• Նոր տարի՝ նոր ակումբ

    Սիրելի ակումբցիներ,
    Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:

    Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:

    Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.


    Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:

    Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:

    Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:

    Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
    Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
    Մեկնաբանություն 160 Մեկնաբանություն
    1. Ambrosine-ի ավատար
      Ambrosine -
      Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
      How do I write in Armenian?
      Այս ծրագիրը բեռնի, Մեֆ ջան՝
      http://network.am/?q=kd%20win&flag=1
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
      How do I write in Armenian?
      Մեֆ, առայժմ մտիր http://hayeren.am/?p=Keyboard կայք, այստեղ գրիր ու copy-paste-ով բեր ակումբ: Մի քանի ժամ անց ակումբում ներդրված կլինի, հենց այս պահին դրանով ենք զբաղվում: Ամեն դեպքում հաջորդ անգլերեն գրառումները կտուգանվեն:
    1. Mephistopheles-ի ավատար
      Ժողովուրդ ջան, ձևը գտա առայժմ...
    1. Mephistopheles-ի ավատար
      Չուկ ջան, իսկ որ Յություբ-ից մեջբերում ենք անում միայն լինքն է ցույց տալիս, որն էլ հետագայում աառանձին պատուհանի մեջ է բացվում, մինչդեռ առաջ կարող էիր անմիջականորեն լսել... այս հատկությունը, եթե վերականգնվի գերազանց կլինի հակառակ դեպքում կորստի հետ պիտի համակերպվենք....
    1. Enigmatic-ի ավատար
      Enigmatic -
      Ուֆ
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
      Չուկ ջան, իսկ որ Յություբ-ից մեջբերում ենք անում միայն լինքն է ցույց տալիս, որն էլ հետագայում աառանձին պատուհանի մեջ է բացվում, մինչդեռ առաջ կարող էիր անմիջականորեն լսել... այս հատկությունը, եթե վերականգնվի գերազանց կլինի հակառակ դեպքում կորստի հետ պիտի համակերպվենք....
      Մեֆ, նոր վիդեոները դնելու համար լինկը գրի [video] և [/video] թեգերի միջև: Իսկ նախորդ դրածները պետք է վերականգենք, եթե լուրջ պրոբլեմներ չառաջանան:
    1. Հայկօ-ի ավատար
      Հայկօ -
      Չուկ, երևի ամենաառաջնայինը հարկավոր ա ուղղել հենց գրառումների ցույց տալու ձևը, այնսինքն հենց էն ա պետք առավելագույնս հարմար դարձնել, ինչի համար էլ հիմնականում աշխատում ա «Դարը»՝ շփումը: Հստակ տարանջատված մեջբերումներ, գրառումների layout-ը, մականուն-ավատար-կարգավիճակ-գրառում խումբը, կարճ ասած՝ Ակումբի արտաքին տեսքը առավելագույնս մոտեցնել 3.0 Ակումբին (դե հիմնականում ու սկզբի համար, էլի ):
    1. Kita-ի ավատար
      Kita -
      Արտ գույները կմքացնես, մեռա
    1. masivec-ի ավատար
      masivec -
      Միացնել հայերենը
      Ջաաաաաաաաաան
    1. Ներսես_AM-ի ավատար
      «Գրել Հայերեն» համակարգը արդեն գործում է: Կարող եք օգտվել
    1. Հայկօ-ի ավատար
      Հայկօ -
      Ես չեմ օգտագործում, բայց շնորհակայություն՝ օպերատիվության համար :
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Միջավայրում մի շարք փոփոխություններ են արվել ու կարծում եմ, որ հիմա բավական հարմարավետ ու աչք չցավացնող է: Չնայած դեռ էլի փոփոխություններ կլինեն ընթացքում:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ներսես_AM այսօր առաջացած խնդիրների լուծումներ առաջարկելու, ակումբի թարմացմանն օգնելու համար:
    1. masivec-ի ավատար
      masivec -
    1. Մանուլ-ի ավատար
      Մանուլ -
      Լավն ա
    1. total_abandon-ի ավատար
      Շատ լավնա, դզեց, այ կառգին դիզայնա արած, չնայած էս նույն դիզայնը մի տեղ տեսել եմ..... Շնորհավոր լինի, եւ Նոր տարին եւ նոր տեսքը ....
    1. Ֆրեյա-ի ավատար
      Ֆրեյա -
      մարդ մի ժամով ոտքը քաշում ա, ակումբը փոխում եք Էս ի՜նչ սյուրպրիզ էր Շնորհավոր բոլորիս, ընտիր ա
    1. Սերխիո-ի ավատար
      Սերխիո -
      այ հիմա լավ ա,հայերեն կարողանում եմ
    1. Dayana-ի ավատար
      Dayana -
      Ներս, Չուկիտո - ապրեք: Սորի որ չսպասեցի ու չօգնեցի Բայց որ պետք լինի բազան դռոփ անել, ձեն հանեք
    1. Ներսես_AM-ի ավատար
      երեկ հայ հայ էր տենց պիտի անեինք մեկ ասեցի քեզ զանգեմ հանեմ քնից դու անես, մեկ էլ ասեցի լավ սպասի դզենք էն երեխուն քնից չհանենք