• 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Փորձե՞նք կազմել նոր հազարամյակի լավագույն 20 կինոնկարների ցուցակը՝ ըստ ինտերնետի գլխավոր կինոռեսուրս IMDb ի: Դասակարգումը, բնականաբար, հիմնվելու է սայթի այցելուների քվեարկության արդյունքների վրա: Այսպիսով՝ առաջին տեղում է (օ՜, ինչպիսի՜ անակնկալ) «Խավարի ասպետը» բլոկբաստերը՝ Բեթմենի մասին կոմիքսների ռեալիստական էկրանավորումը: 2008 թվին ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքեց մեկ միլիարդ դոլար, ընդ որում՝ վստահաբար կարելի է ասել, որ ֆիլմի հաջողության բավականին մեծ մասն ապահովել էր գլխավոր չարագործ Ջոկերի փայլուն կերպարը, ում դերն ստանձնել էր հետմահու «Օսկարով» պարգևատրված Հիթ Լեջերը: Հետաքրքիր է՝ արդյո՞ք «Ասպետը» կլիներ այս ցուցակում, եթե Լեջերը չմահանար: Չէ՞ որ այսօր մահը լավագույն փիառն է: Այնուամենայնիվ՝ այս ֆիլմը հաստատապես արժանի է եթե ոչ առաջին հորիզոնականին, ապա գոնե առաջին տասնյակում տեղ ունենալուն:

    Շարունակենք. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը»: Պիտեր Ջեքսոնի ստեղծագործությունը, հիրավի, քսանմեկերորդ դարի լավագույն կինոնկարներից է: Փառք ու պատիվ այն համարձակ պրոդյուսերներին, ովքեր ռիսկ արեցին մինչ այդ առանձնապես ոչ մի բանով աչքի չընկած ռեժիսյորին վստահել իննսուներեք միլիոն դոլար՝ զանազան օռկեր, սրականջ արարածներ, մորուքով պապիկներ ու մեկ զարդ նկարելու համար: Շուտով պարզ դարձավ, որ Ջեքսոնը հրաշք է ստեղծել. քիչ են այն ֆիլմերը, որոնք կարող են իրենց դիտարժանությամբ, ծավալով ու գեղեցկությամբ համեմատվել «Մատանիների տիրակալի» հետ:

    Տասը հնարավորից 8.7 միավորով երրորդ հորիզոնականում է բրազիլական «Աստծու քաղաքը» դրաման, որին հաջորդում է «Մատանիների տիրակալի» առաջին մասը: Սրան հետևում է Քրիստոֆեր Նոլանի անմոռանալի «Մեմենտոն», ապա՝ ամենազոր «Մատանիների» երկրորդ մասը՝ «Երկու ամրոցները»: Կախարդական յոթերորդ տեղում է մադմուազել Ամելի Պուլենը. «Ամելի»: Ռեժիսյոր Ժան-Պիեռ Ժյոնեն ու եթերային գեղեցկուհի Օդրի Տոտուն էկրանի վրա ստեղծեցին այն ամենանուրբը, ամենախենթն ու ամենաֆրանսիականը, ինչին այդ պահին ընդունակ էր եվրոպական կինեմատոգրաֆը: Իսկ իսկական եվրոպական կինոն շատ բանի է ընդունակ: Այս ամենի արդյունքը եղան բազմաթիվ ոսկե, արծաթե ու բյուրեղապակե արձանիկներ, քննադատների ջերմագին ընդունելությունը և սովորական հանդիսատեսի պարզ, անկեղծ, մարդկային սերը:

    Ութերորդը Պիքսար ստուդիայի «ՎԱԼԼ-Ի» անիմացիոն ֆիլմն է: Հիրավի՝ միայն Պիքսարը կարող էր մուլտ նկարել աղբ հավաքող ժանգոտ ռոբոտի մասին, ով ընդամենը ուզում է բռնել մեկ ուրիշի ձեռքը, և ստեղծել նման գլուխգործոց: Սրան հաջորդում է Ջեյմս Կեմերոնի «Ավատարը»: Դժվար է ասելը՝ արդյո՞ք այստեղ իրենց ազդեցությունն են ունեցել ֆիլմի նոր լինելը, տիտանական մասշտաբների գովազդն ու եռաչափ կապույտ արարածները, թե՞ «Ավատարը» իրոք հանճարեղ է. ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. այս հոդվածը գրելու պահին առնվազն 176,119 մարդ աշխարհով մեկ համոզված են, որ այս ֆիլմն արժանի է առնվազն 8.5 միավորի՝ տասը հնարավորից:

    Այնուհետև ցուցակում տեղ է գտել Մարտին Սկորսեզեյի «Հեռացածը» (The Departed): Շատերը համոզված են, որ 2006-ին Ամերիկյան կինոքննադատների ակադեմիան չորս «Օսկար» (այդ թվում՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում) տվեց այս ֆիլմին, քանի որ Սկորսեզեն արդեն վեց անգամ ներկայացվել էր «Օսկարի», և վեց անգամն էլ՝ անարդյունք. պարզապես արդեն հասունացել էր «Տաքսու վարորդի», «Կատաղած ցլի» ու «Կազինոյի» ծերուկ ռեժիսյորին մխիթարելու պահը:

    Թոփ-20-ի տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերում են Ռոման Պոլանսկիի «Դաշնակահարը» կինոնկարը և Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները» անիմեն: Սրանց իրար հետևից հաջորդում են երեք դրամա. գերմանացի ռեժիսյոր Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկի «Ուրիշների կյանքը», Միշել Գոնդրիի «Մաքուր բանականության հավերժական փայլը»՝ Ջիմ Քերիի գլխավոր դերակատարությամբ և Դարեն Արանոֆսկիի «Ռեքվիեմ երազի համար» ֆիլմերը: Վերջինս հավակնում է տեղ զբաղեցնելու նաև քսանմեկերորդ դարի ամենասարսափելի ֆիլմերի ցանկում, չնայած որ իրականում այն մասին է, թե ինչպես են երազող մարդիկ շենքի տանիքից իրենց երազանքին ընդառաջ ուղարկում թղթե ճերմակ ինքնաթիռներ:

    «Ռեքվիեմից» հետո ցուցակում պոզեր ու կճղակներ են. Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոսը» կինոնկարը ևս նոր հազարամյակի լավագույն ֆիլմերից է, ըստ IMDb-ի: Ապա, ըստ ցուցակի, գալիս է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» պատերազմական թեմաներով ստեղծագործությունը՝ այս դասակարգման ամենանոր անունը: Տասնութերորդ տեղը կրկին Պիքսարինն է. «Վերև»: Մուլտֆիլմը, ի թիվս այլ արժանիքների, համարվում է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում այս տարվա «Օսկարի» գլխավոր հավակնորդը: Նախավերջին հորիզոնականում կրկին Քրիստոֆեր Նոլանն ու Քրիստիան Բեյլն են: Այս անգամ, սակայն, դերասանը սև թիկնոցի ու սրականջ դիմակի փոխարեն սմոքինգով ու ցիլինդրով է. «Պրեստիժ»: Ցուցակը եզրափակում է ռեժիսյոր Օլիվեր Հիրշբիգելի «Անկում» պատերազմական դրաման, որը պատմում է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին օրերի մասին:



    Նոր հազարամյակի լավագույն 20 ֆիլմերը


    1. «Խավարի ասպետը» (The Dark Knight, 2008).
    2. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (The Lord of the Rings: The Return of the King, 2003).
    3. «Աստծու քաղաքը» (Cidade de Deus (City of God), 2002).
    4. «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրությունը» (The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001).
    5. «Մեմենտո» (Memento, 2000).
    6. «Մատանիների տիրակալը. երկու ամրոց» (The Lord of the Rings: The Two Towers, 2002).
    7. «Ամելի» (Amélie, 2001).
    8. «ՎԱԼԼ-Ի» (Wall-E, 2008).
    9. «Ավատարը» (Avatar, 2009).
    10. «Հեռացածը» (The Departed, 2006).
    11. «Դաշնակահարը» (The Pianist, 2002).
    12. «Ուրվականներից քշվածները» (Spirited Away, 2001).
    13. «Ուրիշների կյանքը» (Das Leben der Anderen (The Lives of Others), 2006).
    14. «Մաքուր բանականության հավերժական փայլը» (Eternal Sunshine of the Spotless Mind, 2004).
    15. «Ռեքվիեմ երազի համար» (Requiem for a Dream).
    16. «Պանի լաբիրինթոսը» (El laberinto del fauno (Pan’s Labyrinth), 2006).
    17. «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009).
    18. «Վերև» (Up, 2009).
    19. «Պրեստիժ» (The Prestige, 2006).
    20. «Անկում» (Der Untergang (Downfall), 2004):
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի սկսել է Հայկօ Նայել օրիգինալ գրառումը
    Մեկնաբանություն 3 Մեկնաբանություն
    1. Վարդան_Դ-ի ավատար
      Ինձ թվում է ցուցակում արժանի տեղ են զբաղեցնում 5 ֆիլմ

      «Դաշնակահարը» (The Pianist, 2002)
      «Ուրիշների կյանքը» (Das Leben der Anderen (The Lives of Others), 2006)
      «Մաքուր բանականության հավերժական փայլը» (Eternal Sunshine of the Spotless Mind, 2004)
      «Ռեքվիեմ երազի համար» (Requiem for a Dream)
      «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009)

      Կավելացնեի

      Ֆատիհ Աքին "Գլխով` պատին" 2004
      Ժակ Օդիյար "Մարգարեն" 2009
      Թոմ ՄքՔարթի "Այցելուն" 2008
      Իրժի Մենցել "Ինչպես էի ես ծառայում Անգլիայի թագավորին" 2006
      Ջեմալ Շան "Դիլբերի ութ օրը" 2008
      Կրիստիան Մունջու "4 ամիս,3 շաբաթ, 2 օր" 2007
    1. Hi-loc.com-ի ավատար
      Hi-loc.com -
      Մեջբերում Վարդան_Դ-ի խոսքերից Նայել գրառումը
      Ինձ թվում է ցուցակում արժանի տեղ են զբաղեցնում 5 ֆիլմ

      «Դաշնակահարը» (The Pianist, 2002)
      «Ուրիշների կյանքը» (Das Leben der Anderen (The Lives of Others), 2006)
      «Մաքուր բանականության հավերժական փայլը» (Eternal Sunshine of the Spotless Mind, 2004)
      «Ռեքվիեմ երազի համար» (Requiem for a Dream)
      «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009)

      Կավելացնեի

      Ֆատիհ Աքին "Գլխով` պատին" 2004
      Ժակ Օդիյար "Մարգարեն" 2009
      Թոմ ՄքՔարթի "Այցելուն" 2008
      Իրժի Մենցել "Ինչպես էի ես ծառայում Անգլիայի թագավորին" 2006
      Ջեմալ Շան "Դիլբերի ութ օրը" 2008
      Կրիստիան Մունջու "4 ամիս,3 շաբաթ, 2 օր" 2007
      համաձայն եմ բայց սրանքել վատը չենշ իրանք որիքինալ սցենար ունէն
      «Պրեստիժ» (The Prestige, 2006).
      «Ամելի» (Amélie, 2001).
      «Մեմենտո» (Memento, 2000).

      ես էլ կավելացնեի Sin City (2005)-n
    1. Հայկօ-ի ավատար
      Հայկօ -
      Մեջբերում Hi-loc.com-ի խոսքերից Նայել գրառումը
      համաձայն եմ բայց սրանքել վատը չենշ իրանք որիքինալ սցենար ունէն
      «Պրեստիժ» (The Prestige, 2006).
      «Ամելի» (Amélie, 2001).
      «Մեմենտո» (Memento, 2000).

      ես էլ կավելացնեի Sin City (2005)-n
      Hi-loc.com ջան,

      Համեցիր «Կինո» բաժին. հոդվածների էջը բավականին սահմանափակ է :
  • Հարցում

    Ո՞ր թիմը կդառնա Եվրո 2020 հաղթող (ձայն: 2)

    1. Ավստրիա (ձայն: 0)

    2. Բելգիա (ձայն: 0)

    3. Խորվաթիա (ձայն: 0)

    4. Չեխիա (ձայն: 0)

    5. Դանիա (ձայն: 0)

    6. Անգլիա (ձայն: 0)

    7. Ֆինլանդիա (ձայն: 0)

    8. Ֆրանսիա (ձայն: 1)

    9. Գերմանիա (ձայն: 0)

    10. Հունգարիա (ձայն: 0)

    11. Իտալիա (ձայն: 1)

    12. Նիդերլանդներ (ձայն: 0)

    13. Հս․ Մակեդոնիա (ձայն: 0)

    14. Լեհաստան (ձայն: 0)

    15. Պորտուգալիա (ձայն: 0)

    16. Ռուսաստան (ձայն: 0)

    17. Շոտլանդիա (ձայն: 0)

    18. Սլովակիա (ձայն: 0)

    19. Իսպանիա (ձայն: 0)

    20. Շվեդիա (ձայն: 0)

    21. Շվեյցարիա (ձայն: 0)

    22. Թուրքիա (ձայն: 0)

    23. Ուրաինա (ձայն: 0)

    24. Ուելս (ձայն: 0)