• Նոր տարի՝ նոր ակումբ

    Սիրելի ակումբցիներ,
    Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:

    Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:

    Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.


    Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:

    Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:

    Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:

    Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
    Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
    Մեկնաբանություն 160 Մեկնաբանություն
    1. unknown-ի ավատար
      unknown -
      Չուկ, շատ շնորհակալություն
    1. Ուլուանա-ի ավատար
      Բայց ինչ խառն ու օտար ա ամեն ինչ։ Մի ժամ ման էի գալիս օգտագործողի ղեկավարման վահանակը, հազիվ գտա։ Ու միաժամանակ պատկերացրի, թե ինչքան ակումբցիներ են սխալ–մխալ բաներ անելու, ու դրա հետևանքով ինչքան շատ ա լինելու մեր՝ մոդերատորներիս գործը... Մի խոսքով՝ մեզ համբերություն։
    1. Jarre-ի ավատար
      Jarre -
      Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
      Բայց ինչ խառն ու օտար ա ամեն ինչ։ Մի ժամ ման էի գալիս օգտագործողի ղեկավարման վահանակը, հազիվ գտա։ Ու միաժամանակ պատկերացրի, թե ինչքան ակումբցիներ են սխալ–մխալ բաներ անելու, ու դրա հետևանքով ինչքան շատ ա լինելու մեր՝ մոդերատորներիս գործը... Մի խոսքով՝ մեզ համբերություն։


      Պատասխանելու փոխարեն, ես արդեն մի երկու հատ սխալ շնորհակալություն եմ հայտնել
    1. 4a4-ի ավատար
      4a4 -
      Շատ սիրունա, միքիչ անհարմարա բայց կսովորենք շնորհաոր:
    1. Yeghoyan-ի ավատար
      Yeghoyan -
      Չուկ, լավը չի
    1. Tyler-ի ավատար
      Tyler -
      Մի քիչ տարօրինակ ա էս նոր տարբերակը, տառերը փոքր են, տպավորություն ա որ մի էջի մեջ շաաատ մ ինֆորմացիա ա տեղավորվում Բայց հարմարվելու վրա ա, երևի ուղղակի անսովոր ա
    1. Elmo-ի ավատար
      Elmo -
      Բա որ ասում եմ էսպես չի մնա: Շնորհակալություն Չուկ ձյա: Շատ սիրուն ա:
    1. Life-ի ավատար
      Life -
      Շատ լավն ա,ապրես Չուկ
    1. Ռուֆուս-ի ավատար
      Ինձ թվաց սխալ սայթ եմ մտել Էս ինչ լավն ա
    1. Ambrosine-ի ավատար
      Ambrosine -
      Անձնագրիս աստղերը Շա~տ սիրուն ա
      Չուկ ջան, շնորհակալություն

      հ.գ. Դար Կապտաթույր Շատ ծաղրեցինք, գլխներիս եկավ
    1. aerosmith-ի ավատար
      aerosmith -
      Չուկ ջան շնորհավորում եմ, շաաատ գեղեցիկ ա ։ ու մի բան էլ չնայած մինչև նոր բուլետինի անցնելը արագությաւնը ահագին լավն էր, բայց էսօրվանից էլ ավելի ա լավացել։
    1. Askalaf-ի ավատար
      Askalaf -
      Նոր տեսքն ինձ դուր եկավ։
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Չուկ ջան, ապրեքԲայց որ Դար մանրանկարը վերականգնեք, լավ կլիներ, թե չէ էս կապույտ գույնից սառնություն է փչում: Մեկ էլ տառերը փոխելու ձև չգտա. տրանսլիտից հայատառ էլի
    1. Հայկօ-ի ավատար
      Հայկօ -


      Հա, Աստղ, կապտաթույր : Ուլուանայի հետ լրիվ համաձայն եմ ես էս հարցերում : Chuk, շնորհակալություն: Philosopher, շնորհակալություն :
    1. Life-ի ավատար
      Life -
      Լավն ա,մնում ա հարմարվենք
    1. LoK®-ի ավատար
      LoK® -
      Չուկ ջան շատ լավն ա նոր տեսքը, շնորհակալություն:
      Բայց առաջ բացած թեմաներում նոր գրառումները հայտվում էին, իսկ հիմա պիտի էջը թարմացնեմ որ հայտնվեն, տենց մի քիչ անհարմար ա
      Էտ հնարավոր ա ուղղել?
    1. Ռուֆուս-ի ավատար
      Մեջբերում LoK®-ի խոսքերից Նայել գրառումը
      Չուկ ջան շատ լավն ա նոր տեսքը, շնորհակալություն:
      Բայց առաջ բացած թեմաներում նոր գրառումները հայտվում էին, իսկ հիմա պիտի էջը թարմացնեմ որ հայտնվեն, տենց մի քիչ անհարմար ա
      Էտ հնարավոր ա ուղղել?
      Հա լիքը լավ բաներ կային, որոնք հիմա չեն աշխատում... Օրինակ օրվա, շաբաթվա ամսվա գրառումները, վերջին ստացած շնորհակալությունների որոնումը, անդամի բացած բոլոր թեմաների ու գրառումների որոնումը, հայերենի չռթիկը և այլն և այլն: Բայց ընթացքում սրանցից որոնք որ հնարավոր է միացնել, կմիացվեն, պետք է համբերենք
    1. impression-ի ավատար
      impression -
      Ինձ էլ շատ դուր եկավ: Ապրեն Չուկն ու Philosopher-ը: Շատ-շատ լավն ա:
    1. Ungrateful-ի ավատար
      Ungrateful -
      Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
      Հա լիքը լավ բաներ կային, որոնք հիմա չեն աշխատում... Օրինակ օրվա, շաբաթվա ամսվա գրառումները, վերջին ստացած շնորհակալությունների որոնումը, անդամի բացած բոլոր թեմաների ու գրառումների որոնումը, հայերենի չռթիկը և այլն և այլն: Բայց ընթացքում սրանցից որոնք որ հնարավոր է միացնել, կմիացվեն, պետք է համբերենք
      Վարկանիշ ստանալու մասին տեղեկացումն էլ կմիացվի?
    1. Ֆոտոն-ի ավատար
      Ֆոտոն -