Հ.Գ. Հղի կանանց, թույլ նյարդեր ունեցողներին և երեխաներին խնդրում եմ հեռանալ մոնիտորից

Կախված դագաղները - Սագադա, Ֆիլիպիններ
Կցորդ 45915
Ֆիլիպինների Իգորոտ ցեղի մոտ գոյություն ունի սովորույթ դագաղները կախել անհասանելի ժայռերից: Այս սովորույթը ձևավորվել է ավելի քան 2000 տարի առաջ, սակայն այն այժմ այնքան էլ մեծ տարածում չունի: Իգորոտները հավատում են, որ ինչքան բարձր է դիակը կախված, այնքան այն մոտ է դրախտին:
Կցորդ 45914
Այս սովորույթը ունի նաև ավելի պրակտիկ պատճառներ: Բարձր ժայռերից կախված դագաղները գրեթե անհնարին է պղծել, այն նաև դիակները պաշտպանում է մուսսոնային անձրևներից և քամիներից: Տարեց իգորոտները իրենք էին պատրաստում իրենց դագաղները, իսկ մահից հետո նրանց մարմինները ծխահարում էին, որպեսզի ավելի լավ պահպանվեին: Սագադայում վերջին դագաղը կախվել է 2008թ-ին, սակայն հիմա Իգորոտները նախընտրում են թաղել մահացածների մարմինները: