• Նոր տարի՝ նոր ակումբ

    Սիրելի ակումբցիներ,
    Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:

    Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:

    Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.


    Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:

    Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:

    Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:

    Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
    Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
    Մեկնաբանություն 160 Մեկնաբանություն
    1. Grieg-ի ավատար
      Grieg -
      հիմա շատ ավելի հարմար ա կարդալ գրառումները, քանի որ գրառումների մեջտեղի ավելորդ մասերը չկան
    1. _DEATH_-ի ավատար
      _DEATH_ -
      Թու տառերը վաբշե ա փոքրացել, զումը 300-ի վրա եմ դնում որ մի բան երևա: Բա տեքստի գույնը
      Բաց կապույտի վրա բաց կապույտ, աչքերը փչացնելու ավելի լավ ձև հլը որ գիտնականները չեն հայտնաբերել:
    1. Dayana-ի ավատար
      Dayana -
      Ժող, ժամանակի ընթացքում կընտելանաք, մի մտածեք, ապրեն պարողները... էէէ. ինչ եմ ասում, ապրեն նոր վերսիան գնողներն ու տեղադրողները
    1. Բիձա-ի ավատար
      Բիձա -
      Դրամականը ոնց ուղարկել՞
    1. Բիձա-ի ավատար
      Բիձա -
      Քանի որ թե տառերի չափսը փոքրացվել է, ապա լավ կլիներ գոնե սպիտակ ֆոնը մնար: Ես օրինակ լրացուցիչ ակնոց պետք է հագնեմ կարդալու համար: Եթե վարիանտ կա, գոնէ կաշառքով էս հարցը լուծենք:
    1. masivec-ի ավատար
      masivec -
      մականունն էլ մի քիչ մեծացնենք
    1. Philosopher-ի ավատար
      Philosopher -
      Դրամականը ոնց ուղարկել՞
      Եթե խոսքը vBulletin 4 համակարգի համար անհրաժեշտ վճարի մասին է, ապա նոր համակարգը արդեն գնված է, և որևէ դրամական փոխանցման անհրաժեշտություն չկա
    1. Երկնային-ի ավատար
      լավն ա
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ժողովուրդ ջան, հակիրճ անդրադառնամ հիմնական հնչեցված հարցերին:
      Ինչպես գրել էի, աշխատանքները դեռ լրիվ չի ավարտվել, բայց քանի որ չէի ուզում երկար ժամանակ ակումբը անհասանելի լիներ, որոշեցի այս վիճակով դնել շահարկման:

      Դար Մանրանկար
      Այս ոճի գունային անալոգ տարբերակը նախատեսվում է ավելացնել համակարգին՝ մոտակա 2 օրերի ընթացքում:

      Տառաչափ
      Տառատեսակի լռելյայն տարբերակը նախկինի պես կլինի Tahoma Armenian, որն առավել ընթեռնելի է: Իրականում տառաչափի փոփոխություն տեղի չի ունեցել: Փոփոխությունը կարվի այս գիշեր:

      Գրառումների ավտոմատ թարմացում
      Այս հնարավորությունը պատրաստված էր այսպես կոչված երրորդ կազմակերպության կողմից: vBulletin-ի նոր տարբերակի համար նրանք դեռևս տարբերակ չեն թողարկել: Զարգացմանը հետևելու ենք, նոր տարբերակի թողարկման պես կավելացնենք:

      Տրանսլիտից հայատառի փոխարկում
      Կավելացվի կամ այս գիշեր կամ վաղը:

      Նախկինում եղած բոլոր հնարավորությունները, ինչպես նաև շատ ուրիշները կաշխատեմ լրացնել առաջիկա օրերի ընթացքում, ինչպես նաև կստեղծեմ թեմա, որում կներկայացնեմ համակարգի նորությունները ու օգտագործման սկզբունքները:
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Չուուուկ, թեմաները բացում եմ, հազարից մեկ է բացում: Հիմնականում դատարկ էջ է
    1. Դեկադա-ի ավատար
      Դեկադա -
      Ստորագրությունս ոչ բոլոր գրառումնեում ա երեևում, ո?նց անեմ
    1. Ռուֆուս-ի ավատար
      Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
      Ստորագրությունս ոչ բոլոր գրառումնեում ա երեևում, ո?նց անեմ
      Պատասխանելիս պատասխանի պատուհանի ներքևի ձախ անկյունում կա «Ցույց տալ ձեր ստորագրությունը» դրույթը, դրա կողքը պծիչկա դրեք
    1. Դեկադա-ի ավատար
      Դեկադա -
      Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
      Պատասխանելիս պատասխանի պատուհանի ներքևի ձախ անկյունում կա «Ցույց տալ ձեր ստորագրությունը» դրույթը, դրա կողքը պծիչկա դրեք
      Փաստորեն գրառում հենց անում եմ երևումա, իսկ հին գրառումներումս չի երևում
    1. Ambrosine-ի ավատար
      Ambrosine -
      Մոռացել էի Փիլիսոփային էլ շնորհակալություն հայտնեի
    1. Norton-ի ավատար
      Norton -
      Հնարավոր չի իմանալ վերջին այցելությունից հետո քանի գրառում է կատարվել?
      Գրառումների վերևի վերնագիրը շատ մեծ է, եթե հնարավոր է թող փոքրացվի:
      Մեկ էլ գունային երանգների փոփոխություն լինելու է? կարծես նույն գարնանայինը լինի, բայց աչք ցավացնող ա:
    1. Աբելյան-ի ավատար
      Մերսի Արտակ ջան: Մնում ա հարմարվենք:
    1. masivec-ի ավատար
      masivec -
      Իմ մոտ չի բացում ես էջը`http://www.akumb.am/showthread.php?4...astClick/page3
    1. Marine-24-ի ավատար
      Marine-24 -
      Շատ էլ հարմար է, շնորհակալություն:
    1. Mephistopheles-ի ավատար
      How do I write in Armenian?
    1. Norton-ի ավատար
      Norton -
      Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
      How do I write in Armenian?
      KDWN ծրագիր ունես?