• Էմիր Կուստուրիցան և No Smoking Orchestra-ն

    No Smoking Orchestra-ն (սերբերեն` Zabranjeno Pušenje) ստեղծվեց 1981-ին, Սարաևոյում և շատ արագ դարձավ «նոր պրիմիտիվիզմ» երաժշտական ոճի վառ խորհդանիշը, որ մշակութային դիմադրություն մարմնավորող շարժում էր` Տիտոյի ռեժիմին հաջորդած տարիներին:

    1984-ի ամռանը խումբը թողարկում է իր առաջին ալբոմը, որը No Smoking-ին դարձնում է տարվա ամենանշանավոր ռոք խումբը` շնորհիվ մեգա հիթ դարձած մեկ երգի, ինչպես նաև նրա, որ խմբի վոկալիստ Դր. Նելե Կարայլիչը շատ սիրված` «Լավագույն Սյուռեալիստները» զվարճալի հեռուստասերիալի գլխավոր հերոսն էր:

    Հետաքրքիր պատահականության շնորհիվ միևնույն ժամանակ, 80-ականների սկզբներին, Էմիր Կուստուրիցան` երիտասարդ ռեժիսոր Սարաևոյից, սկսում է նկարել իր դեբյուտային, մեծ հաջողության հասած «Դուք հիշու՞մ եք Դոլլի Բելլին" ֆիլմը և արժանանում է իր առաջին վենետիկյան Գրանպրիին:
    Ֆիլմի լեզուն, կառուցվածը, դերասանական խաղը, էսթետիկան և էմոցիոնալ լիցքն իրենց մեջ կրում էին նույն կորիզը, ինչ "No Smoking"-ն արտահայտում էր իր երաժշտությամբ:

    Երիտասարդ մարդկանց մի խումբ, որոնց նպատակը բնավ հռչակավոր դառնալը չէր, իրենց ավտոտնակներում փորձեր անելով` մի քանի ամսվա ընթացքում գրավեցին Հարավսլավիայի լավագույն համերգասրահները: Նրանց համերգների տոմսերը գրեթե անհնարին էր ձեռք բերել: Թվում էր` չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարեր նրանց փառքի ճանապարհին: Բայց ինչպես լավ ֆիլմում ու իրական կյանքում` կատարվեց անսպասելին:

    Վոկալիստ Նելեն մեղադրվեց համերգի ժամանակ Տիտոյին վիրավորելու մեջ: Իսկական հալածանքներ սկսվեցին մամուլում և հեռուստատեսությամբ, և նույն արագությամբ, որ նրանց դեպի վերելք էր հասցրել, սկսվեց խմբի անկումը: Համերգները հետաձգվում էին մեկը մյուսի հետևից: Մեղադրանքները դադարեցին միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ խումբն այլև երբեք չի հասնի իր երբեմնի բարձունքին:

    1895-ին խումբը թողարկում է իր երկրորդ ալբոմը, որը հայտնի իրադարձությունների պատճառով իր արժանի տեղն է հրավիրում նվագախմբին՝ փոքրիկ համերգներ ալտերնատիվ ակումբներում, միայն խմբի անդավաճան ու նույնախոհ երկրպագուների համար:

    Նույն 1895-ին դեռևս երիտասարդ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան արժանանում է իր երկրորդ Գրանպրին Կաննում(«Երբ հայրիկը գործով տեղ էր գնացել»)։
    1986–ի սկզբին, կինոաշխարհից վերադառնալով իրական աշխարհ, Կուստուրիցան որոշում է միանալ No Smoking-ին. խումբը հենց այդ ժամանակ մնացել էր առանց բաս կիթառահարի։ Պարզվեց՝ նոր երաժիշտը շատ արագ է սովորում, և 1987–ին նրանք Էմիրի հետ միասին թողարկում են երրորդ ալբոմը:

    1989–ին խումբը վերանվաճեց իր երբեմնի բարձր դիրքը։ Հինգից վեց տարի տևած աշխատանքի շնորհիվ նրանք կրկին հարավսլավական շոու–բիզնեսի բարձունքում էին։ Այժմ նրանք հասկանալի էին ու հասանելի յուրաքանչյուրի համար։ Սերունդներ մեծացան նրանց երաժշտության ներքո և դա մեծագույնն է բոլոր երաժիշների երազանքների։

    Այս ընթացքում Էմիրը նկարում է իր «Արիզոնայի երազանք» ֆիլմը, որն արժանանում է Բեռլինի Գրանպրիին և աշխարհահռչակ «Ընդհատակ» ֆիլմը, որը վերցնում է Կաննի ևս մեկ Արմավենու ճյուղ։ Խմբի համբավը սկսում է մեծ մարզադաշտեր լցնել։ Նելեին ու իր եղբորն են միանում նաև Գորան Յակովլեվիչը, որ մի քանի տարի մնում է խմբի կազմում, Գլավա Մարկովսկին՝ բասիստը, որ այժմ ևս նվագում է խմբում, ջութակահար Դեյան Սպարավալոն և հարվածային գործիքների վրա նվագող Ստրիբոր Կուստուրիցան՝ Էմիրի որդին՝ անսահման երևավակայության տեր մի անձնավորություն։
    Համերգային մեծ շրջագայությունից հետո խումբը ձայնագրում է իր հետպատերազմյան առաջին ալբոմը 1997–ին, որ գերազանցում է նախկինում գրաված բոլոր հորիզոնականները և առաջինն է դարձնում խումբը նախկին Հարավսլավիայի մասեր կազմող բոլոր երկրներում։
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Էմիր Կուստուրիցան և No Smoking Orchestra-ն սկսել է Երվանդ Նայել օրիգինալ գրառումը