• Նոր տարի՝ նոր ակումբ

    Սիրելի ակումբցիներ,
    Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:

    Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:

    Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.


    Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:

    Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:

    Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:

    Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
    Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
    Մեկնաբանություն 160 Մեկնաբանություն
    1. Philosopher-ի ավատար
      Philosopher -
      Ապրես, գնա քնի
    1. Norton-ի ավատար
      Norton -
      Արտ ջան, շնորհակալ ենք, ապրես
    1. Jarre-ի ավատար
      Jarre -
      Անչափ երախտապարտ եմ, որ մեզ համար այսքան գործ եք անում ԱՊՐԵ՛Ք
    1. Դատարկություն-ի ավատար
      Շատ շնորհակալ ենք
    1. VisTolog-ի ավատար
      VisTolog -
      Շատ շնորհակալ ենք Չու՛կ
    1. Արամ-ի ավատար
      Արամ -
      Արտ շնորհակալ ենք
    1. Adriano-ի ավատար
      Adriano -
      Չուկ ջան շատ լավ միտք էր փոխոխություններ կատարել ակումբում: Այս ինտերֆեյսը իմ կարծիքով ավելի լավն է, ավելի ժամանակակից, մեկ հարց ունեմ, գրառում անելիս , երբ ուզում եմ սմայլիկ դնեմ որտեղից դնեմ?
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Adriano, Առայժմ միայն ընդլայնված ռեժիմում, առաջիկա օրերին կավելացնեմ նաև «արագ պատասխանում»
    1. AniwaR-ի ավատար
      AniwaR -
      Վա՜յ, ինչ լավն ա:
    1. ԿԳԴ-ի ավատար
      ԿԳԴ -
      Շնորհավորում եմ և շնորհակալ եմ մեծ աշխատան կատարելու համար, մնումա հարմարվենք...
    1. Դեկադա-ի ավատար
      Դեկադա -
      Շատ գովելի գործ եք արել, ապրեք
    1. Lion-ի ավատար
      Lion -
      Էհհհ, հինը շատ էր դուրս գալիս: Նորում մի տեսակ "գծերը խառնված են": Բայց երևի ինչպես ամեն ինչ այս կյանքում, այնպես էլ հին դիզայնը գնաց... անվերադարձ
    1. Annushka-ի ավատար
      Annushka -
      Երեխեք ջան,ինձ շատ դուր եկավ նոր համակարգը, ապրեք կատարած աշխատանքի համար
    1. Կարապետ-ի ավատար
      Շատ հավանեցի:
      Շատ լավնա:
    1. Rammstein-ի ավատար
      Rammstein -
      Շատ գեղեցիկ է: Շնորհակալություն Չուկին, ու էս գործում մյուս մեղավորներին:
    1. masivec-ի ավատար
      masivec -
      Շատ շնորհակալ եմ
    1. A.r.p.i.-ի ավատար
      A.r.p.i. -
      Շատ լավնա, շնորհակալություն
    1. Ուլուանա-ի ավատար
      Իսկ ու՞ր է իմ Դար–մանրանկարը։ Ես էս կապտածը չեմ սիրում։ Բայց տոնածառը սիրուն ա։
    1. Yellow Raven-ի ավատար
      Yellow Raven -
      Շատ գեղեցիկ է, շնորհակալություն
    1. Փոքրիկ-ի ավատար
      Փոքրիկ -
      Չուկ, շատ շնորհակալություն Մնումա հարմարվենք