• Նոր տարի՝ նոր ակումբ

    Սիրելի ակումբցիներ,
    Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:

    Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:

    Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.


    Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:

    Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:

    Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:

    Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
    Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
    Մեկնաբանություն 160 Մեկնաբանություն
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
      Իսկ որտե՞ղ է «Այսօրվա գրառումներ» կոճակը
      Ինչպես արդեն ասել եմ, չկա, բայց կլինի:
    1. Հայկօ-ի ավատար
      Հայկօ -
      Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
      Իսկ որտե՞ղ է «Այսօրվա գրառումներ» կոճակը
      Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
      Ինչպես արդեն ասել եմ, չկա, բայց կլինի:
      Իսկ մինչ այդ կառաջարկեի օգտագործել ահա այս հղումը.

      http://www.akumb.am/search.php?do=getdaily

      Ինտերֆեյսում չկա, բայց մեխանիզմն աշխատում է:
    1. -=BaZeL^4=--ի ավատար
      -=BaZeL^4=- -
      մմմ այ վ0ր տեքստը լավ առանձնանար միջավայրից ու ավելի ընթեռներլի լիներ շատ լավ կլիներ ... մնացածը շատ լավ ա
    1. Ներսես_AM-ի ավատար
      Մեջբերում LoK®-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր է սպոյլերի կոդը մի քիչ փոփոխել, այնպես, որ բացված մասում քլիք անելուց չփակվի?
      Էտ դեպքում սպոյլերի մեջ դրված վիդեոները հնարավոր կլինի նայել, իսկ տեքստը` նշել ու քոփի անել:
      Քանի որ պարզվեց որ միայն ինձ չէր, որ նյարդայնացնում էր այս փաստը, գիշերն էլ մտածելու համար ա (c) Վարդան Պետրոսյան, այսուհետև սփոյլեր տեգը բացվում-փակվում է գրածի վրա սեղմելուց, այ այսպես՝
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    1. Էդուարդ_man-ի ավատար
      Ինձ դուր չի գալիս նոր տարբերակը աչք ցավացնող է ու մի տեսակ խառնաշփոթ զգացողություն է առաջացնում: Շատ անհարմարավետ է ի տարբերություն նախքինի, այն աչքի համար ավելի հաճելի ու հանգիստ էր:
    1. ministr-ի ավատար
      ministr -
      Սկզբից ինձ էլ էր շատ խորթ, բայց մեկ-երկու շաբաթից սովորում ես, նենց որ դիմացի
    1. Ռուֆուս-ի ավատար
      Ֆորումի էջը ինչ լավն է, վերջին թեմաներով, գրառումներով ու բլոգերով
    1. CactuSoul-ի ավատար
      CactuSoul -
      Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
      Չէի նկատել, Ան ջան, հղումը սխալ էր գեներացվում: Շտկեցի: Շնորհակալություն:
      Չուկ, էլի խնդիր կա՝ իմ տված վարկանիշների հղումների հետ կապված. հիմա էլ թեմայի առաջին էջն է բացվում՝ տվյալ գրառման վրա գնալու փոխարեն:
    1. Սահակ-ի ավատար
      Սահակ -
      էս հոդվածի տակը գրում ա «148 Մեկնաբանություններ» պիտի գրի «148 Մեկնաբանություն»
    1. Remix-Hayko-ի ավատար
      Remix-Hayko -
      Նոր դիզայնը շատ ավելի լավն ա: Շատ շնորհակալ եմ նման ընտիր կայքի համար:
    1. aerosmith-ի ավատար
      aerosmith -
      շատ հոյակապ աշխատանքա, ու շատ ճաշակով , միայն Չուկ ջան էն վերևի տոնածառը արդեն հանելու ժամանակը չի՞՞
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
      շատ հոյակապ աշխատանքա, ու շատ ճաշակով , միայն Չուկ ջան էն վերևի տոնածառը արդեն հանելու ժամանակը չի՞՞
      Առաջիկա օրերին կհանեմ
      Իրականում ժամանակ ասածը չգիտեմ ինչ ա, որովհետև իմ կարծիքով զարդարված տոնածառը միայն ամանորի խորհրդանիշ չի
    1. masivec-ի ավատար
      masivec -
      Սենց ավելի լավ ա Չուկ, շատ սիրուն ա
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արագ պատասխանի ու արագ խմբագրման միջավայրերում հնարավորություններն ընդլայնվել են, այդ թվում ավելացվել է սմայլեր ներդնելու հնարավորությունը:
    1. ministr-ի ավատար
      ministr -
      Ինչքան եմ սպասել դրան
    1. Լեո-ի ավատար
      Լեո -
      Միայն ի՞նձ մոտ է թեմաների վերնագրերի տակ «հեղինակ»-ը փոխվել «started by»-ի
    1. Rammstein-ի ավատար
      Rammstein -
      Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
      Միայն ի՞նձ մոտ է թեմաների վերնագրերի տակ «հեղինակ»-ը փոխվել «started by»-ի
      Սրա մասին ե՞ս…

      Ի՞նչ բրաուզեր ա…

      Հ.Գ. Չնայած` իմ մոտ 5 բրաուզերներով էլ (Opera 10.10, Opera 10.50 beta, Mozilla Firefox 3.6, Google Chrome 4, IE8) նորմալ ա ցույց տալիս:
    1. Լեո-ի ավատար
      Լեո -
      Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
      Սրա մասին ե՞ս…

      Ի՞նչ բրաուզեր ա…
      Այո՛, դրա մասին է խոսքը: Բրաուզերս Mozilla Firefox է: Առաջ չկար էդ պրոբլեմը, էսօր է հայտնվել:

      Ընդ որում երբ գլխավոր մենյուից մտում եմ ֆորում, այնուտետև որևէ բաժին, այդ ժամանակ ամեն ինչ նորմալ է («հեղինակ»-ը հայերեն է), իսկ երբ մտնում եմ չկարդացված գրառումներ, գրում է էսպես՝ Started by «Անդամի մականուն», 29.02.2008 14:22 :

    1. Դատարկություն-ի ավատար
      Իմ մոտ էլ վարկանիշ տալու պատուհանն է խախտվել

      Ձեր մոտ է՞լ է էսպես
    1. _DEATH_-ի ավատար
      _DEATH_ -
      Իմ մոտ էլ քեշը մաքրելուց հետո Started by ա:

      Powered by vBulletin® Version 4.0.2, առաջ կարծեմ 4.0.1