե չէ ոնց նայում եմ, իմ ամենօրյա կերակրացանկի մեջ կենդանական սնունդը անպակաս է, իսկ այս տարի որոշել եմ պաս պահեմ.... բայց միակ մտահոգությունս այն է, թե չգիտեմ ինչ է կարելի, ինչ չէ....

      նախապես շնորհակալ եմ
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը

      Բուսական ամեն ինչ կարող ես ուտել դե կամ խաշում ես կամ էլ միայն ձեթով, կաթնային ոչինչ չպետք է ուտես, ասենք պանիրը արգելվում է, դե ջուր և բնական հյութերը կարող ես մսեղենից եթե չեմ սխալվում խաշած ձուկ կարելի է ուտել, Մոնկը էտ պահը ավելի կոնկրետ կասի, դե գարնան կողմ սիբեխ, սպանախ ու տենց բաներ կան որոնցով սնվելը շատ ավելի հաճելի է ու օգտակար:
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Հա ձվածեղ չպետք է ուտես, մեկ էլ կաթնայինից ինչքան գիտեմ մածուն կարող ես ուտել օրինակ ձեթով սարքած սպաս, ուրեմն ձուկն ու մածունը բացառություններ են, բայց չգիտեմ խի, թող Մոնքը գա ճշտենք:
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Ոչ ձուկը, ոչ էլ մածունը բացառություններ չեն, Գայլ ջան, միանշանակ չի կարելի, երկուսն է կենդանական ծագում ունեն: Նշել եմ, որ միակ բացառությունը մեղրն է:
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
      մի խնդրանք ունեմ....
      եթե դժվար չէ, մի քանի բուսական ճաշատեսակներ կթվեք.... թե չէ ոնց նայում եմ, իմ ամենօրյա կերակրացանկի մեջ կենդանական սնունդը անպակաս է, իսկ այս տարի որոշել եմ պաս պահեմ.... բայց միակ մտահոգությունս այն է, թե չգիտեմ ինչ է կարելի, ինչ չէ....

      նախապես շնորհակալ եմ
      Դավիդուս ջան, դա երևի աղջիկներն ավելի լավ կանեն, ես ուտելուց էդքան էլ մոտ չեմ, ոչ էլ խոհանոցից եմ գլուխ հանում: Բայց դե ցանկացած կերակրատեսակ, որ կենդանական ծագում չունի, արտոնված է:
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
      Ոչ ձուկը, ոչ էլ մածունը բացառություններ չեն, Գայլ ջան, միանշանակ չի կարելի, երկուսն է կենդանական ծագում ունեն: Նշել եմ, որ միակ բացառությունը մեղրն է:
      Ես մարդկանց եմ ճանաչում որ ուտում են դրանցից, դուրսա գալիս իրանք հավայի իրանց չարչարել են
    1. Ծով-ի ավատար
      Ծով -
      Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:
      ընդգծում եմ հատկապես հոդվածի այս մասը...
      իսկ ընդհանրապես ասեմ...
      պասը նախ փորձում է մարդու կամքի ուժը...
      Ուտելիքից և նմանօրինակ արգելքներից հրաժարվելը դեռ պաս պահել չէ...մարդը պետք է ազատվի նախանձից, ստից, չարակամությունից , շատ ու շատ վատ սովորույթներից, որ ինչպես շատերն են ասում, կյանքը ստիպում է որդեգրել, ըդնհուպ մինչև ծաղրելուց և այլն...
      պաս պահելու խորհուրդը մաքրվելն է...
      շատերը կասեն, որ քառասուն օր լինել «քիչ ուրիշ մարդ», իսկ հետո վերադառնալ նույնին, անիմաստ ա ուրեմն պաս պահելը, բայց էստեղ ամենակարևոր մի պահ կա...եթե իսկապես լուրջ ես մոտենում պահքի շրջանին, ուրեմն ավելի շատ ա լինում ինքնավերլուծումը, իրերին այլ կերպ ես նայում, կողքից ես ինքդ քեզ նայում, յուրատեսակ ռենգեն ա ինքդ քեզ...
      առհասարակ փորձը ցույց է տալիս, որ պահքի շրջանում յուրաքանչյուրն իր համար գտնում է մի առանձին խորհուրդ...իմը օրինակ այն է, որ ես իսկապես ազատվում եմ բոլոր բացասական լիցքերից ու ամեն պահքի շրջանից հետո ըստ էդ շրջանում հանդիպած /առավել հաճախ/ այն միջավայրի, որտեղ ես լինում եմ, ավելի թափանցիկ են դառնում մարդիկ...և ես ինքս...ավելի շատ լսում եմ, քան խոսում...
      հետո ավելի շատ հասունանում էդ քառասունութ օրում, ոնցոր տարիքս էդ շրջանում ա մեկով ավելանում...
      պասի խորհուրդը մեկ բառով ինձ համար մի քայլով ավելի մոտենալն ա լույսին...
      նորից ասեմ սնունդը, դա ամենաքիչն ա, շատերը մսից, կաթից-մաթից հրաժարվում են, գիտեն էդ ա, բայց ոնց նշված ա մեջբերման մեջ մարդու միս են ուտում...
      Ավելացնեմ նաև որ պասից դուրս են գալիս հաղորդությամբ և նշխարհն ուտելով.../Քրիստոսը մարմինը/
      մի տեղ կարդացել էի...
      Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որ մոտեցնում է Աստծուն:
      ՄԻ կարևոր բան ևս. Պահքի շրջանը Հիսուսի անապատում անցկացրած քառասուն օրն է, երբ փորձությունների միջով է անցնում նա...
      այսինքն սա փոքրիկ փորձություն է ինչ-որ տեղ...պատկերացրու հարբեցողի, որը որոշի պաս պահել...հրաժարվի ոգելից խմիչքներից...կամքի ուժ ա պետք, շատերը այն չունեն...իսկ ես օրինակ, որ ունեմ իսկապես ամեն պահքի շրջանով ավելի եմ ամրացնում...ոչ թե ուտելիքի, խմիչքի, տենց բաներից կախումը ինձ համար աբսուրդ ա, ստից բան, այլ բնավորությոան թերացումներիցձերբազատվելու ու տարվա ընթացքում թույլ տված սխալներիցս դաս քաղելու առումով...
      շատ խոսեցի...ինչևէ, ինքդ կզգաս...
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
      միակ բացառությունը մեղրն է:
      Բայց մեղրը խի եք բացառություն համարում, ինքը բուսական ծագում ունի:
    1. Dayana-ի ավատար
      Dayana -
      Դավիդուս ջան, եթե ոչինչ մտքիդ չգա, կարող եք(ես) ուղղակի ծեթով կարտոֆիլ տապակել (ժաիրտ անել), իսկ առհասարակ տարբեր տեսակի կանաչեղենը, հատիկեղենը(ոսպ, բրինձ...), բանջարեղեն կարող եք ծիթայուղով, այսինքն ծեթով "համեմել" կամ տապակել:
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
      Բայց մեղրը խի եք բացառություն համարում, ինքը բուսական ծագում ունի:
      Գայլ, մեղուն բու՞յս է
    1. davidus-ի ավատար
      davidus -
      Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
      Դավիդուս ջան, եթե ոչինչ մտքիդ չգա, կարող եք(ես) ուղղակի ծեթով կարտոֆիլ տապակել (ժաիրտ անել), իսկ առհասարակ տարբեր տեսակի կանաչեղենը, հատիկեղենը(ոսպ, բրինձ...), բանջարեղեն կարող եք ծիթայուղով, այսինքն ծեթով "համեմել" կամ տապակել:
      հա էլի.... մտքովս չէր անցել: Ժողովուրդ ջան, ողջ մտահոգությունս նրանից է, որ բուսական սնունդ առանձնապես շատ չեմ օգտագործում, դրա համար չգիտեմ: Բացի դա էլ սիրում եմ կուշտ ուտել

      Ծով ջան, լիովին հասկանում եմ Պահքի հոգևոր խորհուրդը, սակայն եթե (կոնկրոտ ինձ համար) այն պետք է ուղեկցվի թերսնմամբ, ապա 40 օր նման վիճակը (էլի կոնկրետ ինձ) հաստատ լավ բանի չի հանգեցնի: Թող մորթապաշտական չհնչի, բայց կիսադատարկ ստամոքսին եղբայրասիրության մեջ զորանալու մասին մտածելու փոխարեն կարելի ա եղբայրների գլխին աղ ցանել և ուտել...
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Ծով, հարգանքներս Հրաշալի եք մեկնաբանում
    1. Ծով-ի ավատար
      Ծով -
      Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
      մի խնդրանք ունեմ....
      եթե դժվար չէ, մի քանի բուսական ճաշատեսակներ կթվեք.... թե չէ ոնց նայում եմ, իմ ամենօրյա կերակրացանկի մեջ կենդանական սնունդը անպակաս է, իսկ այս տարի որոշել եմ պաս պահեմ.... բայց միակ մտահոգությունս այն է, թե չգիտեմ ինչ է կարելի, ինչ չէ....

      նախապես շնորհակալ եմ
      էհ...լսի...ուրեմն...թվարկեմ...ժարիտ արած կարտոֆիլ, խաշած կարտոֆիլ, ֆրի/ձեթվ բնականաբար/, գրեչկա, բրինձ իմպրտնի վերմիշել /մեջը ձու չլինի/, ոսպ, գարոխ, կաղամբով աղցան, սնկով աղցան, թաբուլե, լոբի, բորշ /լօլ առանց մսի/ /ձեթով եթե դուր կգա,ճաշակի խնդիր ա/, սլայոննի խմորով ինչ ուզես, մամայիս պատրաստած սպանախով կարկանդակը...էլի՞
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
      Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:
      ընդգծում եմ հատկապես հոդվածի այս մասը...
      իսկ ընդհանրապես ասեմ...
      պասը նախ փորձում է մարդու կամքի ուժը...
      Ուտելիքից և նմանօրինակ արգելքներից հրաժարվելը դեռ պաս պահել չէ...մարդը պետք է ազատվի նախանձից, ստից, չարակամությունից , շատ ու շատ վատ սովորույթներից, որ ինչպես շատերն են ասում, կյանքը ստիպում է որդեգրել, ըդնհուպ մինչև ծաղրելուց և այլն...
      պաս պահելու խորհուրդը մաքրվելն է...
      շատերը կասեն, որ քառասուն օր լինել «քիչ ուրիշ մարդ», իսկ հետո վերադառնալ նույնին, անիմաստ ա ուրեմն պաս պահելը, բայց էստեղ ամենակարևոր մի պահ կա...եթե իսկապես լուրջ ես մոտենում պահքի շրջանին, ուրեմն ավելի շատ ա լինում ինքնավերլուծումը, իրերին այլ կերպ ես նայում, կողքից ես ինքդ քեզ նայում, յուրատեսակ ռենգեն ա ինքդ քեզ...
      առհասարակ փորձը ցույց է տալիս, որ պահքի շրջանում յուրաքանչյուրն իր համար գտնում է մի առանձին խորհուրդ...իմը օրինակ այն է, որ ես իսկապես ազատվում եմ բոլոր բացասական լիցքերից ու ամեն պահքի շրջանից հետո ըստ էդ շրջանում հանդիպած /առավել հաճախ/ այն միջավայրի, որտեղ ես լինում եմ, ավելի թափանցիկ են դառնում մարդիկ...և ես ինքս...ավելի շատ լսում եմ, քան խոսում...
      հետո ավելի շատ հասունանում էդ քառասունութ օրում, ոնցոր տարիքս էդ շրջանում ա մեկով ավելանում...
      պասի խորհուրդը մեկ բառով ինձ համար մի քայլով ավելի մոտենալն ա լույսին...
      նորից ասեմ սնունդը, դա ամենաքիչն ա, շատերը մսից, կաթից-մաթից հրաժարվում են, գիտեն էդ ա, բայց ոնց նշված ա մեջբերման մեջ մարդու միս են ուտում...
      Ավելացնեմ նաև որ պասից դուրս են գալիս հաղորդությամբ և նշխարհն ուտելով.../Քրիստոսը մարմինը/
      մի տեղ կարդացել էի...
      ՄԻ կարևոր բան ևս. Պահքի շրջանը Հիսուսի անապատում անցկացրած քառասուն օրն է, երբ փորձությունների միջով է անցնում նա...
      այսինքն սա փոքրիկ փորձություն է ինչ-որ տեղ...պատկերացրու հարբեցողի, որը որոշի պաս պահել...հրաժարվի ոգելից խմիչքներից...կամքի ուժ ա պետք, շատերը այն չունեն...իսկ ես օրինակ, որ ունեմ իսկապես ամեն պահքի շրջանով ավելի եմ ամրացնում...ոչ թե ուտելիքի, խմիչքի, տենց բաներից կախումը ինձ համար աբսուրդ ա, ստից բան, այլ բնավորությոան թերացումներիցձերբազատվելու ու տարվա ընթացքում թույլ տված սխալներիցս դաս քաղելու առումով...
      շատ խոսեցի...ինչևէ, ինքդ կզգաս...
      Հետաքրքիր էր
      Այո պաս պահելը կարող է ինքնամքրման խորհուրդ ունենալ, բայց ինչու՞, եթե չեմ սխալվում Քրիստոսը ծոմ է պահել և ինչքան գիտեմ անգամ ջուր չի խմել, բայց սա ինչպե՞ս կարող է ազդել ինքնամքրման վրա, այսինքն մարդ ընկնում է կարիքի մեջ և միայն այս պատճառով կարող է մարդ խելքի գա, բայց այստեղ կա մի կարևոր բան, ծոմը ֆիզիկական առողջություն է, օրգանիզմդ սկսում է մաքրվել, իսկ պասի ժամանակ սոված չես մնա, կնստես առավոտից իրիկուն ժինգյալով հաց կուտես վրան էլ մեղր կքսես ըստ ճաշակի, ինձ թվում է պասի ժամանակ գոնե օրը մեկ անգամ պետք է շատ քիչ քանակությամբ սնունդ ընդունես կամ երկու,երեք օրը մեկ այ դա կլինի թե ֆիզիկական և եթե գիտակցող ես թե հոգեկան մաքրում:Առողջական որոշ խնդիրեր ունեմ դզել փչելուց հետո որոշել եմ ամիսը մեկ կամ երկու անգամ երեք օրով ծոմ պահեմ:
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
      մամայիս պատրաստած սպանախով կարկանդակը...էլի՞
      Այ էս մեկից ես էլ կուտեի, կարոտել եմ սպանախին
    1. Ծով-ի ավատար
      Ծով -
      Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
      հա էլի.... մտքովս չէր անցել: Ժողովուրդ ջան, ողջ մտահոգությունս նրանից է, որ բուսական սնունդ առանձնապես շատ չեմ օգտագործում, դրա համար չգիտեմ: Բացի դա էլ սիրում եմ կուշտ ուտել

      Ծով ջան, լիովին հասկանում եմ Պահքի հոգևոր խորհուրդը, սակայն եթե (կոնկրոտ ինձ համար) այն պետք է ուղեկցվի թերսնմամբ, ապա 40 օր նման վիճակը (էլի կոնկրետ ինձ) հաստատ լավ բանի չի հանգեցնի: Թող մորթապաշտական չհնչի, բայց կիսադատարկ ստամոքսին եղբայրասիրության մեջ զորանալու մասին մտածելու փոխարեն կարելի ա եղբայրների գլխին աղ ցանել և ուտել...
      Դավիդուս ջան, ուրեմն ասեմ, ես հիմա քառասունյոթ կիլո եմ, նիհարիկ եմ էլի, բայց թերսնման պահ չկա, տե՛ս ինչքան բան եմ թվարկել...մոռացա պրյանիկը ու դառը շոկոլադը...պասի ժամանակ ի դեպ ես սովորաբար նույնիսկ չաղացել եմ... էս վերջերս նույնիսկ նիհարելու հետ կապված հա թույլ էի ինձ զգում, բան չէի ուտում, բայց մամաս գիտի նյարդերս նենց են խաղաղվում էդ շրջանում, որ ուրախ ա նույնիսկ...ի դեպ, ընդհակառակը իսկապես լավ ա առողջության համար, եթե ճիշտ սնվես...
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
      Գայլ, մեղուն բու՞յս է
      դա նկատի չունեի, իհարկե բույս չի բայց իրա արտադրածը բույսից է