• Placebo/Պլացեբո

    Placebo-ն բրիտանական խումբ է, հանդես է գալիս ալտերնատիվ ռոք ժանրում: Խումբը ձևավորվել է 1994-ին Բրայան Մոլկոյի(Brian Molko) և Ստեֆան Օլսդալի(Stefan Olsdal) կողմից: 1996ին Ռոբերտ Շուլցբերգին(հարվածային) փոխարինեց Սթիվ Հյուիտը, որը նույնպես լքեց խումբը 2007ին: 2008ի ամռանը Placebo-ն գտավ իրենց նոր հարվածողին` Սթիվ Ֆորեսթին; 2009-ի նոյեմբերին խումբը ստացավ մրցանակ EMA 2009 «Լավագույն ալտերնատիվ խումբ» նոմինացիայում: Խումբը ելույթ է ունեցել The cure-ի, U2-ի, David Bowie-ի հետ, վերջինս շնորհիվ նրանք ահագին առաջ են գնացել:

    Խմբի այժմյան կազմն է`
    Բրայան Մոլկո (Brian Molko) – վոկալ, գիթառ, ստեղնաշար, հարմոնիկա, սակսաֆոն
    Ստեֆան Օլսդալ (Stefan Olsdal) – գիթառ, բաս, ստեղնաշար, բեք վոկալ
    Սթիվ Ֆորեսթ (Steve Forrest) – հարվածային
    1996-ին թողարկվեց առաջին ալբոմը, որը հենց կրեց Placebo անվանումը: Որը 2006ին իրենց տասնամյակի առթիվ կրկին վերաթողարկեցին, մի քանի երգերի ավելացմամբ (Paycheck (Demo), Flesh Mechanic (Demo), Drowning By Numbers, Slackerbitch ): Ալբոմի հիմնական թեման էր «Sex, drugs and rock'n roll»-ը, ինչը զգացվում է Teenage Angst, 36 Degrees կամ Come Home երգերում, պարզ է, որ թեմատիկան պիտի նպաստեր ալբոմի առաջընթացին դեռահասների շրջանակներում: Ալբոմի հայտնիության հարցում մեծ դեր խաղաց նաև Բրայանի իմիջը` սև եղունգներ, տուշ, մինչև ուսերը մազեր և իհարկե բազմաթիվ հարցազրույցները, որտեղ նա պատմում էր իր դաժան մանկության, սեքսի հետ կապված խնդիրների, թմրադեղերի և նմանատիպ խնդիրների մասին: Այսպիսով նա դարձավ բազմաթիվ դեռահասների համար իդալական կերպար: Հետաքրքիր փաստ էլ ասեմ, ալբոմի «I Know» երգում օգտագործվել է «Դիջերիդու» (անգլ. didjeridoo), որը Ավստրալիայի աբորիգենների(անդրածինների) փողային գործիք է: Ես որ էս ալբոմը էտքան էլ չեմ սիրում, մի տեսակ շատ ալտերնատիվ է ինձ համար, բացի դրանից Բրայանի վոկալը դուրս չի գալիս մի տեսակ այստեղ:
    1998 ին թողարկվեց երկրորդ ալբոմը`Without you I'm nothing- ը, որն ավելի հայտնի ստացվեց առաջնեկից և կարևորը աշխարհռչակ դարձրեց Placebo-ին: Ալբոմի առաջին` Pure Morning սինգլը, անգլիական չարթերում մեկից 4որդ տեղը զբաղեցրեց, ինչին իհարկե նպաստեց երգի հիանալի տեսահոլովակը: Ինչպես Մալկոն է ասում. « Ալբոմը նման է դեպրեսիայի, որը սեռական ակտից հետո է հետևում: Նրա տրամադրությունը. դա դաժան հիասթափությությունն է և մենակությունը, որոնք բառացիորեն թևածում են օդում:»:

    2000ին թողարկվեց երրորդ`Black Market Music ալբոմը, որը տարբերվում էր մնացածից` ավելի ծանրոտ, մռայլ, մի խոսքով ալբոմը այսպես ասած եզրափակում էր տրիլոգիան: Ալբոմը բավականին տարբերվում է մյուսներից. այստեղ կան էլեկտրոնային տարեր, բացի դրանից երգերի տեքստերն են փոխվել, Բրայանը սիրո թեման 2որդ պլան էր ուղարկել:
    2003ին դուրս եկավ չորորդ սպասված ալբոմը`Sleeping With Ghosts-ը, որը բավականին հակասական ընդունեցին: «Sleeping With Ghosts»- ում էքսպիրիմենտները բավականին հստակ են արված, ի տարբերություն անցած ալբոմի և միևնուն ժամանակ այս ալբոմում զգացվում է երաժիշտների աճը, նրանք իրենց ուզածին հասել էին: Այս ալբումում էլեկտրոնային ազդեցությունը աչքի է ընկնում, բացի դրանից բազմաթիվ կենդանի գործիքներ էին օգտագործվել: Երգերի բառերը նույնպես փոխվել էին, երկիմաստություն, սև ռոմանտիկա չկար և չնայած երգերի մեծ մասը էլի սիրուն էին վերաբերվում, բայց գոնե ապագա ունեցող, այլ ոչ թե մռայլ և թախծոտ: Ամեն դեպքում բազմաթիվ ֆանատների ալբոմը դուր չեկավ հենց իր տարբերությամբ մնացածից: Կարևորը էս ալբոմում իմ սիրելի երգերից մեկն է`Protect Me From What I Want, բայց ֆրանսերեն տարբերակով ավելի եմ սիրում` Protège-moi:

    Հինգերորդ` Meds ալբոմը դուրս եկավ 2006ին: Ալբոմի «Meds» երգը դուետով կատարվել է The Kills խմբի Alison Mosshart-ի հետ, իսկ «Broken Promise»-ը R.E.M.-ի Michael Stipe-ի հետ, ով Բրայանի կումիրն էր դեռ մանկուց: Էս ալբոմում էլ է իմ սիրելի երգերից մեկը իր ավելի քան արտակարգ տեսահոլովակով` Song To Say Goodbye:

    Եվ վերջապես 2009ին թողարկվեց Battle for the Sun ալբոմը: Ալբոմի ձայնագրման ժամանակ խումբը օգտագործել է նոր գործիքներ` սակսաֆոն և շեփոր:
    Battle for the Sun-ում նաև զգացվում է PJ Harvey և My Bloody Valentine ազդեցությունը; Եվ ի տարբերություն «Meds»-ի այս ալբոմը ավելի ծանր է հնչում:

    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Placebo/Պլացեբո սկսել է Kita Նայել օրիգինալ գրառումը